Երևան
12 °C
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:
Այս մասին տեղեակցնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությունը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵԽ ԳՔ տեղակալ Բյորն Բերգեն: Իր խոսքում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է.
«Գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Բերգե,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հարգելի պարոն նախագահ,
Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների հարգարժան բարձրաստիճան պաշտոնյաներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Ողջունում եմ բոլորիդ արտաքին գործերի նախարարությունում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Գործողությունների նոր ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ Գործողությունների ծրագրերի մեկնարկն արդեն լավ ավանդույթ է դարձել։ Ուրախ եմ հյուրընկալել պարոն Բյորն Բերգեին, ում հետ նախքան այս միջոցառումն արդյունավետ քննարկում ենք ունեցել և անդրադարձել մեր համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։
Տիկնայք և պարոնայք,
Այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի համար նոր Գործողությունների ծրագրով նախանշված՝ առաջիկա չորս տարիների հիմնական առաջնահերթությունները։ Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, իրավահավասարության և ներառականության հետագա խրախուսումը կլինեն այսօրվա քննարկման առանցքում: Պետական իշխանության տարբեր թևերի և ազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությունն ու ակտիվ մասնակցությունն այսօրվա միջոցառմանը վկայում են Գործողությունների ծրագրի կարևորությունն ու դրանում նրանց ակտիվ ներգրավվածությունը:
Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը։
Գործողությունների նախորդ ծրագրերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի դրական արձագանքը խոստումնալից է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող՝ այս Գործողությունների ծրագրի իրականացման համար ավելի բարձր նշաձող սահմանելու առումով: Այս առնչությամբ, ես վերահաստատում եմ Հայաստանի իշխանությունների անվերապահ հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և արժեքներին, որոնք ամրագրված են նաև կառավարության Գործողությունների ծրագրում։
Կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունն անկյունաքարային են բարեփոխումների համար, միաժամանակ, շատ կարևոր է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ կայուն հաջողության և շոշափելի արդյունքներ ունենալու համար։ Այս առնչությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին ու գործընկերներին, որոնք միավորում են իրենց ջանքերը՝ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին աջակցելու համար։
Մենք բարձր ենք գնահատում մեր ավանդական գործընկերների՝ Եվրոպական միության, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի, ինչպես նաև՝ Ավստրիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Լիխտենշտեյնի, Ռումինիայի, միջազգային կազմակերպությունների կամավոր ներդրումները, որոնք լրացնում են Եվրոպայի խորհրդի ինստիտուցիոնալ կարողությունները և փորձը:
Գոհունակությամբ արձանագրում ենք, որ Գործողությունների նախորդ ծրագրերի իրականացման դրական փորձը մեր գործընկերների մոտ ձևավորել է այն համոզմունքը, որ այս ծրագրերի հիմնական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ծրագրեր՝ ուղղված այնպիսի առաջնահերթ ոլորտներին, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքները, մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումները, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարման խթանումը:
Կցանկանայի նաև հատուկ ընդգծել Հայաստանի Հանրապետության իշխանությունների և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության բարձր մակարդակը, Գործողությունների ծրագիրը կառավարության կարիքներին և առաջնահերթություններին համապատասխանեցնելու հարցում ճկունության ցուցաբերումը:
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Ավելի քան երկու ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չպարզաբանված: 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ձեռնարկված ագրեսիայի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր։
Եվ ահա, չնայած Հայաստանի և նրա ժողորդավարության դեմ ուղղված այս քայլերին և առկա սուր մարտահրավերներին, մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար՝ շարունակում ենք ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է:
Շնորհակալ եմ բոլորիդ մեկնարկի այս միջոցառմանը մեզ միանալու համար»։
Բացման արարողությանը հաջորդել է գործողությունների ծրագրի ներկայացումը, ինչպես նաև պանելային քննարկում ազգային շահառուների հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի նախորդ գործողությունների ծրագրերի հիմնական ձեռքբերումներին և նախանշվել են առաջընթացի ուղիները: Քննարկմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և գործադիր իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԼեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Ռուսաստանի կողմից հետախուզվող թեկնածուն
Պատռվում են դիմակները «թքած ունեցող» սքեմավորների. Հակոբյանը՝ Մարմաշենի հոգևոր հովվի հայտարարությունների մասին
Ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը․ մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին
Մասիսի տներից մեկում հրդեհի հետևանքով քաղաքացին հոսպիտալացվել է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Դու նրանց հալածական կանես, նրանց երեսը կուղղես քո հաւատարիմների կողմը. Փաշինյանը սաղմոսից մեջբերում է արել
Կոնսենսուս ունենք՝ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. վարչապետն անդրադարձել է աղմուկ հանած գրառմանը
Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ
Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ
Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում
Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip
Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը
Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր
Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած
Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան
Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան
Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան
Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել
Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել
ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ
Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան
160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան
ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր
Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT