Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Եվրաջասթի ներկայացուցչին

30/06/2025 schedule19:30

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) ներկայացուցիչ Էրիկ Ֆոգելսբոյին։

Ինչպես հայտնել են դատախազությունից, Եվրաջասթի ներկայացուցիչը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Հայաստանի և Եվրոպական միության միջև շուրջ երկու տարի տևած բանակցությունների արդյունքում՝ 2024 թվականի ապրիլի 5-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, իսկ նույն տարվա սեպտեմբերի 23-ին ստորագրվել է համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը: Ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո Հայաստանը Եվրաջասթ կգործուղի լիազոր դատախազին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2024 թվականի մարտի 7-ին և նոյեմբերի 6-ին Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցերի շրջանակում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Եվրաջասթում ունեցած հանդիպումներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
302 դիտում

Մեր ձեռքի տակ են հայտնվել փաստական տվյալներ, այդ թվում Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը. ՔԿ նախագահ

Ադրբեջանում ձերբակալվել է Ruptly գործակալության խմբագիրը

Կբացահայտվեն հանցախմբի ֆինանսավորման աղբյուրները, այլ անձինք ևս դատավարական կարգավիճակներ կստանան. Պողոսյան

Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը

Եվրահանձնաժողովը ավարտել է Կիևի հետ բանակցություններն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ

Իմ դիրքորոշումը հստակ է. իմ բոլոր համախոհներին և կողմնակիցներին կոչ եմ անելու վարվել նույն կերպ. վարչապետ

ՀՀ նախագահն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին

Աննա Վարդապետյանն ընդունել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահին

Զարմացա, որ էսքան «խոր անասուն» կա ՀՀ-ում, որը էս մարդկանց համարում է քաղբանտարկյալ. Ադամյան. տեսանյութ

Արարատ Միրզոյանի այդ մեկ նախադասությունը վկայում է ինքնիշխանության ավելի բարձր կարգավիճակի մասին. Վարդապետյան

Հայաստանում 798 հակակարկտային կայան կա. ինչու է դրանց էֆեկտիվությունը ցածր. տեսանյութ

Հունվարի 1-ից մինչ օրս 31 հազար 838 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 821 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

ՀԷՑ-ի պետականացումը անխուսափելի է, քանզի սեփականատերը թքած ունի ՀԷՑ-ի ու դրա սպառողների վրա. Չախոյան

Ռուսական իշխանությունը ծնել է էս հայ փալասներին որպես օլիգարխ, հիմա ոչնչացնում է. Շիրինյան. տեսանյութ

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին. վարչապետն ընդունել է բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին

Ուշի գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 1-ից երկու ավտոմեքենայի մասնակցությամբ պատահարի արձանագրման համար կնախատեսվի 20 րոպե

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Եվրաջասթի ներկայացուցչին

Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

Խաղաղությունը կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի և փոխըմբռնման շնորհիվ. Լիլիթ Մինասյան

Խորեն Լևոնյանն ամուսնացել է. ով է հարսնացուն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Իսպանիա

Անհրաժեշտ է միջազգային աջակցությունը, որ ՀՀ-ն և Ադրբեջանն օր առաջ ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների արագ, անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցերը

Վստահ եմ, որ բոլորդ շատ հայրենասեր եք, բայց ուզում եմ, որ առավել սիրեք պետությունը՝ ՀՀ-ն. Խաչատրյան. տեսանյութ

263 անտառային հրդեհ, տարհանված ավելի քան 50 հազար մարդ. Թուրքիայում կրակի դեմ պայքարը շարունակվում է

Բանախոսությամբ հանդես եկա Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցող կոնֆերանսում. վարչապետ. տեսանյութ

Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը. Վարդապետյան

Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի

Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում. վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Բժիշկ-ռադիոլոգի կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի. նախաքննության ավարտ

Կրթվելը նորաձև է Երևանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևանում կայացավ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-2025 հրապարակման շնորհանդեսը․ տեսանյութ

Սպիտակում 17-ամյա տղայի սպանության նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատախազին

Միրզոյանը և Կալասը համաձայնագիր են ստորագրել



OSZAR »