Երևան
12 °C
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Եվրամիության վերջին շրջանի կտրուկ ակտիվացումը, որի վառ արտահայտումն է ԵՄ դիտորդական առաքելության երկարատև տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, նկատելիորեն ուղղված է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը տարածաշրջանում, քանի որ, ըստ զրուցակցի, Եվրոպան չի ցանկանում Հայաստանի կործանումը:
«Եթե Եվրամիությունն ու Միացյալ նահանգները չմիջամտեն ստեղծված իրադրությանը, պարզ է, թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել: Եկեք միմյանց չխաբենք, ճիշտ է, կարող ենք հեքիաթ կարդալ, բայց ակնհայտ է՝ Ադրբեջանը Ռուսաստանի հետ որոշում է ընդունել կազմաքանդել Հայաստանը: Սա ոչ միայն հայերն են հասկանում, այլև եվրոպացիները, ու նրանց գործողությունների նպատակն է թույլ չտալ Հայաստանի կործանումը՝ որպես անկախ պետության»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Վերջինիս դիտարկմամբ՝ փաստական տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբեր ամսից մինչև դեկտեմբերի կեսը հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան մասում հրադադարի խախտում չի արձանագրվել, երբ տեղակայված են եղել ԵՄ դիտորդները:
«Սա նշանակում է, որ երկու տարով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը սահմանին կկայունացնի տարածաշրջանային իրավիճակը, միանշանակ է: Եթե Ադրբեջանը անտեսի այն ու հարձակվի մեզ վրա, կսկսեն գործել այն մեխանիզմները, որոնք այժմ աշխատում են Ռուսաստանի դեմ, այսինքն՝ կոնկրետ սանկցիաներ: Չեմ կարծում, թե Ալիևը կհամարձակվի գնալ այդ ճանապարհով: Պատահականություն չէ, որ նա այս առաքելությունից բավականին դժգոհ է, բայց այս հարցում վերջինս չկարողացավ գտնել անգամ համախոհ երկիր Եվրամիության ներսում, որը կօգներ նրան խափանել առաքելության ուղարկումը Հայաստան»,- ընդգծում է նա:
Գրիգորյանի խոսքով՝ ակնհայտ է նաև՝ այս քայլով Եվրոպան փորձում է իր դիրքերը կայունացնել Կովկասում, որովհետև Հարավային Կովկասը Եվրախորհրդի սկզբունքներով դրա անբաժանելի մասն է, հետևաբար նա ապագայում կարող է դառնալ Եվրամիության անդամ. «Դա է պատճառը, որ մենք Եվրամիության անդամ ենք, և հավանական է, որ նա մեզ ապագայում կարող է վերցնել ու դարձնել իր մի մասը: Սա է նաև պատճառը նրանց այս գործողությունների: Ես սրա մեջ վատ բան չեմ տեսնում, միայն դրական քայլ է»:
Քաղաքագետը նկատում է՝ այսպես, թե այնպես Ռուսաստանը Հայաստանի դեմ է, որն առավել ակնհայտ է դարձել թե՛ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի, թե՛ Լաչինի միջանցքի փակման ժամանակ: Ըստ նրա՝ ՌԴ-ն անում է միայն պրոադրբեջանական հայտարարություններ:
«Այս քայլը, այո՛, հնարավոր է՝ ռուսական կողմին դուր չգա, և նա փորձի Հայաստանին ներսից ապակայունացնել, որի համար էլ ՀՀ իշխանություններն ու հատուկ ծառայությունները պետք է շատ զգոն ու ուշադիր լինեն: Ռուսաստանն ուզում է մեր տարածքներով, մեր սուվերենությունը վաճառելով Ադրբեջանին և Թուրքիային՝ լուծել իր իսկ հարցերը: Ակնհայտ է, երբ մեր Կառավարությունը, հասարակությունն ու սփյուռքահայությունն ակտիվացան ու սկսեցին պաշտպանել մեր շահերը, դա դուր չեկավ ռուսական կողմին. նրանք ուզում էին իրենց քաղաքականությունն անխոչընդոտ տանել, սակայն տեսան, որ փաստորեն կա խոչընդոտ»,- նկատում է զրուցակիցը:
Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի սույն որոշմանը որքան էլ, որ կողմ չէր Ռուսաստանը, համենայն դեպս, չկարողացավ դրան խոչընդոտել թե՛ առաջ, թե՛ հիմա: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի պարագայում Ռուսաստանն ու Ադրբեջանը ոչինչ անել չեն կարող, որովհետև մենք սուվերեն պետություն ենք:
«Ռուսաստանն ինքը սխալ քաղաքականության պատճառով ամեն ինչ փչացրել է: Հարավային Կովկասում միայն մեկ ժողովուրդ կար, որը լոյալ էր ռուսների նկատմամբ՝ հայերը, իսկ մնացածը նրա հանդեպ բավականին քննադատական են տրամադրված: Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը փչացրեց այդ հարաբերությունները, և հիմա արդեն մեր հասարակությունն էլ է նրա հանդեպ քննադատական տրամադրված: Իրենք իրենց ոտքի տեղը հանեցին Հարավային Կովկասից: Կասկած չունեմ, որ ստիպված կլինեն նաև դուրս գալ տարածաշրջանից: Պարծենում էին, թե թիկունք ունեն՝ ի դեմս Հայաստանի, բայց հիմա էլ ի՞նչ թիկունք, եթե նրանք մեր տարածքները հանձնում են Ադրբեջանին թե՛ ԼՂ-ում, թե՛ ՀՀ-ում»,- շեշտում է նա:
Գրիգորյանը, խոսելով նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ վերջերս տեղի ունեցած մի շարք միջազգային հանդիպումներից և այցելություններից, ասում է՝ դրանց դրական արդյունքները բխում են ՀՀ կառավարության ու համապատասխան փորձագետների մեծ աշխատանքից:
«Եվրամիության հայտարարությունը, որով ընդունվեց Հայաստանին նպաստող բանաձևը, լուրջ հարված էր Ադրբեջանին: Տասնյակ երկրների և միջազգային իրավունքի հայտնի կազմակերպությունների քննադատություններն առ ադրբեջանական քաղաքականությանն ու ագրեսիային, արդյունքն է նրա, որ Հայաստանը քայլ առ քայլ անցնում է բազմավեկտոր քաղաքականության, որտեղ մեծ դեր ունեն նաև քաղաքացիական հասարակությունը, փորձագետներն ու սփյուռքահայությունը: Միայն ավելի լավ կլիներ, որ այդ գործողությունների տեմպն ավելի արագացվեր»,- կարևորում է նա:
Ըստ քաղաքագետի՝ նմանատիպ առաքելության իրականացումը Լաչինի միջանցքում ևս անհրաժեշտ է:
«Լավ կլիներ, որ Արցախում ԵՄ դիտորդական առաքելություն ևս ուղարկվեր, սակայն այս պարագայում պարզ է, որ առանց Ադրբեջանի համաձայնության դա հնարավոր չի լինի կյանքի կոչել, իսկ Ադրբեջանն էլ չեմ կարծում, որ կհամաձայնի դրան: Ինչպես գիտենք, ըստ միջազգային նորմի, եթե պետությունը ցանկանում է էթնիկ զտում, կոտորած անել, ապա ՄԱԿ-ի ԱԽ-ն առանց Ադրբեջանի հետ համաձայնության էլ կարող է անհապաղ քայլեր ձեռնարկել»,- ասում է նա:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄասկը Թրամփի օրինագիծը «քաղաքական ինքնասպանություն» է անվանել
Ամեն ինչի «փորձագետ-փորձանքներ»-ը Թուրքիա իմ այցից եզրակացրել են, թե ՀԷՑ-ը վաճառվում է թուրքերին. Խուդաթյան
Արարատում «Օպել»-ը բախվել է ծառերին, ապա՝ բետոնե արգելապատնեշին․ կա 3 տուժած
Ըմբշամարտի Մ15 ԵԱ. Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր
«Կրթվելը նորաձև է» շարժման վերջին հանդիպումը Երևանում` մեկնելուցս առաջ. Աննա Հակոբյան. տեսանյութ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ
Ֆիլիպինների ափերի մոտ 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Խուդաթյանն ու Մորդյուն քննարկել են մաքսային գործընթացների արդիականացման հնարավորությունները և այլ հարցեր
Կրթվելը նորաձև է «Ստանիսլավսկիում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անժելա Սարաֆյանը Ջեյմս Գանի «Սուպերմեն» ֆիլմում մարմնավորել է մոր կերպարը
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին
Իրանը բացել է իր օդային տարածքը ներքին և միջազգային չվերթների համար
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ պատրաստակամությունը
Վարդենիսի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
«Հորիզոններ» ծրագրի պատվիրակությունը Գերմանիայում ուսումնասիրում է նորարարական գյուղատնտեսության փորձը
Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա 4 տուժած
Պակիստանում ռազմական ավտոշարասյան վրա ահաբեկչական հարձակման հետևանքով 16 մարդ է զոհվել
Մահացել է օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը
Ստամբուլում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Լիտվայի տրանսպորտի նախարարը. ինչ պայմանավորվածություն կա
Անահիտ Սիմոնյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
Վիզայի դիմումները քննելիս դիտարկվում են բոլոր տեղեկությունները, 2019թ․ սկսած նաև սոցհարթակների էջերի տվյալները
Հանդիպեցինք Արարատի և Վեդիի տարածքային կազմակերպությունների կուսակցականների հետ. Ալխաս Ղազարյան
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. կարճատև անձրևներ կտեղան
ԱԲ-ով ստեղծված կեղծ կայքով և X-ով ռուսական տիպի տեղեկատվական հարձակում ՀՀ-ի եվրոպական ընտրության դեմ. Փափազյան
Կանադան առևտրային բանակցություններ կառաջարկի ԱՄՆ-ին սահմանված հարկերի և մաքսատուրքերի ֆոնին
Այս անգամ մեդիատեռորիստների ձեռքերը հասել են ֆրանսիական մամուլին. Ալեքսանյան
Մտնես «Ֆորբս»-ի ցուցակ, հետո էշ-էշ գնաս նստես, մնաս Կիրկորովի, Մաշայի, Մարգոյի ու Զատուլինի հույսին. Մեհրաբյան
Վերջին 3 օրում վրացական Գեզի մաքսակետից դուրս եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար. Պապոյան
Orano-ի կողմից իբր թե ՀՀ տեղափոխված միջուկային վառելիքի թափոնների վերաբերյալ հոդվածը ապատեղեկատվություն է. ՇՄՆ
Կասկածելի ծագմամբ, «վառվող» գլխագրով կայքի հերթական կեղծ հոդվածը տեղեկատվական գրոհի վառ օրինակ է. Բաղդասարյան
Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատարանում էր՝ մեղադրյալի աթոռին. տեսանյութ
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ
Հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ, կամ էլ այդ ֆեյք լրատվամիջոցը ստեղծած ռոբասերժիկի ընտանիքի անդամ. Փաշինյան
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 28-ին
Չընկճվեք, տղերք, հասարակության մեծամասնությունը ձեր կողքին է. Հակոբյանը՝ իրավապահներին
Միայն երեկ՝ հունիսի 27-ին, ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար. Պապոյան
Իրանում հրաժեշտ են տալիս զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց
Պապոյանն ու պատգամավորները ծանոթացել են Կառավարության համաֆինանսավորմամբ Վեդիում իրականացված ծրագրերին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT