Ձեթի ու շաքարավազի թանկացումը խուճապ է առաջացրել Վրաստանում. իսկ ինչ իրավիճակ է մեր խանութներում

Հայաստանում շաքարավազն ու ձեթը թանկացել են: Մասնավորապես՝ Երեւանի խանութներում մեկ լիտր տարողությամբ ձեթը 890 դրամից հասել է 1100-ի, որոշ տեղերում 1200 եւ 1300 դրամի: Փոքր խանութներում շաքարավազի արժեքը 400 դրամից հասել է 480-ի: Գնային այս փոփոխությունը, բնականաբար, տարածվել է նաեւ մեծ խանութների ու սուպերմարկետների վրա: Շաքարավազը «Երեւան սիթի»-ում, օրինակ, 380 դրամից հասել է 447 դրամի:

Փոքր խանութների մի քանի վաճառողներ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ շաքարավազը, հնարավոր է, էլի թանկանա: Այսօր մեր շրջայցի ժամանակ կային խանութներ, սակայն, որ գնային փոփոխություններ դեռ չէին արել: Վաճառողուհիներից Ս. Գ.-ն մեզ հետ զրույցում հայտնեց՝ հաճախորդները զարմանում են, որ իրենց խանութում վերոնշյալ ապրանքները չեն թանկացել:

«Ես դեռ վաճառում եմ որոշ ժամանակ առաջ ստացած ապրանքը, առայժմ գնային փոփոխություն չեմ կատարի միայն նրա համար, որ որոշ խանութներ արդեն սկսել են: Բայց տեղյակ եմ, որ որոշ ապրանքների պաշարների սղություն է նկատվում, օրինակ՝ ասում են՝ «Սլոբոդա» տեսակի ձեթը մեր պահեստներում այլեւս չկա, սպառվել է»,- ասաց զրուցակիցը:

Նկատենք՝ անկախ թանկացման մասին խոսակցություններից՝ մեր քաղաքացիները խուճապի չեն մատնվել, նրանք հանգիստ իրենց առօրյա գնումներն են կատարում:

Ի տարբերություն ՀՀ քաղաքացիների՝ հարեւան Վրաստանում պատկերն այլ է. տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանի մեծ սուպերմարկետներում շաքարավազի եւ ձեթի պաշարները սպառվել են։ Վերջին մի քանի օրերին՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, Վրաստանում պարզապես «խուճապային գնումներ» են անում. Թբիլիսիի որոշ խանութների դարակները դատարկվել են:

«Խուճապային գնումները կհանգեցնեն եղած պաշարների սպառմանը, քանի որ Լարսի լեռնանցքը վատ եղանակի պատճառով փակ է, ապրանքը չի կարող առաքվել, հնարավոր է՝ 3-4 օր ուշացում լինի։ Եթե խուճապային գնումները շարունակվեն, ձեթ այլևս չի մնա»,- ասել է Վրաստանի դիստրիբյուտորների (Ապրանքները առևտրական կետերին մատակարարող, ձեռք բերելով մեծաքանակ ապրանքներ՝ առաքում, բաժանում է այլ խանութների) ասոցիացիայի ղեկավար Իվա Ճկղոնիան:

Նշենք, որ Վրաստանում բնակչության մի մասը սկսել է շաքարավազի, ձեթի և այլ ապրանքների պաշարներ կուտակել: Վրաստանի խանութներում 1 կիլոգրամ շաքարավազի գինը 2,5 լարիից դարձել է 3 լարի (մոտ 100 դրամով թանկացել է): Բացի շաքարավազի գնի փոփոխությունը, թանկացել են նաեւ պարենային ապրանքները՝ հնդկաձավարը, ձեթը եւ մակարոնեղենը:

Հայաստանում պարենային ապրանքների եւ առհասարակ սպասվելիք գնային փոփոխությունների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:

Բաբկեն Պիպոյանը շեշտեց՝ այսօր աշխարհի շուկաներում են տեղի ունենում գլոբալ փոփոխություններ, եւ պարզ է, որ դրանք ազդեցություն են ունենալու նաեւ մեզ վրա: Ըստ մասնագետի՝ մեզ հարկավոր է առաջին հերթին լինել գերզգայուն, հասկանալ եւ գնահատել բոլոր հնարավոր ռիսկերն ու համապատասխան քայլեր ձեռնարկել:

«Մենք հիմա խոսում ենք ձեթի եւ շաքարավազի գներից, բայց եկեք չմոռանանք, որ գալու է նաեւ հացահատիկի խնդիրը, որովհետեւ հացահատիկի գինը կտրուկ թանկանում է ամբողջ աշխարհում, իսկ մենք գիտենք, որ ներմուծող պետություն ենք: Եթե շաքարավազի արտադրություն մենք ունենք, ապա ձեթի պարագայում պատրաստի արտադրանք պիտի բերենք: Վերջին 10 տարում ես պարբերաբար կրկնում եմ՝ պարենային ապահովությունը պետք է բերել առաջին պլան»,- ասաց նա:

Ըստ Պիպոյանի՝ նորմալ է, երբ մեր շուկան արձագանքում է աշխարհում կատարվող գործընթացներին, սակայն շատ կարեւոր է, որ այդ բնական արձագանքը երաշխավորված բնական լինի: Այսինքն՝ համապատասխան կառույցները պետական վերահսկողության արդյունքում երաշխավորեն, որ չկա չարաշահում. էկոնոմիկայի նախարարությունն իր մոնիթորինգային գործիքով վերահսկի, որպեսզի շուկան արձագանքի համարժեք. «Եթե կա գնաճ, բնականաբար, դա չի կարող մեզ վրա չտարածվել, բայց այնպես էլ չլինի, որ պայմանական 5 տոկոս գնաճի փոխարեն ունենաք 20 տոկոս»:

Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ՝ այժմ ամենաանշնորհակալ գործերից մեկը կլինի կանխագուշակումներ անելը գնային փոփոխությունների չափի վերաբերյալ, որովհետեւ խոշոր խաղացողներն առնվազն դեռ չեն խոսում դրա մասին:

«Այնուամենայնիվ, մենք չպետք է մոռանանք, որ չի բացառվում՝ պարենային ապահովության համար որոշ երկրներ ընդհանրապես որոշեն պարզապես դադարեցնել իրենց պարենային ապրանքների արտահանումը: Հնարավոր է՝ որոշեն, որ իրենց ապրանքը պիտի պահեստավորեն: Չի բացառվում՝ ունենանք այնպիսի իրավիճակ, որ պարենային ապրանքների անգամ բուն տեղափոխման գործընթացը խնդիր դառնա, որովհետեւ ցամաքով տեղափոխելու համար մի երկիրը մյուսի նկատմամբ սանկցիա կիրառի, եւ ապրանքը չկարողանանք տեղափոխել»,- նշեց Պիպոյանը:

Նա նաեւ նկատեց՝ գնային կանխագուշակումներ անելը ճիշտ չէ նաեւ այն պայմանով, որ չի բացառվում՝ ամեն ինչ կարող է ընթանալ այնպես, որ մեկ-երկու օրերի ընթացքում որոշակի խնդիրներ հանգուցալուծում ստանան, եւ մասնակի վերադառնանք կյանքի նախկին հունին:

«Շատ բարդ իրավիճակ է ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ տարածաշրջանում: Ուստի նման պարագայում չի կարելի սպասել, որ ինչ-որ բան լինի, նոր արձագանքենք: Մենք առնվազն մեկ ոտք շուտ պիտի հասկանանք, թե տեսականորեն ի՞նչ կարող է լինել, որի պարագայում ո՞ր գործիքն ենք կիրառելու: Այս իրավիճակում առնվազն հաղորդակցման տեսանկյունից այսօր մեր տնտեսությանն ու սոցիալական հարցերին առնչություն ունեցող բոլոր պետական գերատեսչությունների բարձրախոսները պիտի լինեն միացված: Ոչ թե պիտի սպասեն, որ այս կամ այն գերատեսչությունը կամ լրատվամիջոցը դիմի իրենց, ու իրենք արձագանքեն, այլ պիտի լինեն նախաձեռնող ու մշակեն համապատասխան ռազմավարություն»,-եզրափակեց Պիպոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11403 դիտում

Մեր ձեռքի տակ են հայտնվել փաստական տվյալներ, այդ թվում Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը. ՔԿ նախագահ

Ադրբեջանում ձերբակալվել է Ruptly գործակալության խմբագիրը

Կբացահայտվեն հանցախմբի ֆինանսավորման աղբյուրները, այլ անձինք ևս դատավարական կարգավիճակներ կստանան. Պողոսյան

Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը

Եվրահանձնաժողովը ավարտել է Կիևի հետ բանակցություններն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ

Իմ դիրքորոշումը հստակ է. իմ բոլոր համախոհներին և կողմնակիցներին կոչ եմ անելու վարվել նույն կերպ. վարչապետ

ՀՀ նախագահն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին

Աննա Վարդապետյանն ընդունել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահին

Զարմացա, որ էսքան «խոր անասուն» կա ՀՀ-ում, որը էս մարդկանց համարում է քաղբանտարկյալ. Ադամյան. տեսանյութ

Արարատ Միրզոյանի այդ մեկ նախադասությունը վկայում է ինքնիշխանության ավելի բարձր կարգավիճակի մասին. Վարդապետյան

Հայաստանում 798 հակակարկտային կայան կա. ինչու է դրանց էֆեկտիվությունը ցածր. տեսանյութ

Հունվարի 1-ից մինչ օրս 31 հազար 838 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 821 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

ՀԷՑ-ի պետականացումը անխուսափելի է, քանզի սեփականատերը թքած ունի ՀԷՑ-ի ու դրա սպառողների վրա. Չախոյան

Ռուսական իշխանությունը ծնել է էս հայ փալասներին որպես օլիգարխ, հիմա ոչնչացնում է. Շիրինյան. տեսանյութ

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին. վարչապետն ընդունել է բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին

Ուշի գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 1-ից երկու ավտոմեքենայի մասնակցությամբ պատահարի արձանագրման համար կնախատեսվի 20 րոպե

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Եվրաջասթի ներկայացուցչին

Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

Խաղաղությունը կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի և փոխըմբռնման շնորհիվ. Լիլիթ Մինասյան

Խորեն Լևոնյանն ամուսնացել է. ով է հարսնացուն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Իսպանիա

Անհրաժեշտ է միջազգային աջակցությունը, որ ՀՀ-ն և Ադրբեջանն օր առաջ ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների արագ, անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցերը

Վստահ եմ, որ բոլորդ շատ հայրենասեր եք, բայց ուզում եմ, որ առավել սիրեք պետությունը՝ ՀՀ-ն. Խաչատրյան. տեսանյութ

263 անտառային հրդեհ, տարհանված ավելի քան 50 հազար մարդ. Թուրքիայում կրակի դեմ պայքարը շարունակվում է

Բանախոսությամբ հանդես եկա Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցող կոնֆերանսում. վարչապետ. տեսանյութ

Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը. Վարդապետյան

Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի

Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում. վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Բժիշկ-ռադիոլոգի կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի. նախաքննության ավարտ

Կրթվելը նորաձև է Երևանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևանում կայացավ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-2025 հրապարակման շնորհանդեսը․ տեսանյութ

Սպիտակում 17-ամյա տղայի սպանության նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատախազին

Միրզոյանը և Կալասը համաձայնագիր են ստորագրել



OSZAR »