Երևան
12 °C
Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը:
Նստաշրջանում ելույթ է ունեցել կառույցում ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:
«Հարգարժա՛ն գործընկերներ,
Կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել պարոն Վինկլերին՝ բանաձևի վրա նվիրված աշխատանքի և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին ու խաղաղության հեռանկարներին տված ուշադրության համար:
Մեր վերջին հանդիպումից հետո մենք իսկապես նշանակալի առաջընթաց ենք գրանցել: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ամբողջությամբ ավարտվել են, և մենք այժմ գտնվում ենք համաձայնագրի ստորագրման քննարկման փուլում: Հայաստանը հրապարակայնորեն հայտնել է իր պատրաստակամությունը՝ ստորագրելու այս համաձայնագիրը:
Սա պարզապես քաղաքական զարգացում չէ, սա շրջադարձային պահ է:
Տարածաշրջանը երկար տարիներ ընկալվել է որպես հակամարտությունների և առճակատումների գոտի: Այսօր մենք հնարավորություն ունենք փոխելու այդ պատկերն ու ցույց տալու, որ նույնիսկ տասնամյակներ տևած հակամարտություններից հետո ազգերը կարող են ընտրել խաղաղությունը երկխոսության միջոցով:
Մենք համոզված ենք, որ այս քայլով կարող ենք հստակ ուղերձ հղել. խաղաղությունը հնարավոր է, և այն կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի և փոխադարձ ըմբռնման շնորհիվ:
Մենք կարող ենք դառնալ դրական օրինակ աշխարհի համար. օրինակ այն մասին, թե ինչպես կարող են դժվար պատմություն ունեցող երկրներն առաջ նայել՝ չմնալով անցյալի գերության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղությունը հնարավորություն կտա երկու երկրներին զարգանալ որպես տրանսպորտային և կապի հանգույցներ, ստեղծել առևտրային, էներգետիկ և մարդկանց միջև կապերի կամուրջներ և դառնալ օրինակ այն աշխարհում, որտեղ, ցավոք, երբեմն պատերազմն ավելի հեշտ ընտրություն է թվում, քան դիվանագիտությունը:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ակտիվորեն խրախուսել և աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ անցնելու համաձայնագրի ստորագրման փուլին:
Սա սպասելու պահ չէ, սա գործելու պահ է, և ձեր աջակցությունը կարող է որոշիչ դեր ունենալ այս պատմական քայլն իրականացնելու ճանապարհին:
Գործընկերնե՛ր, եկեք այս պահը վերածենք ուղենշային մի պահի ոչ միայն մեր, այլ նաև գալիք սերունդների համար: Շնորհակալություն»,- ավարտել է ելույթը հայ պատվիրակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է
Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանի և 10 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի
«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
«Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք». ՀՀ-ն Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված
Անհետ կորած անձանց ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տրամադրվել է Գյումրուն. այն ամրակայված է համայնքապետարանի շենքում
Օմանում և Հորդանանում Հայաստանը նոր դեսպաններ ունի. նախագահը հրամանագրեր է ստորագրել
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում
Կոչ եմ անում հայկական մեդիադաշտ չբերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Դանիելյան
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Սահմանամերձ Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է. Քաղշինկոմիտեն նոր կապալառու է ներգրավել
Իջևանում «դրիֆթ» արած 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ
Հայաստանը ծայրագավառ չի դառնալու. Լիլիթ Մինասյան
Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ»-ի տակ. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ
Պետք է ականջներին օղ անեն. եթե «Հոկտեմբերի 27»-ին հաջողության են հասել, հիմա չեն կարողանալու. տեսանյութ
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության մասնագետին
Ես կրկնել եմ այն, ինչ նախագահն է ասել, Լավրովի հետ զրույցն անկեղծ է եղել. Ռուբիո
Իրանում բոլոր օդանավակայանների աշխատանքը վերսկսվել է
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում
ԱՄՆ դոլարով ավանդ՝ տարեկան մինչև 6% տոկոսադրույքով
ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի տեղակալին. ինչ է քննարկվել
Ինչ է տեղի ունենում, ինչով էր կարևոր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Բաբաջանյանը մանրամասնում է մեսիջները. տեսանյութ
Նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին. տեսանյութ
ՆԳՆ կրթահամալիրը նոր ռեկտոր ունի. տեսանյութ
Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին
Նախագահի աջակցությամբ անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է Մատենադարանին
Սյունիքում 3 վարույթով Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հզր դոլարին համարժեք 33 մլն դրամ
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Չախոյան
Երևի դուք էլ գիշերը սիսեռահատիկի վրա եք քնեցնում տեռորիստներին, որ հասկանաք՝ բոյ կտա՞ն, թե՞ չէ. Դավոյան
Այ իրենց եք բուծել, որովհետև իրենցով հեշտ է Կանոնագիրք խախտելը պաշտպանողների բանակ ձևավորել. Հարությունյան
Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է
Գալստանյանն ասում է՝ Սաղաթելյանը 1200 դաշնակցական է խոստացել. Հովհաննիսյանը գաղտնալսումից հատված է հրապարակել
Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ դաշնակները սթրայքբոլ են խաղում մարտական նռնակներով. Հակոբյան
Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը. մանրամասներ
Էներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորում՝ մինչև 500 մլն դրամի չափով
Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը. ԱԳՆ խոսնակ
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն», հետաքրքրվել բուժում ստացող զինծառայողների վերականգնողական ընթացքով
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT