Երևան
12 °C
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում է, թե իր օրոք քաղաքային բյուջեով 460 ավտոբուս է գնվել։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
«Ճշտենք՝ խոսքը որ տրանսպորտային միջոցների մասին է։
100 գազելնե՞րը, որոնց գնումը ներառված չի եղել համայնքի կողմից պատվիրված, WYG անգլիական ընկերության կազմած ծրագրում։ Դրանք, համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, համարվում են միկրոավտոբուսներ, որոնք շատ կարճ ժամանակ անց դուրս եկան շարքից, և համայնքը մինչ օրս մեծ գումարներ է ծախսում դրանց վերանորոգման վրա։ Հետևություն՝ նախկին քաղաքապետը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և գազել միկրոավտոբուսը։
Թե՞ 211 «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները, որոնք գնվել են բացառապես այն ֆինանսական միջոցներով, որոնք գոյացել էին ավագանու կողմից հաստատված տարեկան բազմաթիվ այլ ծրագրեր չիրականացնելու արդյունքում։ Դրա ապացույցն այն է, որ իր կառավարման տարիներին քաղաքի բյուջեի ծախսերի կատարողականը կազմում էր ընդամենը 63-73%։ Եթե նախկին քաղաքապետը մինչ օրս չգիտի այդ մասին, կարող է օգտվել այս հղումից՝ https://www.yerevan.am/hy/finance/:
Սրանով ավարտվում են նրա կառավարման տարիներին իրականացված շարժակազմի գնումները։ Մնում է հայտնաբերել մնացած 149 ավտոբուսները։ Սակայն դա անելու համար պետք է հաշվի առնել Հայկ Մարությանի ստեղծագործական տաղանդը և փորձել տրամաբանել այդ տեսանկյունից։
Նա, 2021 թվականի դեկտեմբերի 16-ին իմանալով, որ օրեր անց հեռացվելու է քաղաքապետի պաշտոնից և չունենալով բյուջեում նախատեսված ֆինանսական միջոցներ, ապագայում սեփական PR-ը ապահովելու համար շտապ (15.6 ընթացակարգով) ստորագրում է 100 ավտոբուսների մրցույթ հայտարարելու մասին փաստաթուղթ։ Դրանից հետո մենք, ստանձնելով քաղաքի նաև գործադիր կառավարումը, ոչ միայն կարողանում ենք գտնել համապատասխան ֆինանսական միջոցները, այլ նաև 100 ավտոբուսի փոխարեն՝ նույն այդ տարում գնում ենք 180-ը։ Եվ ի տարբերություն Հայկ Մարությանի՝ դրանք չեն գնվում այլ ոլորտներից գումարներ կրճատելու հաշվին:
Հետևություն՝ Հայկ Մարությանը մինչ օրս չի տիրապետում իր իսկ ստորագրությամբ հայտարարված և իր ՖԲ էջում տեղադրված, ԵՔ-ԲՄԱՊՁԲ-22/6 ծածկագրով մրցույթով նախատեսված ավտոբուսների իրական թվին։ Եվ պետք չէ զարմանալ, որ նախկին քաղաքապետը դեբատների ժամանակ առանց հասկանալու հայտարարում է 600 բակ բարեկարգելու մասին, որոնք նույնպես նրա ստեղծագործական տաղանդի մաս են կազմում։
Այս ամենը հիշեցնում է սովետական ֆիլմի հայտնի մի դրվագ»,- գրել է նա՝ հրապարակելով սույն լուսանկարը:
Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ԱՄՆ խոշոր ռազմական բազան բարձր պատրաստվածության վիճակի է բերվել
Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք փոխանցել Իրանին. Մեդվեդև
Հայաստանում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել
Դիտարկվել է Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման ընթացքը
Դոհան իրեն իրավունք է վերապահում իրանական ագրեսիայից հետո պատասխան միջոցներ ձեռնարկել
Իրանն անպատասխան չի թողնի իր տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ որևէ ոտնձգություն. ԻՀՊԿ
Թրամփը շտապ կերպով ազգային անվտանգության նիստ է հրավիրել
5-րդ շարասյունը ճաքեր է տալիս. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել Իսագուլյանի մասնակցությամբ
Այլընտրանք չկա. Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից. Նիկոլ Փաշինյան
Սամվել Կարապետյանը կմնա ստվերում՝ գորշ կարդինալի նման. Գարգին Բ-ն պետք է հետքայլ անի. Քոչինյան. տեսանյութ
Իրանը վեց հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ. տեսանյութ
Կատարում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին ապաստարաններում մնալու կոչ է արել
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի պատվիրակությունը փորձի փոխանակման ծրագրով Գերմանիայում է. «Իմ Քայլը»
Կատարը ժամանակավորապես փակել է երկրի օդային տարածքը
Հայտնի է Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2025-ի դափնեկրի անունը
Տաթևում կրքերը չեն հանդարտվում. վարչական ղեկավարը կալանավորվել է, տուժողների հայրը նոր մանրամասներ է պատմում
Գյումրու «Հացատան» դիմաց կրակոցներ են հնչել. հայտնի մարդկանց անուններ են շրջանառվում. մանրամասներ
Վերականգնվել է Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը Ջրաշեն բնակավայրի հողամասի նկատմամբ
30 հազար 520 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
37-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին. կան տուժածներ
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար
Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդն ազատվել է պաշտոնից. վարչապետը որոշում է ստորագրել
Հայաստանի և Վրաստանի ՆԳՆ հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին
Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ». աջակցություն ուսանողներին․ տեսանյութ
Զինված ուժերում հունիսի 23-ը նշվում է որպես Թիկունքի օր. տեսանյութ
Երևանում իմ մասնակցությամբ վերջին հանդիպումն է լինելու. արժեքավոր է յուրաքանչյուրիդ կարծիքը. Աննա Հակոբյան
Ուրիխանյանը հայտարարել է նոր շարժում սկսելու և Սամվել Կարապետյանին աջակցելու մասին
Հրապարակվել են կադրեր Իրանի Ֆորդու քաղաքից, որտեղ ըստ ԱՄՆ-ի՝ միջուկային օբյեկտ է ոչնչացվել
Մեկնարկել է ամառային զորակոչը. Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
«Կրթվելը նորաձև է» արշավի հունիսի 28-ի բանախոսները Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են. ինչպես մասնակցել
Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին
Վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը համագործակցությանը և ընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր են քննարկել
ADM Diamonds-ը հերքել է կապը Խաչատուր Սուքիասյանի հետ և իր առնչությունը ՌԴ-ում ադամանդների հափշտակությանը
ՀՀ տարածքում չկա և չի կարող լինել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան». ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 23-ին
Ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Ձերբակալվել է նաև Սամվել Դարբինյանի եղբայրը. ՔԿ-ն հայտնել է նրանց ձերբակալության պատճառները
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT