Երևան
12 °C
Օրենքի ընդունմամբ կունենանք բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ միասնական օրենք նախկինում ոլորտը կարգավորող 4-ի փոխարեն: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում՝ ներկայացնելով «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:
Նախարարի խոսքով՝ փաթեթը բավականին երկար քննարկման ճանապարհ է անցել և ուղղված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ամենակարևոր բարեփոխմանը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ ներկայացվող փաթեթի ընդունմամբ օրենսդրությունը կդառնա ավելի ուսանողակենտրոն՝ հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն ուսումնական գորընթաց իրականացնել:
Նախարարի տեղեկացմամբ՝ օրենքում առանձին սահմանվում է ուսանողական համարժեք փորձառությունն իբրև հասկացություն, ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայր, ուսանողական ինքնակառավարման նոր մշակույթ է ներդրվելու բուհերում, նախատեսված են ուսանողական կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր, որոնց միջոցով բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով դուրս չի մնա:
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման և իրականացման հիմքերն ու պայմաններն ապահովելու նպատակով օրենքի նախագծում սահմանվում են բարձրագույն կրթության և գիտության համակարգում նոր իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերություններ՝ ներառյալ ակադեմիական քաղաքին և գիտական փորձաքննությանը վերաբերող հարաբերությունները՝ արտացոլելով բարեփոխումների ընթացքը: Օրենքի նախագծում ամրագրվել են դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության և աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու իրավական հիմքեր ստեղծելուն ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն և հետազոտական արդյունքներ:
Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է հանրային բուհերի, գիտական կազմակերպությունների կառավարման մոդելների, կառավարման մարմինների ձևավորման սկզբունքների, ներկայացվող պահանջների փոփոխություններ և սահմանափակումներ, նրանց լիազորությունների հստակեցում և հավասարակշռում, ամրագրվել են անկախ մարմնի՝ Էթիկայի կոմիտեի ձևավորմանն առնչվող դրույթներ, ակադեմիական բարեվարքության և էթիկայի կանոնակարգի պահանջներին հետևելու պարտավորություններ, չհետևելու դեպքում՝ հետևանքներ: Ընդ որում՝ բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում կամ կառավարման կոլեգիալ մարմիններում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը: Նման հանգամանքի առաջացումը կարող է հիմք դառնալ նշված պաշտոններից անձի ազատման համար:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը՝ հորդորելով ոլորտով հետաքրքրված շահագրգիռ անձանց ներկայացնել առաջարկներ: Նա տեղեկացրել է, որ ամռան ամիսներին կարող են լինել աշխատանքային քննարկումներ երկրորդ ընթերցումից առաջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի
Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել
Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
Հայաստանը հրաշալի երկիր է՝ բացառիկ մարդկանցով. նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին
Որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին
Նախապատրաստված ահաբեկչության հիմնական կազմակերպիչները նախկին քրեաօլիգարխիան և Կտրիճ Ներսիսյանն են. Ղազարյան
Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչության հանցակիցների ողջ շղթան. ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ ձևերով. Հովհաննիսյան
Սոցիալական ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխայի համար
Ասում է՝ Նիկոլին սպանեմ՝ ի՞նչ կլինի. եթե սա ահաբեկչություն չէ, ի՞նչ է. Արուսյակ Ջուլհակյան. տեսանյութ
Աշխատանքը չկորցնելու վախից բերված մարդկանցով անգամ չկարողացաք մարդաշատություն ապահովել. Խաչատրյան
Մարդկանց զոռով, շառով, ստիպելով ակցիայի տանելու հետևանքը. Չախոյանը տեսանյութ է հրապարակել
Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» աշխատաժողովին
Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, ՀՀ քաղաքացիություն է շնորհվել
Հայոց ցեղասպանության թանգարանը հուլիսի 5-ին փակ կլինի
Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը մեկօրյա հացադուլ կհայտարարեն
Չենք մոռացել «Հոկտեմբերի 27»-ին Քոչարյանի ժպիտը, կաթողիկոս կոչեցյալը իմացել է ահաբեկչության մասին. տեսանյութ
Արմավիրի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են
Սա ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն է. ՌԴ դեսպանին հայտագիր է հանձնվել. ԱԳՆ
«Quanta» ծրագրի երկրորդ տարվա շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները
Սիրելի եպիսկոպոսներ, դադարեք ստորագրել Կտրիճ Ներսիսյան անունով ահաբեկչության պաշտպանի տեքստերի տակ. Ռուբինյան
Եպիսկոպոսների հայտարարությունը խայտառակություն է. եթե պատանդի կարգավիճակում եք՝ նշան տվեք. Հարությունյան
Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվում են «Սիզընսի» այգում
Կրթվելը նորաձև է Գյումրիում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
SMS եկավ, թե «Սիզընս»-ից երթ ենք անում. ինչպես են ՀԷՑ-ի ղեկավարները մարդ հավաքագրում. ձայնագրություն
Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից. Էլշան Իբրահիմովը կարտաքսվի Ադրբեջան
Ջրափրկարարները ափ են դուրս բերել ջրահեղձման վտանգի մեջ հայտնված անչափահասներին
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Կանխվել է բծախնդրորեն մշակված ահաբեկչական ծրագիր. ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Վայոց ձորի մարզով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհը նորոգվում է
Աղմուկ հանած միջադեպով կալանավորվել է Տիգրան Ուլուբաբյանը. ինչ էր ասել ՆԳ նախարարը այս դեպքի հետ կապված
Հանրային մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը. ՀՌՀ արտահերթ նիստի հայտարարությունը
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 4-ին
Ջրվեժ գյուղում առվի հունը բարձրացել է՝ հեղեղելով բակեր, ավտոտնակներ և նկուղներ
Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին
Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին. Ալեն Սիմոնյան
ՍԱՏՄ-ն ներկայացրել է կենդանիներ արտահանելու դեպքում սահմանված պահանջները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT