Երևան
12 °C
Քննչական կոմիտեի շենքի մոտից մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Տեղեկություններ կան, որ ձերբակալվածների թվում է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի շենքի մոտից քաղաքացիներ են բերման ենթարկվել:
Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, Մայր Աթոռից ոտքով Երևան ուղևորված, այնուհետ ճանապարհը մեքենայով շարունակած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեի շենքում է:
Իրավապահները, ինչպես հայտնել էինք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:
Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:
Այս խոսքերից հետո նա մի պահ դուրս էր եկել Մայր Աթոռի դարպասների մոտ, այնուհետև սկսվել էր քաշքշուկ, ու վերջինս վերադարձել էր Մայր Աթոռի բակ՝ ասելով. «Դրանց տիրոջ...»:
Հոգևորականները, ինչպես հայտնել ենք, փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք, սկսվել էր քաշքշուկ հոգևորականների և ուժայինների միջև:
Հայտնել էինք նաև, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու համար Մայր աթոռ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս էր եկել Մայր Աթոռից և ոտքով ուղևորվել Երևան՝ Քննչական կոմիտե: Ճանապարհին երթի մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱԳ փոխնախարարը Սևիլիայում ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17-ի արդյունավետ անցկացման տեսլականը
Մասիսի թիվ 3 մանկապարտեզը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ողբերգական ավտովթար Աբովյան-Ջրաբեր ճանապարհին. հայտնաբերվել է 3 քաղաքացու դի
Ոչ Լոզանը կա, ոչ համալսարանը, մարզադաշտն էլ պապիս թութունի դաշտն էր. Գյումրու ավագանին արտահերթ նիստ է արել
Հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և վերահսկող հանձաժողովի թեկնածուների ցանկը
44 հանդիպում, մոտ 10.000 մասնակից, 22 համայնք. «Կրթվելը նորաձև է» շարժման ճանապարհը ամփոփելու օրն էր. Հակոբյան
Բաքվում ձերբակալվել և ծեծի են ենթարկվել մի խումբ ռուս ՏՏ մասնագետներ և գործարարներ
Ձերբակալված ութ ռուս քաղաքացիներից երկուսը կալանավորվել են
Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Զինծառայողների 10 և 15 օրացուցային օր արձակուրդը բոլորի համար կդառնա 21, մարտական հերթապահությանը՝ 30 օր
ՀԷՑ-ը խլելը այն կլիներ, որ մեկից վերցնեինք, տայինք մի ուրիշ անհատի. Բադալյան. տեսանյութ
ՆԳՆ կրթահամալիրում նախադեպը չունեցող ծավալով վերապատրաստումներ են․ նախարարը հանձնարարականներ է տվել
Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին
Մակերեսային երկոտանի, դու ո՛վ ես, որ իմ ազգին ասես խորը անասուն. Ստեփանյանը՝ Գալաստանյանին. տեսանյութ
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. տեսանյութ
2 տարի եկեղեցու բանալին մնաց մոտս, Կտրիճ Ներսիսյանը չեկավ վերցնելու. Կոռնիձորի Արոն ուշագրավ դրվագ է պատմում
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Եկատերինբուրգում կալանավորվել է նախկինում կատարված սպանությունների գործով հինգերորդ կասկածյալը
Գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել
Բուհի, դրա կառուցվածքային միավորների կառավարման կամ կոլեգիալ մարմիններում կարգելվի կուսակցականների ներգրավումը
Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա, 2-ն՝ անչափահաս
Փորձի փոխանակման ծրագիրը Գերմանիայում մոտեցավ ավարտին. պատվիրակությունը վերադարձել է Հայաստան
Շարունակում ենք հետամուտ մնալ համայնքից ապօրինաբար խլվածը վերադարձնելու մեր սկզբունքին. Քնարիկ Հարությունյան
Հայաստանը կոշկակարի բուտկա չէ, որ ով պատահի, նկարը կպցնի պատերին. Չախոյան
Վարչապետը ներկա է գտնվել Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը
Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է «Մարգարյան» ծննդատան գլխավոր տնօրեն
Կտրիճի զինակիցն ասել է՝ թքած ունեմ ՀԷՑ-ի վրա, իշխանությունն էլ՝ հաջողություն, եղբայր «պատվական». Հարությունյան
Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Կաթողիկոսը լքելու է Մայր Աթոռը, դա ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Գոհ եմ աշխատանքից. վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված նիստին
ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ ՀՊՏՀ-ն և Ֆլորիդայի պետական համալսարանն աննախադեպ նախագիծ են մեկնարկել
ՔԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում
Տեղեկություններ ունեմ, որ հուլիսի 4-ի երթին պարտադրել են ՀԷՑ-ի աշխատակիցներին, որ մասնակցեն․ Սիմոնյան
Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով
ՀԷՑ-ի պետականացման միտքը ծագել է Կարապետյանի քաղաքական հայտարարությունից շատ առաջ. ՏԿԵ նախարար
2 հոգի պատի տակ գյուլլելը ոնց կտրես, 2 հոգի պատի տակ գյուլլել է. Սիմոնյանը՝ Գալստանյանի ձայնագրության մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT