Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց. փաստաբանը հայտնեց՝ ուր կտեղափոխվի Շիրակի թեմի առաջնորդը

28/06/2025 schedule08:44

Հունիսի 28-ին հրապարակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվեց 2 ամսով:

Այս մասին հայտնեց պաշտպանը՝ նշելով, որ սահմանափակվել են նաև շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանի:

Նախնական տեղեկություններով՝ Շիրակի թեմի առաջնորդը կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ: Ըստ պաշտպանի՝ որոշման ամբողջական տարբերակը ստացվելուց հետո այն կբողոքարկեն:

Իրավապահները, ինչպես հայտնել էինք հունիսի 27-ին, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ էին իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
 
ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան:
 
Հոգևորականները, ինչպես հայտնել ենք, փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք, սկսվել էր քաշքշուկ հոգևորականների և ուժայինների միջև:
 
Հայտնել էինք նաև, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու համար Մայր աթոռ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
 
Այնուհետ ԱԱԾ-ն  հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:

ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:

Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:

Այս խոսքերից հետո նա մի պահ դուրս էր եկել Մայր Աթոռի դարպասների մոտ, այնուհետև սկսվել էր քաշքշուկ, ու վերջինս վերադարձել էր Մայր Աթոռի բակ՝ ասելով. «Դրանց տիրոջ...»:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս էր եկել Մայր Աթոռից և ոտքով ուղևորվել Երևան՝ Քննչական կոմիտե: Ճանապարհին երթի մասնակիցների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Քննչական կոմիտեից Աջապահյանը հունիսի 27-ին տեղափոխվել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2847 դիտում

Կայացել են ավելի քան 23,5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Ժամանակն է գնալու. Հունգարիայի վարչապետը Ուրսուլա ֆոն դեր Լայենին կոչ է արել հրաժարական տալ

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիություն ստացածների երդմնակալությունը

Բարձրացել է աթոռին, բացել պատուհանը և ընկել. Երևանի մանկապարտեզներից մեկից 5-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Բիզնեսմեն տերտերները պայքարում են լափամանները չկորցնելու համար. Անի Խաչատրյան. տեսանյութ

ԵՄ-ն ընդգծել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հռոմի պապն ընդունել է Զելենսկիին. ինչ է առաջարկել Լևոն 14-րդը Ուկրաինայի նախագահին

ԱՍՀ նախարարը հետևել է «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել շահառուների հետ

Ալիևն ու ԱՄԷ նախագահը համաձայնագիր են ստորագրել

«MeatFood»-ի «կիսաապխտած «Կրակովյան» երշիկ»-ի խմբաքանակը շուկայից հետկանչի և ոչնչացնելու կարգադրագիր է տրվել

Քննարկվել են հակակարկտային կայանքների ներկայիս տեխնիկական վիճակն ու դրանց արդյունավետությունը

Թուրքիայից գրանցված օգտատերերին վիրավորական գրություններ են ուղարկվել. հետաքննություն է սկսվել Grok-ի դեմ

Կթվայնացվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները

«PREPA RUN»-ի ընթացքում Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Արթուր Սարգսյանը կալանավորվել է. դատարանը բավարարել է միջնորդությունը

Հայագիտության զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է. Անդրեասյանը՝ Յասմին Դում-Թրագուտին

Վեդիում ավտոմեքենա և էլեկտրական հեծանիվ են այրվել

Իրականացվել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք. 40 մլն դրամի վնասը վերականգնվել է

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ. նախատեսված է հանդիպում նախագահի հետ. լուսանկարներ

Մեկնարկեց աշխատանքային այցս Արաբական Միացյալ Էմիրություններ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դա նշվել է որոշակի պատճառով. Պետդեպը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության վերաբերյալ Ռուբիոյի հայտարարության մասին

Ծագող հարցերը պետք է լուծվեն գործընկերային եղանակով. Մոսկվան կապի մեջ է Բաքվի հետ. Զախարովա

Նոր նշանակում դատախազությունում

2025-ի 1-ին կիսամյակում լուծվել է տևական ժամանակ քննվող 179 քրվարույթի ընթացք. խորհրդակցություն Տավուշում

Դարձիր Ամիօ բանկի հաճախորդ և ամեն ամիս ստացիր 5% քեշբեք

Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Մեքենաներ են բախվել, «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. դատախազության հայցը բավարարվել է

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա

«Դո՛ւրս հանեք թույնը մեր եթերից»․ ակցիա ընդդեմ ռուսական ալիքների հեռարձակմանը Հայաստանի հանրային եթերում

Տաքսի ծառայությունների կողմից դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի 83 մլն հատ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն․ վարչապետ

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայտնի է՝ ով է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել խաղաղության օրակարգի ՀՀ ջանքերը

Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Խաթունիկ Կտրիճովնա․ կուսակրոն եպիսկոպոսն աղջկան տվել է մոր անունը, հայրանվան հարցում չի կեղծել․ Հարությունյան

Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը



OSZAR »