Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դատախազության աշխատողի օրվան նվիրված «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների և դատախազական երկու միջազգային կառույցների, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ, դատախազներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:
Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Դատախազության աշխատողի օրվա առիթով և դատախազության աշխատողներին շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար։ Երկրի ղեկավարի խոսքով՝ քաղաքացուն երջանկության համար անհրաժեշտ գործառույթների՝ խաղաղության և/կամ անվտանգության, ընդ որում՝ ներքին և արտաքին, արդարության, ազատության և բարեկեցության ձգտումների իրականացման գործում շատ էական դեր ունի իրավապահ համակարգը: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ կոռուպցիան այն հիմնական պրոբլեմներից է, որը մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ ցանկացած իրականության մեջ։
«Կառավարության քաղաքականությունն է ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ, և մենք շարունակում ենք հետևողական լինել այդ ճանապարհին»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ կարևոր է ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերելն ու վերացնելը, այլև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառները նույնականացնելը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կոռուպցիան հիմնականում իշխանության և լծակներ ունեցող մարդկանց գայթակղող երևույթ է և դրա դեմ պայքարում կարևորել է պաշտոնյաների աշխատանքային պատշաճ պայմանների բարելավումն ու ապահովումը: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը կարողացել է հնարավորինս այդ խնդրին անդրադառնալ, մասնավորապես՝ դատական համակարգում աշխատավարձերի շատ էական, Հայաստանյան չափանիշներով բարձրացումներ են իրականացվել:
«Մեր ընկալումն ի սկզբանե եղել է այն, և ես ասել եմ, որ Հայաստանում դատախազների, քննիչների, դատավորների աշխատավարձերն առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար, որպեսզի նրանց արդարությունը և արդարադատությունն առավել հասանելի լինի: Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը և արդարադատությունն ավելի հասանելի են դառնում, չնայած պիտի արձանագրենք նաև, որ դա պարզ գործընթաց չէ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա շարունակական գործընթաց է, և կարևոր է ունենալ քաղաքական կամք՝ առկա խնդիրներին անդրադառնալու, հարցերի պատասխանները քաղաքական և իրավական առումով ձևակերպելու։
Երկրի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանում բարեփոխումներն իրականացվում են այն ակնկալիքով, որ արդարությունից ու արդարադատությունից հանրության, քաղաքացիների բավարարվածության աստիճանը գնալով ավելի կմեծանա:
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության բոլոր աշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար. «Ես համոզված եմ և հույս ունեմ, որ նրանք յուրաքանչյուր օր իրենց առջև խնդիր են դնում հանրությանն ավելի որակյալ ծառայություն մատուցելու, և այդ ծառայությունը բարձր ծառայություն է, այդ ծառայության անունն արդարություն և արդարադատություն է: Եվ ես համոզված եմ նաև, որ ՀՀ գլխավոր դատախազն այդ տրամաբանությամբ և այդ խոսույթով ու գաղափարաբանությամբ է ղեկավարում ՀՀ դատախազությունը»։
ԱԳ փոխնախարարը Սևիլիայում ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17-ի արդյունավետ անցկացման տեսլականը
Մասիսի թիվ 3 մանկապարտեզը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ողբերգական ավտովթար Աբովյան-Ջրաբեր ճանապարհին. հայտնաբերվել է 3 քաղաքացու դի
Ոչ Լոզանը կա, ոչ համալսարանը, մարզադաշտն էլ պապիս թութունի դաշտն էր. Գյումրու ավագանին արտահերթ նիստ է արել
Հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և վերահսկող հանձաժողովի թեկնածուների ցանկը
44 հանդիպում, մոտ 10.000 մասնակից, 22 համայնք. «Կրթվելը նորաձև է» շարժման ճանապարհը ամփոփելու օրն էր. Հակոբյան
Բաքվում ձերբակալվել և ծեծի են ենթարկվել մի խումբ ռուս ՏՏ մասնագետներ և գործարարներ
Ձերբակալված ութ ռուս քաղաքացիներից երկուսը կալանավորվել են
Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Զինծառայողների 10 և 15 օրացուցային օր արձակուրդը բոլորի համար կդառնա 21, մարտական հերթապահությանը՝ 30 օր
ՀԷՑ-ը խլելը այն կլիներ, որ մեկից վերցնեինք, տայինք մի ուրիշ անհատի. Բադալյան. տեսանյութ
ՆԳՆ կրթահամալիրում նախադեպը չունեցող ծավալով վերապատրաստումներ են․ նախարարը հանձնարարականներ է տվել
Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին
Մակերեսային երկոտանի, դու ո՛վ ես, որ իմ ազգին ասես խորը անասուն. Ստեփանյանը՝ Գալաստանյանին. տեսանյութ
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. տեսանյութ
2 տարի եկեղեցու բանալին մնաց մոտս, Կտրիճ Ներսիսյանը չեկավ վերցնելու. Կոռնիձորի Արոն ուշագրավ դրվագ է պատմում
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Եկատերինբուրգում կալանավորվել է նախկինում կատարված սպանությունների գործով հինգերորդ կասկածյալը
Գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել
Բուհի, դրա կառուցվածքային միավորների կառավարման կամ կոլեգիալ մարմիններում կարգելվի կուսակցականների ներգրավումը
Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա, 2-ն՝ անչափահաս
Փորձի փոխանակման ծրագիրը Գերմանիայում մոտեցավ ավարտին. պատվիրակությունը վերադարձել է Հայաստան
Շարունակում ենք հետամուտ մնալ համայնքից ապօրինաբար խլվածը վերադարձնելու մեր սկզբունքին. Քնարիկ Հարությունյան
Հայաստանը կոշկակարի բուտկա չէ, որ ով պատահի, նկարը կպցնի պատերին. Չախոյան
Վարչապետը ներկա է գտնվել Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը
Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է «Մարգարյան» ծննդատան գլխավոր տնօրեն
Կտրիճի զինակիցն ասել է՝ թքած ունեմ ՀԷՑ-ի վրա, իշխանությունն էլ՝ հաջողություն, եղբայր «պատվական». Հարությունյան
Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Կաթողիկոսը լքելու է Մայր Աթոռը, դա ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Գոհ եմ աշխատանքից. վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված նիստին
ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ ՀՊՏՀ-ն և Ֆլորիդայի պետական համալսարանն աննախադեպ նախագիծ են մեկնարկել
ՔԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում
Տեղեկություններ ունեմ, որ հուլիսի 4-ի երթին պարտադրել են ՀԷՑ-ի աշխատակիցներին, որ մասնակցեն․ Սիմոնյան
Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով
ՀԷՑ-ի պետականացման միտքը ծագել է Կարապետյանի քաղաքական հայտարարությունից շատ առաջ. ՏԿԵ նախարար
2 հոգի պատի տակ գյուլլելը ոնց կտրես, 2 հոգի պատի տակ գյուլլել է. Սիմոնյանը՝ Գալստանյանի ձայնագրության մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT