Երևան
12 °C
Ջավախքյան բարբառով սիրո մասին պատմելը հեշտ չէ, երգելը՝ առավել ևս: Ջավախքում, օրինակ, սիրում եմ բառին փոխարինում է «գուզեմ»-ը, և այսպես շարունակ...
Օրերս համացանցում հայտնվեց ջավախքյան բարբառով սիրո մասին պատմող երգ ու տեսահոլովակ, որը մեծ արձագանք գտավ և սիրվեց: «Սեր Ջավախքում» երգի հեղինակ կատարողը գերմանաբնակ հայ երգիչ, երգահան Սարէն է, որը երգը գրել է ընդամենը 15 րոպեում:
«Կարանտինի ժամանակ ապրում էի հայրական կողմի բարեկամներիս՝ զարմիկիս տանը, ովքեր ջավախքից են: Եվ քանի որ տանը բոլորը բարբառով էինք խոսում, ես էլ այդ ընթացքում սովորեցի և սկսել էի արդեն խոսել, անգամ՝ կատակներ անել: Մի օր, երբ բոլորս նստած էինք, ասացի՝ ի՜նչ սիրուն կհնչեին «լուսդ ուդեմ», «ես քեզի գուզեմ» և էլի նման գեղեցիկ բարբառային բառերը երգի ու երաժշտության տեսքով: Նստեցի դաշնամուրի մոտ, ու 15 րոպեում ծնվեցին և՛ երգի բառերը, և՛ երաժշտությունը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է Սարէն ու հավելում, որ ստեղծագործական միջավայրը երաժշտի համար շատ կարևոր է, ինչպես նաև՝ ազատ ընդունված և ընկալված զգալը:
Նրա խոսքով՝ ջավախքցի իր հարազատների սիրով շրջապատված է ծնվել «Սեր Ջավախքում» երգը:
Ըստ երգչի՝ երգը ոչ այնքան ջավախահայերի, որքան դրա սահմաններից դուրս ապրող հայության համար է: «Ցանկությունս մեծ է, որ երգը հենց Հայաստանի տարածքում ընդունվի ու դառնա սովորական»,- ընդգծում է երաժիշտը:
Սարէն ծնվել է Երևանում, երգում է 4 տարեկանից: 9 տարեկանում ընդունվել է Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեական անսամբլ՝ որպես մեներգիչ: Մենահամերգներով հանդես է եկել տարբեր երկրներում: 13 տարեկանում «Արևիկ» խմբի հետ մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ին՝ «Երազանքների բարի փերի» երգով, որի բառերի հեղինակը հենց ինքն է: Վերջինս շեշտում է, որ կյանքն առանց երաժշտության չի պատկերացնում, և, բարեբախտաբար, ծնողներն այդ հարցում իրեն միշտ օգնում ու աջակցում են:
Երգիչը դեռ մանկուց համերգներով շրջագայելիս երազել է Եվրոպայում սովորելու մասին: «19 տարեկանում տեղափոխվեցի Գերմանիա, Նյունբերգ քաղաքում ընդունվեցի համալսարան՝ դասական ոկալ բաժնում: Այնուհետև կրթությունս շարունակեցի Լոնդոնում՝ մագիստրատուրա ընդունվելով սոուլ և արենդբի ժանրերում (Soul R&B )»,- պատմում է Սարէն՝ հավելելով՝ որոշ ժամանակ Մյունխենում ապրելուց և դասավանդելուց հետո այժմ ապրում և աշխատում է Համբուրգ քաղաքում:
Առաջիկայում նա պատրաստվում է թողարկել ևս մեկ երգ, որը կլինի հայ-ֆրանսիական համագործակցության արդյունք: Երաժշտի խոսքով՝ իրենից ծնվող ցանկացած մեղեդի հայկականություն ունի. «Իմ բոլոր երգերը պիտի որ հայերի համար հարազատ լինեն, որովհետև անում եմ արեմբի և սոուլ երաժշտության յուրահատուկ սինթեզ հայկական ու երևանյան մեղեդիների հետ: Եվրոպացի պրոֆեսիոնալ երաժիշտ ընկերներիցս հաճախ եմ լսում, որ իմ երգերը յուրահատուկ են, հետաքրքիր ու սիրուն: Իսկ հայ մասնագետները միշտ նշում են, որ հայկական մեղեդիներ են իմ ստեղծագործությունները, չնայած որ դրանք մեծ մասամբ ժամանակակից R&B և արևմտյան ոճով են երգվում»:
Հայրենիք վերադառնալու ցանկություն, իհարկե, ունի, և երաժիշտը փորձում է տարին գոնե մեկ անգամ գալ հայրենիք: Հետագայում ուզում է Հայաստանում ևս հանդես գալ որոշ նախաձեռնություններով: Որոշել է սոուլ և արենդբի ժանրերը, ինչը քիչ է մեր երկրում, բերել այստեղ, իսկ հայկական մեղեդիները և հոգին, որը չկա Եվրոպայում, տանել այնտեղ. «Որոշել եմ վերցնել հայկական մոտիվները, հայկական երաժշտականությունը և սինթեզել դրանք արևմտյան ռիթմերի և հարմոնիաների հետ»:
Ստեղծագործական կեղծանունը որոշելիս ևս Սարգիս Մզիկյանը առաջնորդվել է հին հայկական ազնվական անունների «է» վերջավորությամբ: «Եվրոպայում Սարգիս անվան ուղղագրության ու արտասանության հետ շատ էի առնչվում խնդիրների և քանի որ շատ եմ սիրում մեր ազնվական անունների «է»-ով վերջավորությունը, ինչպես, օրինակ, Նարէ, Շաքէ, Նռանէ, այդպես էլ ծնվեց իմ՝ Սարէ անունը: Նաև սար բառի հետ եմ ասոցացնում այն, Սարէ՝ սարից»,- մանրամասնում է երաժիշտը:
Սարէի խոսքով՝ գերագույն կարևորություն ունի արմատներին վերադառնալը և այդ ահռելի հարստությունը սերնդեսերունդ փոխանցելը. «Իմ զարմիկի երեխաները հիանալի խոսում են հայերեն՝ ջավախքի բարբառով, թեպետ ծնվել և մեծացել են Գերմանիայում»,- ասում է երգիչը և հավելում, որ մեծ հարգանք ու սեր ունի մեր լեզվի, մշակույթի նկատմամբ ու անչափ ոգեշնչվում է դրանցով:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ բացվելու է հյուպատոսական գրասենյակ, այն Սյունիքում է. Վարդանյան
Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ Հայաստանին աջակցելու իսկական լծակ. Դըկոտինյի
Ադրբեջանում և Իրանում երկրաշարժեր են տեղի ունեցել
Կասեցվել է ցլիկների անվան տակ անհայտ ծագման կենդանիների մուտքը ՌԴ-ից Հայաստան
Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Փաշինյանը՝ Ջորջա Մելոնիին
Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել խոշոր չափերով թմրամիջոց. նրանք կալանավորվել են
«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը գործարկել է Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը
Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Ռուսաստանի կողմից հետախուզվող թեկնածուն
Պատռվում են դիմակները «թքած ունեցող» սքեմավորների. Հակոբյանը՝ Մարմաշենի հոգևոր հովվի հայտարարությունների մասին
Ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը. մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին
Մասիսի տներից մեկում հրդեհի հետևանքով քաղաքացին հոսպիտալացվել է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Դու նրանց հալածական կանես, նրանց երեսը կուղղես քո հաւատարիմների կողմը. Փաշինյանը սաղմոսից մեջբերում է արել
Կոնսենսուս ունենք՝ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. վարչապետն անդրադարձել է աղմուկ հանած գրառմանը
Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ
Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ
Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում
Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip
Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը
Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր
Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած
Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան
Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան
Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան
Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել
Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել
ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ
Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT