Տեղի է ունեցել «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի հավաստագրերի հանձնման ամփոփիչ միջոցառումը

27/06/2025 schedule19:45

Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի հավաստագրերի հանձնման ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Հայաստանի Ազգային պատկերասրահի թանգարանային կրթության բաժնի ղեկավար Մարգարիտա Օհանյանը, ծրագրի ղեկավար Անի Թովմասյանը, հիմնադրամի և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև երեխաների ծնողներն ու ծրագրի իրականացման ողջ ընթացքում փոքրիկներին ուղեկցող ուսուցիչները:

Այս մասին հայտնել է հիմնադրամը:

685eb37e7d54f-1751036798-meitu-20250627-171226444-860x470.jpg (59 KB)685eb3a2c867c-1751036834-img-7526-860x470.jpg (79 KB)

«Միջոցառման գլխավոր հերոսներն էին Տավուշի մարզի 40 արվեստասեր փոքրիկները, որոնք ծրագրի շրջանակում այցելել էին Հայաստանի 10 մշակութային կենտրոններ՝ ներառյալ Հայաստանի Ազգային պատկերասրահ, Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան, Ջոտտոյի թանգարան, ինչպես նաև տարբեր թատրոններ և այլ մշակութային կենտրոններ։

Հիշեցնենք, որ ծրագրի սկզբում և վերջում երեխաները լրացրել էին հարցաթերթիկներ, որոնց հիման վրա գնահատվել էր նրանց առաջընթացը և ուշադրությունը այցերի ընթացքում։ Հատկապես ուրախալի էր, որ Լիա Ցուցուլյանը, Միլենա Խաչատրյանը և Մանե Մելքումյանը ցուցաբերեցին գերազանց արդյունքներ՝ ստանալով առավելագույն միավորները հատուկ ձևավորված հանձնաժողովի կողմից։ Տիկին Աննա Հակոբյանն անձամբ նրանց հանձնեց իրենց մասնակցության հավաստագրերը:

685eb39375876-1751036819-img-4053-860x470.jpg (67 KB)504006643_24161517856798496_2806537182049903708_n.jpg (268 KB)

Ծրագրի շնորհիվ երեխաները հնարավորություն ունեցան բացահայտելու մշակույթի հարուստ աշխարհը, ճանաչելու արվեստը նոր դիտանկյուններից, ձեռք բերելու բազում ընկերներ և ձևավորելու մշակութային նոր հետաքրքրություններ։ Նույնիսկ մասնակիցներից մեկը` փոքրիկ Միքայել Չոբանյանը, ողջ ընթացքում իր նոթատետրում պահել էր ծրագրի բոլոր այցերի իր հիշողությունները, լուսանկարներն ու գրառումները որպես կյանքի արժեքավոր փորձի ապացույց։

499323457_24161517776798504_6014783079192625366_n.jpg (391 KB)514074986_24161519986798283_7565652144934974613_n.jpg (348 KB)

Երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկան ծրագրի շահառուներ Դիանա Թումանյանը, Մանե Առաքելյանը և Մարե Սարգսյանը, որոնք է՛լ ավելի մշակութային և ջերմ դարձրին այսօրվա միջոցառումը։

Փոքրիկները ստացան հավաստագրեր և նվերներ «Իմ Քայլը» հիմնադրամի և Հայաստանի Ազգային պատկերասրահի կողմից, լուսանկարվեցին տիկին Աննա Հակոբյանի հետ և իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին՝ այս անմոռանալի փորձառության ու տպավորությունների համար։

505501354_24161519913464957_8303900770378138485_n.jpg (372 KB)505458298_24161518346798447_3114608237402137503_n.jpg (375 KB)

Ծրագրի նպատակն էր մշակութային կրթության հասանելիություն ապահովել Հայաստանի մարզերում ապրող երեխաների համար, ընդլայնել նրանց մտքի հորիզոնները և ոգեշնչել շարունակելու իրենց կրթական ու ստեղծագործական ուղին: «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային ծրագիրը այնքան դրական արձագանքի է արժանացել և այնքան է սիրվել մեր փոքրիկների շրջանում, որ հենց նրանց ոգևորությունն ու փայլող աչքերը մեզ ոգեշնչում են շարունակական դարձնել ծրագիրը՝ էլ ավելի բարելավելով և կատարելագործելով այն: Խոստանում ենք շուտով կիսվել ծրագրի իրականացման հաջորդ փուլով արդեն նոր մարզում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
388 դիտում

Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կշարունակեն համատեղ ծրագրեր իրագործել

Անվճար թվային քարտեր Ամիօ բանկից՝ 4 արժույթով

Պապոյանն Արզական բնակավայրում հետևել է ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում. ժամանակացույց

Բոլորի հայացքներն ուղղված են Դանիային. ԱԳՆ խոսնակը հաջողություն է մաղթել ԵԽ նախագահության ստանձնման առիթով

ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Հնդկաստանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 51 մարդ է զոհվել. հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ

Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ

Որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել․ ՔԿՀ խոսնակ

ԱԳ փոխնախարարը Սևիլիայում վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հանձնառությունը

Թույլատրվել է «Վիվա Արմենիա»-ի կողմից «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման գործարքը. ՄՊՀ

Հուլիսի 3-ից 4-ը Սյունիքում ջուր չի լինի. հասցեներ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացում է հրապարակել Ադրբեջան մեկնող ռուսաստանցիների համար

ԵՄ-ն պատրաստակամ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը ՀՀ-ի հետ. Մարագոսը՝ նախարարին

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում քննչական գործողություններն ավարտվել են

Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին

Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ. Կոնջորյանը մանրամասնել է

Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է շինարարական խոշոր ընկերության ադրբեջանցի գլխավոր տնօրենը. տեսանյութ

ՌԴ արտադրության պաղպաղակի համար ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել. ՍԱՏՄ

Կտրիճ Ներսիսյանի երեխա ունենալը և հոգևորականների չդատապարտելը 2 պատճառ կարող է ունենալ. Թորոսյան

Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական համագործակցության մասին հարցեր

Եթե աշխատողներին ստիպողաբար միտինգի տանելը կրոնական համոզմունք է, այդ կրոնն արդեն ունի իր մարգարեն. Ալեքսանյան

ՀԷՑ-ի ազգայնացման դեմ քվեարկողները նույն մարդիկ են, որոնք ժամանակին 12 մլն դոլարով խուրդեցին այն. Չախոյան

Միայն վերջին մի քանի տարում ԱԱԾ-ն առնվազն 3 «Հոկտեմբերի 27-ի» նման հանցագործություն է բացահայտել. ԵԿՄ

Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ-ի շփումները պարբերական բնույթ են կրում. Մամիջանյան

Եթե այս գործելաոճը շարունակվի, պետք է եթերազրկել. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակման մասին

Կտրիճ Ներսիսյանի հեռանալն անխուսափելի է. տարբեր թեմերի հոգևորականներ այսօր հավաքվելու են ՀՀ-ում. Հարությունյան

Կցանկանային Մայր Աթոռը տեղափոխել Բադեն-Բադեն, Սերժ Սարգսյանը կազինոյից հետո Կտրիճի հետ բլոտ կխաղար․ Ալեքսանյան

Ռուսաստանը կպաշտպանի իր քաղաքացիների շահերը Ադրբեջանում. Պեսկով

Շուրջ 86 մլն դրամ շուկայական արժեքով մանկապարտեզի շենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին. վարչապետ

Հուլիսից ամենայն հավանականությամբ ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի Հայաստանի Հանրապետությունը․ Ալեքսանյան

Կրեմլում, իհարկե, տեսել են Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերը և նկատել բոլոր մանրամասները. Պեսկով

Որ պահին ես պատգամավոր չեղա, միլիարդատեր չեմ լինելու, դիցուք՝ Ռոբերտ Քոչարյանի պես․ Ալեքսանյան

Ու՞ր էիք, երբ 7 տարի շարունակ կոնկրետ շրջանակ ստով ու վիրավորանքով սկսվեց պայքար իշխանության դեմ. Հովհաննիսյան

Ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով. սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Պատգամավորներն առաջարկում են թեթև ավտովթարի դեպքում 20 րոպե ժամկետ սահմանել երթևեկելի հատվածն ազատելու համար

Արտահերթ ընտրությունների գնալու նախադրյալ ես չեմ տեսնում․ Ալեքսանյան



OSZAR »