Երևան
12 °C
Վերջերս Ազգային կինոկենտրոնի գեղխորհուրդը որոշեց ֆինանսական աջակցություն տրամադրել անավարտ մնացած երկու ֆիլմի, որոնցից մեկն է Արամ Շահբազյանի «Չնչիկը»-ը ֆիլմը: Ֆիլմն արտադրություն է մտել 2008 թվականից, սակայն ֆինանսական պատճառներով արդեն տասը տարի է՝ ավարտին չի հասցվում: «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ:
Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը պատմություն է մի խենթ աղջկա մասին, որն ապրում է փակ հասարակությունում: Ֆիլմի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր իր դստերը, որը համարձակվել էր առանց օրինական ամուսնանալու հղիանալ:
Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է կարծրատիպերով ապրող հասարակությունը մեկուսացնում տարբերվող անհատին, պարտադրում իր կանոնները եւ իրավունք վերապահում դատել ու վճռել անհատի ճակատագիրը: Մարդն իր աշխարհով եւ ցանկություններով մնում է անպաշտպան: Ֆիլմը չորս երկրի համարտադրություն է՝ Շվեյցարիա, Գերմանիա, Հոլանդիա, Հայաստան:
- Պարոն Շահբազյան, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ քվեարկության միջոցով որոշվել է անավարտ մնացած երկու ֆիլմի տրամադրել ֆինանսական աջակցություն, ընդ որում ֆիլմերից մեկը՝«Չնչիկը», ձեր ֆիլմն է: Ֆիլմն ավարտին հասցնելու համար պետության կողմից լրացուցիչ գումարը ե՞րբ է տրվելու եւ արդո՞ք արդեն աշխատանքներ են արվում այդ ուղղությամբ:
- Աշխատանքները սկսվել են, խոստացել են, որ առաջիկա եռամսյակում կիրականացվեն բոլոր աշխատանքները եւ ֆիլմը վերջապես պատրաստ կլինի: Ազգային կինոկենտրոնը մեզ տրամադրելու է մոտավորապես 16-17 միլիոն դրամ: Մոտավորապես նույն չափի գումար էլ պահանջվում է, որպեսզի ֆիլմն ավարտվի: Մենք ավելի շուտ էինք դիմել Ազգային կինոկենտրոն, բայց քանի որ նախարար փոխվեց, կինոկենտրոնի տնօրենը եւ այլ աշխատակիցներ փոխվեցին, արդյունքում մենք մի տարի կորցրեցինք:
- Նախապես Ազգային կինոկենտրոնը որքա՞ն գումար էր ձեզ տրամադրել:
- Կինոկենտրոնը տարբեր տարիների մեզ 52 միլիոն դրամի չափով գումարներ է հատկացրել, սակայն դա ֆիլմի համար նախատեսված գումարի ընդամենը 15 տոկոսն է եղել: Եթե Հայաստանը տրամադրած լիներ բյուջեի երեսուն տոկոսը, ֆիլմը վաղուց ավարտված կլիներ:
- Ինչո՞ւ է ֆիլմը մնացել անավարտ. որքան գիտեմ, շահել է մի քանի միջազգային դրամաշնորհ, ստացել է պետության աջակցությունը եւ չի ավարտվել:
- 2010-ին ֆիլմը մտավ հետարտադրական փուլ: Կատարվեց ֆիլմի մոնտաժը, դերասանների ձայնագրման աշխատանքները, բայց հետարտադրական մյուս աշխատանքները, ֆինանսական պատճառներով, մնացին անավարտ: Վերջնական ավարտին հասցնելու համար մնացել է հնչյունային ձայնագրությունը եւ գունաբաժանումը: Նախագիծը մասնակցել է կինոնախագծերի զարգացման համակովկասյան շվեյցարական ԱՎԱՆՏԻ ծրագրին (SDC-Swiss Development Agency-AVANTI) և շահել է դրամաշնորհ՝ 75 000 $: Երբ սցենարը վերջնական պատրաստ էր, նախագիծը շքերթային հաջողություն ունեցավ եվրոպական մի շարք կինոֆոնդերում, ստացավ 10000 € դրամաշնորհ ՀՅՈՒԲԵՐԲԱԼՍ ֆոնդից (HBF-The Netherlands) սցենարի զարգացման համար: Ապա նախագիծը մասնակցեց Ռոտերդամի կինոփառատոնին կից կինոշուկային: Շուկայի մրցույթն անցնելուց հետո Հյուբերբալս ֆոնդից ստացավ արտադրական դրամաշնորհ 50000 €, այդ տարի շուկան երկու նախագծի տվեց արտադրական դրամաշնորհ, որից մեկը «Չնչիկն» էր: Եվս մեկ դրամաշնորհ՝ 50000 € նախագիծը ստացավ ՎՈՐԼԴՍԻՆԵՄԱ ֆոնդից (WCF-Germany): Այսինքն, այս նախագիծը ի սկզբանե եվրոպական արտադրողների ուշադրության կենտրոնում է եղել:
Ֆիլմի բյուջեի 30 տոկոսը կազմում էր մոտ 200 հազար դոլար, դա այն գումարն էր, որ նախագիծը ակնկալում էր հայկական կողմից: Ազգային կինոկենտրոնը սովորաբար բոլոր նախագծերին բյուջեի առնվազն 30 տոկոսը տրամադրում էր: 200 000 դոլարի փոխարեն տրվել էր 100 000 դոլար:
- Ֆիլմը նկարահանել եք 10 տարի առաջ, արդյո՞ք այսօր կան դրվագներ, որ կուզենայիք այլ ձևով նկարված լինեին:
- Այս Ֆիլմում ոչ մի կադր, ոչ մի բան չի հնացել, չկա մի դրվագ, որ ես նայեմ ու ասեմ. այս մի բանը կփոխեի, այս մի բանը կվերանայեի: Ֆիլմի նկարահանումը 36 տարեկանում եմ ավարտել, այդ տարիքի մտածողությունս, պրոֆեսիոնալ եփվածությունս բոլորովին այլ էր, հիմա՝ այլ: Հիմա ֆիլմը վերջացնում եմ սկսելուց մոտավորապես տասը տարի հետո, բայց կոնկրետ այս ֆիլմի հետ կապված ոչինչ չի փոխվել:
- Ինչու՞ որոշվեց ֆիլմը անվանել «Չնչիկ»:
- Չնչիկ նշանակում է ոչինչ, չնչին բառի բարբառային տարբերակն է, հիշում եմ, որ բացեցինք բարբառային բառարանը եւ գտանք հենց ոչինչ բառին համարժեք այդ բառը:
Մարդուն դատելու մասին է ֆիլմը: Ֆիլմը պատգամ ունի իր մեջ, առանձնապես չեն երևում հասցեներ, տեղանք, դա լոկալ մի տարածք է, որտեղ ապրող մարդիկ իրենց վրա են վերցնում մարդուն դատելու իրավունքը: Ազգային պատկանելիություն չունեցող սյուժե ունի, որը նույն հաջողությամբ կարող էր նկարվել ցանկացած այլ երկրում:
- Հայաստանի ո՞ր տարածաշրջաններում է նկարահանվել ֆիլմը:
- Մեծ մասամբ նկարահանվել է Լոռիում, նկարահանումներ են եղել Լոռու Չկալով գյուղում, մի քանի դրվագ նկարվել է Ապարանում: Օգտագործվել են կինեմատոգրաֆիայի համար բոլոր դժվար բաները:
Մեր ֆիլմում կան շատ մասսայական տեսարաններ, տեսարան կա, որտեղ մոտ հարյուր դերասան է ընդգրկված: Տարբեր կենդանիներ ենք նկարել՝ անգղ, գայլ եւ այլն:
Տարբեր տրանսպորտային միջոցներ՝ գնացք, ուղղաթիռ: Այն ամենը, ինչ կինեմատգրաֆիայի համար ամենաբարդ ռեալիզացվող բաներն են այս ֆիլմում կան՝ չորս սեզոն, գիշերային անձրևի տեսարաններ եւ այլն:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է
Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանի և 10 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի
«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
«Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք». ՀՀ-ն Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված
Անհետ կորած անձանց ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տրամադրվել է Գյումրուն. այն ամրակայված է համայնքապետարանի շենքում
Օմանում և Հորդանանում Հայաստանը նոր դեսպաններ ունի. նախագահը հրամանագրեր է ստորագրել
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում
Կոչ եմ անում հայկական մեդիադաշտ չբերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Դանիելյան
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Սահմանամերձ Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է. Քաղշինկոմիտեն նոր կապալառու է ներգրավել
Իջևանում «դրիֆթ» արած 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ
Հայաստանը ծայրագավառ չի դառնալու. Լիլիթ Մինասյան
Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ»-ի տակ. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ
Պետք է ականջներին օղ անեն. եթե «Հոկտեմբերի 27»-ին հաջողության են հասել, հիմա չեն կարողանալու. տեսանյութ
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության մասնագետին
Ես կրկնել եմ այն, ինչ նախագահն է ասել, Լավրովի հետ զրույցն անկեղծ է եղել. Ռուբիո
Իրանում բոլոր օդանավակայանների աշխատանքը վերսկսվել է
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում
ԱՄՆ դոլարով ավանդ՝ տարեկան մինչև 6% տոկոսադրույքով
ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի տեղակալին. ինչ է քննարկվել
Ինչ է տեղի ունենում, ինչով էր կարևոր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Բաբաջանյանը մանրամասնում է մեսիջները. տեսանյութ
Նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին. տեսանյութ
ՆԳՆ կրթահամալիրը նոր ռեկտոր ունի. տեսանյութ
Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին
Նախագահի աջակցությամբ անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է Մատենադարանին
Սյունիքում 3 վարույթով Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հզր դոլարին համարժեք 33 մլն դրամ
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Չախոյան
Երևի դուք էլ գիշերը սիսեռահատիկի վրա եք քնեցնում տեռորիստներին, որ հասկանաք՝ բոյ կտա՞ն, թե՞ չէ. Դավոյան
Այ իրենց եք բուծել, որովհետև իրենցով հեշտ է Կանոնագիրք խախտելը պաշտպանողների բանակ ձևավորել. Հարությունյան
Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է
Գալստանյանն ասում է՝ Սաղաթելյանը 1200 դաշնակցական է խոստացել. Հովհաննիսյանը գաղտնալսումից հատված է հրապարակել
Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ դաշնակները սթրայքբոլ են խաղում մարտական նռնակներով. Հակոբյան
Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը. մանրամասներ
Էներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորում՝ մինչև 500 մլն դրամի չափով
Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը. ԱԳՆ խոսնակ
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն», հետաքրքրվել բուժում ստացող զինծառայողների վերականգնողական ընթացքով
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT