Երևան
12 °C
Վերջին երկու օրերի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվում է մի տեղեկություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել քաղաքում «շքեղ առանձնատուն» է գնել 3.1 մլն եվրոյով։ Ֆրանսալեզու հոդվածում մասնավորապես նշվում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ լուրերի, 3.1 միլիոն եվրո արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել Մարսելում»։
Հոդվածում շարունակվում է ենթադրությունների շարքը ու նշվում է, որ «Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) միջոցները, հնարավոր է, անօրինական կերպով ուղղվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործմանը»։ Նաև նշվում է, որ Փաշինյանին Մարսելում տուն գնելու համար «հնարավոր է՝ նպաստել է» Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը։
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս տեղեկության տարածման աղբյուրը, բովանդակությունը և պարզել, որ այն փաստահեն չէ, հիմնված է ենթադրությունների վրա, հետևաբար՝ կեղծ է, իսկ տարածող կայքը՝ անհայտ։
Այս ապատեղեկատվությունն ակտիվորեն տարածվել է հայաստանյան լրատվամիջոցներում՝ azg.am (1), yerkir.am (2), panorama.am (3), kentron.am (4): Pastinfo.am-ը իր հերթին արտատպել է նյութը, սակայն հարցական վերնագրով, իսկ yerevan.today-ը նախ հրապարակել է նյութը, այնուհետև հեռացրել։
Նախ հոդվածի բովանդակության մասին. այն հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, ընթերցողին չեն ներկայացվել փաստեր, հոդվածում մատնանշվող կազմակերպությունների ուսումնասիրություններ, իսկ Մարսելի քաղաքապետի հետ մտերմությունը հիմնավորվում է վերջերս Կառավարությունում նրան ընդունելու փաստով։ Ի դեպ, Մարսելի քաղաքապետը Հայաստան այցելել է մայիսի սկզբին, մայիսի 5-ին նրան ընդունել է Փաշինյանը։ Բենուա Պայանը վարչապետին նվեր է տվել, որի մասին տվյալներ Փաշինյանը ներկայացրել է իր հայտարարագրում։
Հոդվածում նշվող Զարգացման ֆրանսիական գործակալությունը (AFD) 2020-2024 թվականներին աջակցություն է ցուցաբերել Հայաստանի հարկային վարչարարության բարելավմանը։ Հայաստանում այս գործակալությունը սկսել է աշխատել 2013 թվականից, ունի սեփական գրասենյակը Երևանում, և ըստ իրենց պաշտոնական կայքի՝ այժմ էլ Հայաստանում ընթացքում գտնվող ծրագրեր ունեն։
«Հայաստանում ԶՖԳ-ի գործողությունները կենտրոնացած են հետևյալ առաջնահերթ ոլորտների վրա՝ գյուղական զարգացում և ջրային ռեսուրսների կառավարում, էներգետիկա և էներգաարդյունավետություն և հանրային ֆինանսների կառավարում»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հայաստանում իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հնարավոր չարաշահումների վերաբերյալ ուսումնասիրություն կամ տեղեկություն ֆրանսիական կազմակերպության կայքում չկա։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին (CCAF), որի մասին ևս հիշատակվում է հոդվածում, ապա նրանց պաշտոնական կայքում նույնպես որևէ տվյալ չկա ֆինանսական չարաշահումների մասին։ Ի դեպ, CCAF-ի խորհրդի անդամներից մեկը Մուրադ Փափազյանն է, որին արգելվել էր Հայաստան մուտք գործել, բայց որոշ ժամանակ անց այդ արգելքը վերացվեց։
Հոդվածում տեղադրված առանձնատան լուսանկարը վերցվել է անշարժ գույքի վաճառքի հայտարարություններից, սակայն դարձյալ առանց փաստերի է՝ չեն նշվում Փաշինյանի ենթադրյալ գնած առանձնատան հասցեի մասին տվյալներ։
Ինչ վերաբերում է հոդվածի հեղինակին, ապա ըստ բաց աղբյուրների՝ Josiane Bernier անունով կանադացի պարուհի կա, և որևէ վստահելի աղբյուր չի հաղորդում, որ նման անունով լրագրող գոյություն ունի։
FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ infofrancaisedujour.fr-ը անհայտ ծագում ունի․ հետևյալ IP 192.250.229.162 հասցեի տակ գործող այս կայքը պատկանում է Psychz Networks փրովայդերին, որը տեղակայված է ԱՄՆ-ում։ Ստացվում է՝ ֆրանսիական դոմեյնով ու ֆրանսերենով կայք ԱՄՆ-ից։
Նկատենք՝ ապատեղեկատվություն տարածելու համար նման մարտավարությունը հատուկ է՝ հաստատված լինել աշխարհագրական մի տարածքում, սակայն կեղծիք ու ապատեղեկատվություն տարածել այլ տարածքից։
Այդուհանդերձ SSL Labs-ի միջոցով մեր հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ, այսպես կոչված, ֆրանսիական այս կայքը օգտվում է Let’s Encrypt-ից, որը հնարավորություն կամ սերտիֆիկատ է տալիս զրո գումարով անվտանգ, պաշտպանված դոմեյն ունենալ։ Կարճաժամկետ սերտիֆիկատները 90 օրվա համար են նախատեսված։
Ըստ FIP.am-ի ուսումնասիրության՝ դժվար կարդացվող infofrancaisedujour.fr կայքի սերտիֆիկատը 90 օրվա համար է. դոմեյնը վալիդացվել է մայիսի 24-ին և դրա ժամկետը կավարտվի օգոստոսի 22-ին (տե՛ս ներքևի պատկերի նշումը–խմբ․)։
Let’s Encrypt-ը, ի դեպ, շատ տարածված է սակավ բյուջե ու կարճաժամկետ, հատուկ նպատակով կայքեր ստեղծելու համար։
Psychz Networks փրովայդերը ԱՄՆ-ում գործող հոսթինգ մատակարար է, որը հիմնադրվել է 2001 թվականին և գործում է որպես Profuse Solutions, Inc.-ի դուստր ձեռնարկություն: Ընկերությունն առաջարկում է ծառայությունների լայն տեսականի, այդ թվում՝ սերվերներ, համատեղ տեղակայում և ամպային հոսթինգի լուծումներ: Տվյալների կենտրոններ ունի ԱՄՆ մի քանի նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Բարսելոնայում, Ամստերդամում, Մոսկվայում, Յոհանեսբուրգում, Տոկիոյում, Սան Պաուլոյում, Սիդնեյում ու Մոսկվայում։
Scamalytics–ի համաձայն՝ այս փրովայդերը ունի խարդախության ռիսկի 100-ից 42 գնահատական, ինչը այն դասակարգում է որպես միջին ռիսկի ինտերնետ մատակարար: Այս տվյալը ցույց է տալիս, որ այս ինտերնետ մատակարարից եկող վեբ թրաֆիքի 42%-ը խարդախության պոտենցիալ ռիսկ ունի:
Ավելի պատկերավոր. օրինակ՝ Մոսկվայից, որտեղ այս փրովայդերն ունի տվյալների կենտրոն, կարող են օգտվել Psychz Networks-ի ծառայություններից, քանի որ այն գաղտնիություն է ապահովում, ու տարածել ապատեղեկատվություն ցանկացած այլ երկրում։
Այսպիսով, ֆրանսիական դժվար անվանումով ու դոմեյնով կայքի տեղեկությունը, թե Փաշինյանը առանձնատուն է գնել Մարսելում, կեղծ է։ Հոդվածում չի ներկայացվում որևէ փաստ կամ տվյալ այդ մասին։ Այնտեղ միայն ենթադրություններ են։ Ավելին՝ կայքը ստեղծվել է ժամանակավոր, կայքի փրովայդերը մի ինտերնետ մատակարար է, որի հեղինակությունը մասնագիտական հարթակների կողմից գնահատվում է կասկածելի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարչապետը ժամանել է Պրահա. նրան ուղեկցում է ավագ դուստրը. տեսանյութ
Զինծառայողների հետ կապված նախագծի քննարկմանը մասնակցում է պաշտպանության փոխնախարարը
Իրանի վրա Իսրայելի միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է. ՀՀ ԱԳՆ
Իսրայելում արտակարգ դրություն է. արգելված են հավաքները, կրթությունն ու աշխատանքը, դատարկվում են խանութները
Իրանը, Իսրայելը, Իրաքը, Սիրիան և Հորդանանը փակել են օդային տարածքները
Իբր հակառակորդին հանձնվող տարածքների և հրապարակված քարտեզների մասին տեղեկությունները կեղծ են և մտացածին. ԱԽ
Իրանը մոտ 100 անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայելի ուղղությամբ, դրանք տեղ կհասնեն մի քանի ժամում. Դեֆրին
Պետք է պատրաստ լինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին
Ձեր ամենաճղճիմ և ուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է, մեր նպատակը՝ միջավայրը գլխիվայր փոխելը. Հակոբյան
ԱՄՆ-ն նախօրոք իմացել է Իրանին հասցվող հարվածների մասին, սակայն չի մասնակցել դրանց. Թրամփ
Իրավիճակը Թեհրանում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո. լուսանկարներ, տեսանյութեր
Չեղարկվել են Երևանից դեպի Իսրայել, Իրան և ԱՄԷ չվերթերը
Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, չպետք է վախենալ պատերազմից. Կարեն Հովհաննիսյան
Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. Պետրոսյան
Իսրայելական կողմի հարվածների հետևանքով զnhվել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին
Իսրայելի ռեժիմն այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր. Իրանի գերագույն առաջնորդ
Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ. սպանվել է ԻՀՊԿ հրամանատարը
Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա
Երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, հայաստանյան լուծումն ու պատասխանը «Խաղաղության խաչմերուկ»-ն է. Միրզոյան
Ընտրապիղծը և սրբապիղծը․ ո՞վ է ավելի մեծ հանցանք գործել. Կոնջորյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը
Մենք սա թույլ չենք տալու. Ռուբեն Ռուբինյան
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կվերակազմակերպվի ՀՀ պատմության թանգարանի մասնաճյուղի. հաստիքներ չեն կրճատվի
ՀՀ-ն ուրախ է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը ռազմավարական գործընկերներ են. գոհունակությունը պատճառներ ունի. Միրզոյան
ԼՏՊ-ն ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք չունի, ժողովրդին Մարտի 1-ին անտեր թողեց ու փախավ. Չախոյան
Միրզոյանը Մարսելում մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի պանելային քննարկմանը. լուսանկարներ, տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Արցախը շրջափակել էին, կաթողիկոսը թափով գնում էր ՌԴ դեսպանատուն՝ շքանշան ստանալու. Գագիկ Մելքոնյան. տեսանյութ
Լևոն Տեր-Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել, լսեք Տիրան սրբազանին և ԼՏՊ-ի էջը փակեք. Հարությունյան
Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել
Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ. Մհեր Գրիգորյան
Ժողովրդի մեծ մասը Գարեգին Բ-ին չի ընդունում որպես կաթողիկոս. 70-80 տոկոսը սատարում է վարչապետին. Ղալումյան
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքում էական առաջընթաց կա. Խուդաթյանն ընդունել է ԿԶԵՀ պատվիրակությանը
Ժնևում հանդիպել են ԱՍՀ նախարարը և Ահմադ Մեյդարին. համագործակցության ընդլայնման հնարավորություններ են դիտարկվել
Շատ մոտ են նրան, որ եկեղեցիներից մեկը վարձով տան քաղաքական շտաբ դարձնելու նպատակով. Ստեփանյան. տեսանյութ
Հրապարակվել է տեսանյութ՝ Հնդկաստանում ինքնաթիռի կործանումից փրկված միակ ուղևորի մասնակացությամբ. ինչ է պատմում
Նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն կա. Անդրեասյան
Ավելի են հիմնավորում՝ ինչու եկեղեցին պիտի գաղտնազերծվի, մաքրազերծվի, պարոն նախագահ, ինձ էլ համոզեցիք. Սաֆարյան
Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված, շատ ափսոս. Ռուբինյան
Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի թիկնապահները
Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է. որտեղ է նա նստած եղել. լուսանկար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT