Երևան
12 °C
Ռեժիսոր Արամ Շահբազյանն այսօր պատրաստվում էր անժամկետ հացադուլ սկսել մշակույթի նախարարության շենքի դիմաց, սակայն նախարար Լիլիթ Մակունցն այն կանխեց:
Լուսանկարում՝ Արամ Շահբազյան
Ռեժիսորի հացադուլի պատճառը երեք նախարար փոխած «Չնչիկ» ֆիլմն է, որը դեռեւս 2010 թվականից պետք է ավարտված լիներ, սակայն անհրաժեշտ գումարը մինչ օրս չի տրվել:
2008 թվականին «ԱՐՄՆԱ» ՍՊԸ-ն սկսել է «Չնչիկ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի արտադրությունը, սակայն մինչ օրս հայ հանդիսատեսին հայտնի է միայն ֆիլմի անունը: Արամ Շահբազյանի «Չնչիկը» չորս երկրի համարտադրություն է՝ Հայաստան, Շվեյցարիա, Հոլանդիա, Գերմանիա:
Ռեժիսորը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր առավոտյան, երբ վերջինս նախարարության շենքի դիմաց հացադուլ է սկսել, նախարար Լիլիթ Մակունցն իջել է իր գրասենյակից, խնդրել Շահբազյանին դադարեցնել հացադուլն ու բարձրանալ վերեւ՝ հարցի շուրջ խոսելու:
«Մակունցի համար կային մի քանի հարցեր, որոնք ավելի պարզաբանվեցին: Հարց առաջացավ, թե ինչի է իմ ֆիլմը հայտնվել 2018 թվականի փաթեթի մեջ, եւ Մակունցը հայտարարեց, որ շատ արագ գործընթաց կսկսեն, եւ այնպես անեն, որ այդ ամեն ինչը թափանցիկ լինի»,- ասաց Արամ Շահբազյանը:
Ռեժիսորն ասում է, որ մշակույթի նախկին երկու նախարարներին՝ Հասմիկ Պողոսյանին եւ Արմեն Ամիրյանին ամենավերջում է հաջողվել բերել այն մտքին, որ պրոյեկտը պետք է շատ արագ սկսել եւ վերջացնել: «Մենք պրոյեկտն արել ենք շատ անաչառ ձեւով՝ ամեն կոպեկը ֆիլմի վրա ծախսելով: Մեր նկատմամբ, մեղմ ասած, բարյացակամ չեն գտնվել»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ մի քանի օրվա մեջ պարզ է լինելու նոր պրոյեկտների ճակատագրերը՝ այդ թվում եւ «Չնչիկ»-ի հարցը:
Արամ Շահբազյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում անել, եթե որոշվի, որ նախարարությունը դեռ ի վիճակի չէ ֆինանսավորելու եւ ֆիլմն ավարտին հասցնելը կրկին օդում կախված մնա, ռեժիսորն ասաց. «Եթե այս պահին գումար կա, որ նոր պրոյեկտներ սկսվեն եւ իմն էլ անցած տարվանից մնացած պրոյեկտ է, ինչպե՞ս կարող է գումար չտրամադրվել, եթե այդպես է, թող գործընթաց չսկսվի»,- եզրափակեց ռեժիսորը:
Ավելի վաղ ՀԺ-ն անդրադարձել է «Չնչիկ» ֆիլմին, որտեղ ռեժիսորը հստակ ներկայացրել է, թե երբ եւ ինչքան գումար է տրամադրվել ֆիլմի ստեղծման համար: Դեռեւս 2017 թվականին Ազգային կինոկենտրոնի գեղխորհրդի նախագահ Շուշանիկ Միրզախանյանը հայտարարել էր, որ ֆինանսական աջակցություն կտրամադրեն անավարտ մնացած երկու ֆիլմի, որոնցից մեկը Արամ Շահբազյանի «Չնչիկ»-ը ֆիլմն է:
«Չնչիկ» ֆիլմը պատմություն է մի խենթ աղջկա մասին, որն ապրում է փակ հասարակությունում: Ֆիլմի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր իր դստերը, որը համարձակվել էր առանց օրինական ամուսնանալու հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը:
Լուսանկարը՝ ֆիլմի հատվածներից
Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է կարծրատիպերով ապրող հասարակությունը մեկուսացնում տարբերվող անհատին, պարտադրում իր կանոնները եւ իրավունք վերապահում դատել ու վճռել անհատի ճակատագիրը: Մարդն իր աշխարհով եւ ցանկություններով մնում է անպաշտպան: Գլխավոր դերում Լիլի Էլբակյանն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրկրաշարժ Հայաստանում
Պնդում եմ, որ Գարեգին Բ-ն ունի զավակներ մեկից ավելի կանանցից, եթե հակաճառի՝ անունները կտամ. նախկին գավազանակիր
Քոչարյանը և Սարգսյանը 2 անգամ ռազմապետական հեղաշրջում են արել, Կտրիճը հայաստանցու թափված արյունով օծել է նրանց
Շիրակի թեմի առաջնորդը տեղափոխվել է դատարան. քննվում է խափանման միջոցի հարցը
Մայր Աթոռի օրվա գահակալը ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է, նրա միջոցով փորձում են հեղաշրջում անել
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ձեռագիր հայտարարություն է տարածել. ինչ է գրել Շիրակի թեմի առաջնորդը
Քննիչը միջնորդել է կալանավորել Միքայել Աջապահյանին․ նա չի ընդունել մեղադրանքը
Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրողները ուրիշ ահաբեկիչ «սրբազանի» անուն չգիտե՞ն. Չախոյան
Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց. Արդարադատության նախարարություն
Խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը հաջող ընթացք կունենան. հանդիպել են գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը
Գարեգինի դեմ կոմպրոմանտներ կան, որից չի կարող պաշտպանվել. Ստեփանյանը մանրամասնում է. տեսանյութ
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին. ՌԴ ԱԳՆ
Ձերբակալվել են ՀՅԴ մեկ տասնյակից ավել անդամներ
«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը
Միանգամից Նաիրի Հունանյանին առաջարկեք որպես վարչապետի թեկնածու. Ալեքսանյան
Սոչիի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել
Արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ. ՄԻՊ
Խմբավորումները, որոնք զենքի սպառնալիքով իշխանության են ուզում գալ, քաղաքական կյանքում տեղ չունեն. Փաշինյան
Տեղի է ունեցել «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի հավաստագրերի հանձնման ամփոփիչ միջոցառումը
Երբ արյուն էր թափվում ԱԺ-ում, Կտրիճ Ներսիսյանը դարձավ կաթողիկոս. մտածում են՝ իրենց ամեն ինչ կարելի է
«Սրբազան շարժման» աջակից հոգևոր ծառայողը փողոցից զբոսաշրջիկ տղամարդկանց էր տանում հյուրանոց. վարչապետ
ՔԿ-ի շենքի մոտից մի խումբ անձինք են ձերբակալվել. նրանց թվում է Աջապահյանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագը
Արդար կլինի՝ Կտրիճը գրավոր միջնորդություն ներկայացնի, որ «սրբազանը» իր նման անգամ 1 ամիս չի կարող առանց կնոջ
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառվել
Քննչական կոմիտեի շենքի մոտից քաղաքացիներ են բերման ենթարկվել
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեում է
Եվս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին. Փաշինյան
Գյումրու համայնքային իշխանությունը փաստացի շարունակում է իր ապապետական քաղաքականությունը. Սարուխանյան
Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում. վարչապետ
Կտրիճ Ներսիսյանը պղծեց վեհարանը. չի ստացվելու արդար դատաստանից թաքնվել հավատքի հետևում. Հովհաննիսյան
Կալանքից դուրս կգանք, էդ մասին կմտածենք. Աջապահյանը՝ վարչապետի թեկնածու դառնալու մասին
Վարչապետը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները
Մեքենայով չեք թողնում, ոտքով եմ գնում. Աջապահյանը Մայր Աթոռից ուղևորվել է Երևան
Աջապահյանը, իհարկե, կձերբակալվի, բայց բախում ու տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի. Ալեքսանյան
Բերման է ենթարկվել Հայրո Զաքարյանը, Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է ոստիկանություն. ՀՅԴ
2 հոգի տեղում մահացել են, 1-ը՝ հոսպիտալացվել. խոշոր ավտովթար Լոռու մարզում
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարն այն վաճառողների համար, որոնք ապահովում են արագ առաքում
Ես իմ խոսքերից հետ չեմ կանգնում. Աջապահյանը կրկին պատրաստվում է ուղևորվել Քննչական կոմիտե
Աջապահյանին ուզում են առաջադրել վարչապետի թեկնածու
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT