Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»-ում ապրող տարեցները դիմել են «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն եւ հայտնել, որ բուժկետը, որից իրենք 30 տարի օգտվել են, հունվարից չի գործելու:
Նշենք, որ խոսքն այս կենտրոնում ապրող «Վետերան» օթեւանի տարեցների մասին է:
«Մեզ հրավիրեցին հայտնեցին, որ բուժկետը փակվում է: Այս բուժկետում աշխատող 4 քույրերը մեր շտապ օգնությունն են, մեր փրկիչները՝ ճնշում են չափում, շաքար, անվճար դեղեր են տալիս, ներարկում: Մեր շարքերում մարդիկ կան, որ տեղաշարժման խնդիր ունեն, անտրտունջ ցանկացած ժամի բուժքույրերը բարձրանում են նրանց մոտ, օգնում: Հիմա մոլորվել ենք, թե այսքան մարդն ի՞նչ է անելու առանց իրենց»,- ասաց 73-ամյա Գոհար Խաչատրյանը, որն ինքն էլ միայնակ եւ հաշմանդամություն ունեցող կին է:
«Վետերան» օթեւանում 50 տարեց է ապրում, հիմնականում՝ միայնակ անձինք եւ հաշմանդամություն ունեցողներ: Տարեցները ստորագրահավաք են արել, մեկ շաբաթ առաջ եղել են նաեւ Կառավարությունում, ներկայացրել իրենց դիմում-խնդրանքը:
Արդեն 4 տարի «Վետերան» օթեւանում բնակվող լրագրող, հրապարակախոս Լուսինե Թոփուզյանը եւս միացել է ստորագրահավաքին:
85-ամյա Օֆելյա Եղիազարյանն էլ ասաց. «Բուժքույրերը չլինեն՝ մենք կորած ենք»:
82-ամյա Սոնյա Չախալյանն էլ հայտնեց, որ եղել է անգամ՝ կեսգիշերին է կանչել բուժքրոջը: «Ընդամենը 4 բուժքույր են, մի՞թե այդքան մեծ բյուջեի մասին է խոսքը, որ ուզում են մեզ զրկել դրանից: Եթե նոր բան են մտածել, գոնե դա ասեն, որովհետեւ առանց բուժքույրերի այս ժողովրդի կեսը կկործանվի»,- ասաց նա:
«Վետերան» օթեւանում մենք այցելեցինք նաեւ անկողնային հիվանդ տարեցների. «Ես չգիտեմ՝ ինչ պիտի լինի մեր վերջը: Սլացի, ընկա, արդեն ամիսներով չեմ կարողանում քայլել: Բժշկուհին գալիս, նայում է, դեղ է տալիս, խնամում, չնայած դեղերից էլ օգուտ չկա, բայց ինչ արած»,- ասաց 91-ամյա Վեհանուշ Պատուրյանը:
Մեր այցելության ժամին կենտրոնի տնօրեն Սիրանույշ Արզումանյանը տեղում չէր:
Խնդրի մասին «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: ՀՀ ԱՍՀՆ-ի «Տարեցների հիմնահարցեր»-ի բաժնի պետ Հայկ Հարությունյանը, հաստատելով բուժկետի փակման մասին լուրերը, ասաց.
«2021 թվականի փետրվարից սկսած՝ մենք բյուջեով հայտ ենք ներկայացրել, որ բուժքույրերը մնան: Սակայն ամռանը ֆինանսների նախարարությունից Կառավարությանն առաջարկ է արվել ֆինանսների սուղ լինելու պատճառով կրճատել ծախսերը: Կառավարությունն արդեն Ազգային ժողով է ներկայացրել նոր կրճատված թվերը»,- ասաց բաժնի պետը:
Հարությունյանը նաեւ հայտնեց, որ 2022 թվականին նախարարությանը հատկացվելիք գումարից կրճատվել է 74 միլիարդ դրամ: Հարությունյանի փոխանցմամբ՝ ԱՍՀՆ-ին տարեկան հատկացվող ամբողջ ֆինանսը 530 միլիարդի չափով էր, այսինքն՝ ավելի քան 1.15-րդ մասով կրճատվել է: Տարեցների բաժնից կրճատում է արվել 300 միլիոն դրամի չափով գումար, որի մեջ մտնում են տարբեր ծառայություններ՝ տնային խնամք, ցերեկային կենտրոններ, այդ թվում՝ «Վետերան» օթեւանի բուժքույրերին հատկացվող ծախսերը:
«3,8 հաստիք է հաշվվում 4 բուժքույրերինը, որը ֆինանսավորվում է 6 միլիոն 718 հազար դրամով»,- ասաց բաժնի պետը՝ հավելելով՝ կրճատումներ են արվել նաեւ երեխաների, հաշմանդամության եւ այլ բաժինների ծախսերի դեպքում:
Ըստ բաժնի պետի՝ «Վետերան» օթեւանի բնակիչները որպես այլընտրանք կարող են օգտվել մոտիկ գտնվող պոլիկլինիկայից, որը, իհարկե, պարզապես առաջարկ է:
«Վետերան» օթեւանի բնակիչները շատ հանգիստ ցանկացած ժամանակ կարող են ներկայանալ «Տնային պայմաններում սպասարկման» ՊՈԱԿ եւ այնտեղից ստանալ իրենց անհրաժեշտ բուժօգնությունը: Եթե կան անկողնուն գամված անձինք, կսպասարկվեն որպես «ա» խումբ: Սա ենթադրում է, որ տարեցներին բուժքույրը կայցելի շաբաթական առնվազն 2-3 անգամ եւ, ըստ անհրաժեշտության, գուցե նաեւ շատ:
Մեր ճշգրտող հարցին՝ տարեկան բյուջեից որքա՞ն գումար է հատկացվում 4 բուժքույրերի համար, բաժնի պետն ասաց. «3,8 հաստիք է իրենցը, որը ֆինանսավորվում է 6 միլիոն 718 հազար դրամով: Իսկ «Տնային պայմաններում սպասարկման» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը 38 միլիոն 533 հազար դրամ է»:
Նա նաեւ հայտնեց, որ այդ ամենի հետ մեկտեղ կան ի սկզբանե որոշված ծախսեր, որոնք չեն կրճատվել, հաստատված են. քննարկման է դրվելու սոցբնակֆոնդի կացարաններում սոցիալական աջակցության շրջանակներում միայնակ տարեցների կոմունալների վարձավճարների տրամադրումը:
«Միայնակ տարեցը հիմնականում ամսական ծախսում է 7-8 հազար դրամ, սակայն, ըստ այս աջակցության, նրանց տրվելու է 12 հազար դրամ գումար: Այսինքն՝ իրենք հանգիստ կարող են օգտվել կոմունալներից»,- հայտնեց բաժնի պետը:
Տեսանյութ՝
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍեփական տան բակում կնոջ դի է հայտնաբերվել
Հոգևորականները լավ գիտեն, թե որ չակերտավոր սրբազանի մասին էր Նիկոլ Փաշինյանի գրառումը. Ղազարյան. տեսանյութ
Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
Ասաց՝ ստիպված է պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին. Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել
Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից. Գյուլեր
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Շնորհակալ եմ հիասքանչ բանախոսությունների համար. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Քարաթափման հետևանքով Աղվանի-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Եկեղեցին մաֆիոզ խմբավորում չէ, որ «սխոդկա» անեն, որոշեն իրար մեջ, Գարեգին Բ-ն պիտի պատասխանի հարցին. տեսանյութ
ՊԵԿ նախագահը Ղրղզստանում նիստերի է մասնակցել
Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Տաջիկստան. վարչապետը որոշում է ստորագրել
Ապատեղեկատվության համար դատի կտանք հեղինակներին. Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու լուրի մասին
Կրթվելը նորաձև է Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար
Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ». տեսանյութ
Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել
Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է
Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն
Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար
Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել
Հայկ Մարությանը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և «Գազել» միկրոավտոբուսը. Հովհաննիսյան
Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, էլ ստատուս է գրում, էլ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան
Երևույթը դատապարտելի է. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին
Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա
Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 4-ին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը
Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա
2024-ին 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով. ՆԳ նախարար
Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը
Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ
Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել
Մեզ ինչ, ինքը, իր կանայք, իր սիրուհիները, իր երեխաները... տոնից դատելով՝ որոշել են գողական էլ գնան. Սաֆարյան
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը
Ռիսկի մակարդակը բարձրանում է. Քելլոգը՝ ռուսական ռազմական օդակայանների վրա Ուկրաինայի հարձակման հետևանքի մասին
Եթե Սրբազանը ճիշտ է ասում, թե իրեն նման բաներ են ասել, ուրեմն արտաքին ուժերի ազդեցության գործակալ է. Ռուբինյան
Վահան Քերոբյանի եղբոր չարաշահումների հետևանքով անհարկի հատկացվել է 360 մլն դրամ. նախաքննության ավարտ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT