Երևան
12 °C
«Որևէ մեկը չի ներխուժել վեհարան»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռում հունիսի 27-ին տեղի ունեցած իրադարձություններին։
«Նախամուտքի մոտ են եղել։ Ձեր նշած անձը փախել, թաքնվել էր այնտեղ՝ մտածելով, որ այդտեղ կարող է իրեն պաշտպանված զգալ, և դա ակնհայտ էր։
Մեր ընդդիմադիր գործընկերները եկել, դոշ են ծեծում. կա դատարանի որոշում, և գնալ մտնել ինչ-որ մի տեղ և փորձել պատսպարվել, որպեսզի դատարանի որոշումը չկատարվի, դա անընդունելի է: Եվ վերջիվերջո, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, տեսնելով, որ իրավիճակը կարող է լարվել, դուրս եկավ, որպեսզի ի ցույց դնի, որ նման բան անելու նպատակ չկա, և իրենք իրենց գործառույթն են իրականացնում։
Թե՞ մեկնումեկի մոտ կարծիք կա, որ ԱԱԾ-ն ցանկության դեպքում 300-400 որ մարդ լինի, չի կարող մտնել այդտեղից մեկին դուրս հանի: Իհարկե, կարող է, բայց այդպիսի քայլի չգնաց՝ ի պատիվ մեր ԱԱԾ-ի»,- ավելացրեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ Աջապահյանի գործողությունների իմաստը շոու սարքելն է եղել, մարդկանց հրահրելը։
Իրավապահները, ինչպես հայտնել էինք հունիսի 27-ին, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ էին իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան:
Հայտնել էինք նաև, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու համար Մայր աթոռ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
Այնուհետև ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:
Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:
Այս խոսքերից հետո նա մի պահ դուրս էր եկել Մայր Աթոռի դարպասների մոտ, այնուհետև սկսվել էր քաշքշուկ, ու վերջինս վերադարձել էր Մայր Աթոռի բակ՝ ասելով. «Դրանց տիրոջ...»:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս էր եկել Մայր Աթոռից և ոտքով ուղևորվել Երևան՝ Քննչական կոմիտե: Ճանապարհին երթի մասնակիցների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:
Քննչական կոմիտեից Աջապահյանը հունիսի 27-ին տեղափոխվել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հունիսի 28-ին հրապարակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվեց 2 ամսով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ոչ Լոզանը կա, ոչ համալսարանը, մարզադաշտն էլ պապիս թութունի դաշտն էր. Գյումրու ավագանին արտահերթ նիստ է արել
Հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և վերահսկող հանձաժողովի թեկնածուների ցանկը
44 հանդիպում, մոտ 10.000 մասնակից, 22 համայնք. «Կրթվելը նորաձև է» շարժման ճանապարհը ամփոփելու օրն էր. Հակոբյան
Բաքվում ձերբակալվել և ծեծի են ենթարկվել մի խումբ ռուս ՏՏ մասնագետներ և գործարարներ
Ձերբակալված ութ ռուս քաղաքացիներից երկուսը կալանավորվել են
Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Զինծառայողների 10 և 15 օրացուցային օր արձակուրդը բոլորի համար կդառնա 21, մարտական հերթապահությանը՝ 30 օր
ՀԷՑ-ը խլելը այն կլիներ, որ մեկից վերցնեինք, տայինք մի ուրիշ անհատի. Բադալյան. տեսանյութ
ՆԳՆ կրթահամալիրում նախադեպը չունեցող ծավալով վերապատրաստումներ են․ նախարարը հանձնարարականներ է տվել
Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին
Մակերեսային երկոտանի, դու ո՛վ ես, որ իմ ազգին ասես խորը անասուն. Ստեփանյանը՝ Գալաստանյանին. տեսանյութ
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. տեսանյութ
2 տարի եկեղեցու բանալին մնաց մոտս, Կտրիճ Ներսիսյանը չեկավ վերցնելու. Կոռնիձորի Արոն ուշագրավ դրվագ է պատմում
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Եկատերինբուրգում կալանավորվել է նախկինում կատարված սպանությունների գործով հինգերորդ կասկածյալը
Գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել
Բուհի, դրա կառուցվածքային միավորների կառավարման կամ կոլեգիալ մարմիններում կարգելվի կուսակցականների ներգրավումը
Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա, 2-ն՝ անչափահաս
Փորձի փոխանակման ծրագիրը Գերմանիայում մոտեցավ ավարտին. պատվիրակությունը վերադարձել է Հայաստան
Շարունակում ենք հետամուտ մնալ համայնքից ապօրինաբար խլվածը վերադարձնելու մեր սկզբունքին. Քնարիկ Հարությունյան
Հայաստանը կոշկակարի բուտկա չէ, որ ով պատահի, նկարը կպցնի պատերին. Չախոյան
Վարչապետը ներկա է գտնվել Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը
Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է «Մարգարյան» ծննդատան գլխավոր տնօրեն
Կտրիճի զինակիցն ասել է՝ թքած ունեմ ՀԷՑ-ի վրա, իշխանությունն էլ՝ հաջողություն, եղբայր «պատվական». Հարությունյան
Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Կաթողիկոսը լքելու է Մայր Աթոռը, դա ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Գոհ եմ աշխատանքից. վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված նիստին
ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ ՀՊՏՀ-ն և Ֆլորիդայի պետական համալսարանն աննախադեպ նախագիծ են մեկնարկել
ՔԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում
Տեղեկություններ ունեմ, որ հուլիսի 4-ի երթին պարտադրել են ՀԷՑ-ի աշխատակիցներին, որ մասնակցեն․ Սիմոնյան
Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով
ՀԷՑ-ի պետականացման միտքը ծագել է Կարապետյանի քաղաքական հայտարարությունից շատ առաջ. ՏԿԵ նախարար
2 հոգի պատի տակ գյուլլելը ոնց կտրես, 2 հոգի պատի տակ գյուլլել է. Սիմոնյանը՝ Գալստանյանի ձայնագրության մասին
ԵՄ-ի դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալի աճել է, իսկ ԵՄ առաքելությունը կարևոր գործոն է. Միրզոյան
Որևէ մեկը չի ներխուժել վեհարան, Աջապահյանը փախել, թաքնվել էր այնտեղ․ Ալեն Սիմոնյան
Մեկ տարի է՝ տեսնում ենք ՀԷՑ-ի լկտի քաղաքականությունը, ընդամենը մի օլիգարխի չենք կարող սա թույլ տալ. Մանավազյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT