Երևան
12 °C
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խիստ դժգոհ է ՀՀ Բարձրագույն խմբի 2018-19 մրցաշրջանի 34-րդ տուրի «Լոռիի» դեմ իրենց արտագնա խաղի մրցավարությունից: Այսօր՝ մայիսի 20-ին, Վանաձորում կայացած հանդիպումն ավարտվեց 2:2: Դրվագներից մեկում «Փյունիկի» խաղացողն ընկավ տուգանային հրապարակում, ու ըստ ակումբի՝ այդտեղ պետք է 11-մետրանոց նշանակվեր իրենց օգտին, սակայն գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը չնշանակեց: Հադիպումից հետո այս մասին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը:
«Ոչ-ոքին մրցավարն արեց։ Մաքուր 11 մետրանոց կար, ձեռքով խաղ չկար գոլի ժամանակ. մաքուր գոլը չհաշվեց։ Ամբողջ խաղը մրցավարն արեց։ Ավելացնելու բան չունեմ։ Ինչ վերաբերում է խաղին, ապա կարող եմ ասել, որ լավ խաղացինք եւ առավելություն ունեինք, գոլային պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք իրացնել։ Դե նաեւ 2 ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք։ Կորցրեցինք կենտրոնացվածությունը եզրերից կատարած փոխանցումների ժամանակ։
Իսկ առաջին խաղակեսում ընդհանրապես 1 գոլանի ֆուտբոլ էինք խաղում`հնարավորություն չտալով մրցակցին։ Գոլեր խփեցինք, 11 մետրանոց չվաստակեցինք, քանի որ մրցավարը որոշեց, որ մենք արժանի չենք հաղթանակի։ Խաղից հետո տեղի ունեցածի վերաբերյալ կարող եմ ասել, որ դա մրցավարի մեղքն էր նաեւ։
Ինչպես խաղը վարեց, այնպես էլ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը։ Անվտանգության աշխաատկիցները քիչ են եւ անհրաժեշտ է լավ սպասարկել խաղը, որպեսզի միջադեպեր չլինեն։ Իմ կարիերայում եղել է դեպք, երբ մրցավարին ցմահ որակազրկել են։ Կարծում եմ, որ այս մրցավարը չպետք է խաղեր սպասարկի։ Ֆուտբոլում այնպես է, որ ով արժանի է, նա էլ պետք է հաղթի։ Մենք արժանի էինք այսօր հաղթանակի, բայց մրցավարը մեզնից միավորներ խլեց։ Մենք բողոք կներկայացնենք։ Նա չէր կարող չտեսնել 11 մետրանոցը, քանի որ մոտ էր կանգնած։ Նույն էլ չհաշվված գոլի ժամանակ։ Այնտեղ երեւում էր, որ ձեռքով խաղ չկա»,- ասել է նա հետխաղյա ասուլիսի ժամանակ:
Ակումբը նաեւ տեսանյութ է տարածել:
Տեղի ունեցածին արձագանքել են «Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանչուարյանը եւ ՀՀ հավաքականի նախկին պաշտօան Ռոբերտ Արզումանյանը, որն աշխատում է «Փյունիկում»: Նրանք գրառումներ են կատարել:
«Հայաստանի առաջնության մրցավարների ելույթից պարզ է դառնում, որ ոչ մի բան էլ չի փոխվել ֆուտբոլում, մնացել է նույն, հին մարդկանց ձեռագիրը»,- գրել է Մանուչարյանը:
«Ի՞նչ է սա, եթե ոչ կանխակալ մրցավարություն!!! Գողություն ուղղակի!!!»,- գրել է Արզումանյանը:
Այս խաղից հետո 2 միավոր կորցնելով «Փյունիկը» դեռ գլխավորում է մրցաշարային աղյուսակը 57 միավորով, սակայն 1 հանդիպում ավելի է անցկացրել «Արարատ-Արմենիայից» ու կորցրած միավորներով զիջում է: Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Արարատ-Արմենիան» 55 միավորով 2-րդն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրկրաշարժ Հայաստանում
Պնդում եմ, որ Գարեգին Բ-ն ունի զավակներ մեկից ավելի կանանցից, եթե հակաճառի՝ անունները կտամ. նախկին գավազանակիր
Քոչարյանը և Սարգսյանը 2 անգամ ռազմապետական հեղաշրջում են արել, Կտրիճը հայաստանցու թափված արյունով օծել է նրանց
Շիրակի թեմի առաջնորդը տեղափոխվել է դատարան. քննվում է խափանման միջոցի հարցը
Մայր Աթոռի օրվա գահակալը ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է, նրա միջոցով փորձում են հեղաշրջում անել
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ձեռագիր հայտարարություն է տարածել. ինչ է գրել Շիրակի թեմի առաջնորդը
Քննիչը միջնորդել է կալանավորել Միքայել Աջապահյանին․ նա չի ընդունել մեղադրանքը
Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրողները ուրիշ ահաբեկիչ «սրբազանի» անուն չգիտե՞ն. Չախոյան
Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց. Արդարադատության նախարարություն
Խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը հաջող ընթացք կունենան. հանդիպել են գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը
Գարեգինի դեմ կոմպրոմանտներ կան, որից չի կարող պաշտպանվել. Ստեփանյանը մանրամասնում է. տեսանյութ
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին. ՌԴ ԱԳՆ
Ձերբակալվել են ՀՅԴ մեկ տասնյակից ավել անդամներ
«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը
Միանգամից Նաիրի Հունանյանին առաջարկեք որպես վարչապետի թեկնածու. Ալեքսանյան
Սոչիի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել
Արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ. ՄԻՊ
Խմբավորումները, որոնք զենքի սպառնալիքով իշխանության են ուզում գալ, քաղաքական կյանքում տեղ չունեն. Փաշինյան
Տեղի է ունեցել «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի հավաստագրերի հանձնման ամփոփիչ միջոցառումը
Երբ արյուն էր թափվում ԱԺ-ում, Կտրիճ Ներսիսյանը դարձավ կաթողիկոս. մտածում են՝ իրենց ամեն ինչ կարելի է
«Սրբազան շարժման» աջակից հոգևոր ծառայողը փողոցից զբոսաշրջիկ տղամարդկանց էր տանում հյուրանոց. վարչապետ
ՔԿ-ի շենքի մոտից մի խումբ անձինք են ձերբակալվել. նրանց թվում է Աջապահյանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագը
Արդար կլինի՝ Կտրիճը գրավոր միջնորդություն ներկայացնի, որ «սրբազանը» իր նման անգամ 1 ամիս չի կարող առանց կնոջ
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառվել
Քննչական կոմիտեի շենքի մոտից քաղաքացիներ են բերման ենթարկվել
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեում է
Եվս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին. Փաշինյան
Գյումրու համայնքային իշխանությունը փաստացի շարունակում է իր ապապետական քաղաքականությունը. Սարուխանյան
Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում. վարչապետ
Կտրիճ Ներսիսյանը պղծեց վեհարանը. չի ստացվելու արդար դատաստանից թաքնվել հավատքի հետևում. Հովհաննիսյան
Կալանքից դուրս կգանք, էդ մասին կմտածենք. Աջապահյանը՝ վարչապետի թեկնածու դառնալու մասին
Վարչապետը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները
Մեքենայով չեք թողնում, ոտքով եմ գնում. Աջապահյանը Մայր Աթոռից ուղևորվել է Երևան
Աջապահյանը, իհարկե, կձերբակալվի, բայց բախում ու տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի. Ալեքսանյան
Բերման է ենթարկվել Հայրո Զաքարյանը, Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է ոստիկանություն. ՀՅԴ
2 հոգի տեղում մահացել են, 1-ը՝ հոսպիտալացվել. խոշոր ավտովթար Լոռու մարզում
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարն այն վաճառողների համար, որոնք ապահովում են արագ առաքում
Ես իմ խոսքերից հետ չեմ կանգնում. Աջապահյանը կրկին պատրաստվում է ուղևորվել Քննչական կոմիտե
Աջապահյանին ուզում են առաջադրել վարչապետի թեկնածու
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT