Երևան
12 °C
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ կառավարական պատվիրակության հետ միասին այցելել է Լոռի՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավան:
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպվել էր «ՍՄԱՐԹամեջ» միջոցառումը, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենը ելույթներ են ունեցել:
Վարչապետի խոսքից հետո Կարո Արմենը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ներկայության, այցի եւ ջերմ խոսքերի համար, ներկաներին հայտնեց, որ իրենք պատրաստ են պատասխանել 3 հարցերի: Ներկաներից մի կին նշեց, որ ինքը 30 տարուց ավելի է արդեն բնակվում է ԱՄՆ-ում, Լոռու Չկալով գյուղից է եւ իր ընտանիքի միջոցներով իր հայրենի գյուղում ջրագիծ են անցկացրել, լուսավորության խնդիր լուծել եւ անգամ դաշնամուր են գնել՝ գյուղի երեխաների համար զբաղմունք ստեղծելով:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ խոնարհվում է բոլոր այն մարդկանց առջեւ, որոնք իրենց հայրենակիցների նկատմամբ հարազատական զգացում ունեն, օգնում եւ աջակցում են նրանց՝ ցանկացած քայլով: Նա նշեց, որ այդ ամենով հանդերձ ցանկանում է բերել մեկ այլ օրինակ՝
«Այս կենտրոնի վրա 6 միլիոն դոլար է ծախսվել: Ես ասում եմ, որ կան մարդիկ, որոնք մտածում են, որ օրինակ Նոր Տարվանից առաջ ոչ թե 6 միլիոնի լիմոնադ, մթերք կամ բրինձ գնենք մարդկանց համար, այլ նման կենտրոն ստեղծենք: Սովորաբար այդ օգնությունները այլ նպատակներ ունեն՝ օրինակ ընտրություններին ձայն հավաքել կամ այլ բան, իհարկե ոչ բոլոր դեպքերում:
Ես խոսում եմ բարեգործության 2 մոդելների մասին, Էն մոդելը մարդուն գցում է կախվածության մեջ՝ պսեվդո եւ իրական լիդերներից՝ շնորհակալ լինել օգնության համար եւ մյուս դեպքում՝ ազատ լինել ստեղծագործելու, սովորելու համար: Սա է 2 մոդելների տարբերությունը: Մարդուն ոչ թե պետք է ձուկ տալ, այլ պետք է սովորեցնել ձուկ բռնել, դա է իրական օգնությունը»:
Նշենք, որ ամենայն հավանականությամբ տիկնոջ նման հարցի համար հիմք հանդիսացավ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած միտքն այն մասին, որ հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը սփյուռքի մեր հայրենակիցների մտածելակերպի փոփոխությունն է, երբ նրանք որոշել են ոչ թե հագուստով, սնունդով կամ գումարով օգնել իրենց հայրենիքում ապրող մարդկանց, այլ որոշել են ներդրումներ կատարել, աշխատանք եւ աշխատատեղ հիմնել, գալ ու հաստատվել իրենց երկրում, այդպիսով աջակցել իրենց հայրենիքին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԸմբշամարտի Մ15 ԵԱ. Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր
«Կրթվելը նորաձև է» շարժման վերջին հանդիպումը Երևանում` մեկնելուցս առաջ. Աննա Հակոբյան. տեսանյութ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ
Ֆիլիպինների ափերի մոտ 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Խուդաթյանն ու Մորդյուն քննարկել են մաքսային գործընթացների արդիականացման հնարավորությունները և այլ հարցեր
Կրթվելը նորաձև է «Ստանիսլավսկիում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անժելա Սարաֆյանը Ջեյմս Գանի «Սուպերմեն» ֆիլմում մարմնավորել է մոր կերպարը
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին
Իրանը բացել է իր օդային տարածքը ներքին և միջազգային չվերթների համար
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ պատրաստակամությունը
Վարդենիսի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
«Հորիզոններ» ծրագրի պատվիրակությունը Գերմանիայում ուսումնասիրում է նորարարական գյուղատնտեսության փորձը
Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա 4 տուժած
Պակիստանում ռազմական ավտոշարասյան վրա ահաբեկչական հարձակման հետևանքով 16 մարդ է զոհվել
Մահացել է օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը
Ստամբուլում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Լիտվայի տրանսպորտի նախարարը. ինչ պայմանավորվածություն կա
Անահիտ Սիմոնյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
Վիզայի դիմումները քննելիս դիտարկվում են բոլոր տեղեկությունները, 2019թ․ սկսած նաև սոցհարթակների էջերի տվյալները
Հանդիպեցինք Արարատի և Վեդիի տարածքային կազմակերպությունների կուսակցականների հետ. Ալխաս Ղազարյան
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. կարճատև անձրևներ կտեղան
ԱԲ-ով ստեղծված կեղծ կայքով և X-ով ռուսական տիպի տեղեկատվական հարձակում ՀՀ-ի եվրոպական ընտրության դեմ. Փափազյան
Կանադան առևտրային բանակցություններ կառաջարկի ԱՄՆ-ին սահմանված հարկերի և մաքսատուրքերի ֆոնին
Այս անգամ մեդիատեռորիստների ձեռքերը հասել են ֆրանսիական մամուլին. Ալեքսանյան
Մտնես «Ֆորբս»-ի ցուցակ, հետո էշ-էշ գնաս նստես, մնաս Կիրկորովի, Մաշայի, Մարգոյի ու Զատուլինի հույսին. Մեհրաբյան
Վերջին 3 օրում վրացական Գեզի մաքսակետից դուրս եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար. Պապոյան
Orano-ի կողմից իբր թե ՀՀ տեղափոխված միջուկային վառելիքի թափոնների վերաբերյալ հոդվածը ապատեղեկատվություն է. ՇՄՆ
Կասկածելի ծագմամբ, «վառվող» գլխագրով կայքի հերթական կեղծ հոդվածը տեղեկատվական գրոհի վառ օրինակ է. Բաղդասարյան
Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատարանում էր՝ մեղադրյալի աթոռին. տեսանյութ
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ
Հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ, կամ էլ այդ ֆեյք լրատվամիջոցը ստեղծած ռոբասերժիկի ընտանիքի անդամ. Փաշինյան
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 28-ին
Չընկճվեք, տղերք, հասարակության մեծամասնությունը ձեր կողքին է. Հակոբյանը՝ իրավապահներին
Միայն երեկ՝ հունիսի 27-ին, ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար. Պապոյան
Իրանում հրաժեշտ են տալիս զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց
Պապոյանն ու պատգամավորները ծանոթացել են Կառավարության համաֆինանսավորմամբ Վեդիում իրականացված ծրագրերին
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքերից մեկը իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց. փաստաբանը հայտնեց՝ ուր կտեղափոխվի Շիրակի թեմի առաջնորդը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT