Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեում է

27/06/2025 schedule18:02

Մայր Աթոռից ոտքով Երևան ուղևորված, այնուհետև ճանապարհը մեքենայով շարունակած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հասավ Քննչական կոմիտեի շենք:

Իրավապահները, ինչպես հայտնել էինք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:

ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան:

ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:

Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:

Այս խոսքերից հետո նա մի պահ դուրս էր եկել Մայր Աթոռի դարպասների մոտ, այնուհետև սկսվել էր քաշքշուկ, ու վերջինս վերադարձել էր Մայր Աթոռի բակ՝ ասելով. «Դրանց տիրոջ...»:

Հոգևորականները, ինչպես հայտնել ենք, փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք, սկսվել էր քաշքշուկ հոգևորականների և ուժայինների միջև:

Հայտնել էինք նաև, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու համար Մայր աթոռ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս էր եկել Մայր Աթոռից և ոտքով ուղևորվել Երևան՝ Քննչական կոմիտե: Ճանապարհին երթի մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
990 դիտում

ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին. վարչապետն ընդունել է բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին

Ուշի գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 1-ից երկու ավտոմեքենայի մասնակցությամբ պատահարի արձանագրման համար կնախատեսվի 20 րոպե

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Եվրաջասթի ներկայացուցչին

Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

Խաղաղությունը կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի և փոխըմբռնման շնորհիվ. Լիլիթ Մինասյան

Խորեն Լևոնյանն ամուսնացել է. ով է հարսնացուն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Իսպանիա

Անհրաժեշտ է միջազգային աջակցությունը, որ ՀՀ-ն և Ադրբեջանն օր առաջ ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների արագ, անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցերը

Վստահ եմ, որ բոլորդ շատ հայրենասեր եք, բայց ուզում եմ, որ առավել սիրեք պետությունը՝ ՀՀ-ն. Խաչատրյան. տեսանյութ

263 անտառային հրդեհ, տարհանված ավելի քան 50 հազար մարդ. Թուրքիայում կրակի դեմ պայքարը շարունակվում է

Բանախոսությամբ հանդես եկա Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցող կոնֆերանսում. վարչապետ. տեսանյութ

Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը. Վարդապետյան

Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի

Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում. վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Բժիշկ-ռադիոլոգի կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի. նախաքննության ավարտ

Կրթվելը նորաձև է Երևանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևանում կայացավ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-2025 հրապարակման շնորհանդեսը․ տեսանյութ

Սպիտակում 17-ամյա տղայի սպանության նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատախազին

Միրզոյանը և Կալասը համաձայնագիր են ստորագրել

Բռնության ենթարկված ավտոբուսի վարորդը ճանաչվել է տուժող, նախաձեռնվել է քրեական վարույթ

Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Իրանի ԱԳՆ

Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվել է սգո մատյան

«Տաշիր» առևտրի կենտրոնի ապակիների վրայից ապամոնտաժվում են Սամվել Կարապետյանին աջակցող պաստառները

Յունիբանկը դարձավ Ուրարտու ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը

Հուսանք՝ Լավրովի խոսքը թեմային սխալ տիրապետելու հետևանք է, ոչ թե ՀՀ-ում ահաբեկչության խրախուսում. Կոնջորյան

Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում

Առաջիկա օրերին սպասվում են ամպրոպ, կարկուտ և անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ

400 մլն դրամ արժեքով պետական գույքերը դարձել են Մայրապետյանի սեփականությունը. գործն ուղարկվել է դատարան

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել լեհ գործընկերներին արդյունավետ համագործակցության համար

Ռուբինյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից

Այստեղ եմ հստակ ուղերձով՝ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա. Կալաս

ԱԱԾ տնօրենի պաշտոնում հաջողություններ եմ մաղթում Անդրանիկ Սիմոնյանին. վարչապետ

ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները․ նախարար



OSZAR »