Երևան
12 °C
Ոստիկանությունը պիտի գիտակցի, որ ուժային կառույց է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու, ապա քիչ ուշ բաց թողնելու գործողությանը։
«Անցած ամիս մենք այս կառույցին տվել էինք լրացուցիչ գործիքակազմ, որպեսզի իրենք վստահության լուրջ քաղաքական կշիռ ձեռք բերեն եւ իրացնեն օրենքով իրենց սահմանված լիազորությունները: Բայց երեկ ես նկատեցի, որ ոստիկանությունը կաշկանդված էր եւ փաստորեն ստացավ այնպիսի հարված, որը միայն իրենց չէր ուղղված. դա նաեւ ընտրությունների արդյունքում լեգիտիմ ձեւավորված քաղաքական իշխանությանն ուղղված թիրախային հարված էր, եւ լավ մտածված էր»,- ասաց Քոչարյանը: (Ռուբեն Հայրապետյանը երեկ ազատ արձակվելուց հետո հայտարարել էր, թե խոստանում է ոտքերը մաքրել իրավապահների վրա)։
Հարցին, թե ինչի՞ց էր կաշկանդված, Քոչարյանը պատասխանեց, որ նախկին 20 տարիների ընթացքում ոստիկանությունը հասել է այն վիճակին, որ միշտ կաշկանդված է եղել «հեղինակությունների» առաջ․
«Հեղափոխության ընթացքում չէի՞ք տեսել՝ ոստիկանությունն ում հրահանգներն էր կատարում Էջմիածնում, Էրեբունիում, այդ իներցիան շարունակվում է: Ես ուզում եմ օր առաջ իրավապահ այս մարմինը դուրս գա այդ իրավիճակից»,- ասաց նա:
Անդրադառնալով երեկ ոստիկանության մոտ Ռուբեն Հայրապետյանի թիկունքում հավաքվածների ծափերին՝ Քոչարյանն ասաց, որ կային նախկին ընդդիմադիր դաշտի կարկառուն ներկայացուցիչներ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: «Այդ ծափերն ինչի՞ն էին միտված, ոտքերը մաքրելո՞ւն: Էդ նույն հանրապետականները գիտակցո՞ւմ են՝ այդ ծափերով ինչն են խրախուսում: Լուրջ խնդիր կա: Իշխանությունը, նաեւ մեր հանձնաժողովը, իհարկե, անելիք ունեն»:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ եթե պետք է բերման ենթարկել եւ արդյունքում ստանալ ապագա ոստիկանների վրա ոտքերը մաքրելու հայտարարություն, ապա ինքը չգիտի՝ ոստիկանությունն այդ դեպքում դասեր քաղե՞լ է, թե՞ ոչ:
Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը երեկ բերման էր ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Ավելի ուշ նա ազատ էր արձակվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊե՞տք է Հայ առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը. Հովհաննիսյանը հարցում է անցկացրել
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի. Խուդաթյան
«Prime Hall» հանդիսությունների սրահում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով ու փեսայի եղբոր դանակահարությամբ
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին
Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել նախարարների հետ
Սյունիքում համաժողովը հատկանշական է՝ հաշվի առնելով ռազմավարական շրջանների զարգացման մեր նպատակը. Կոստանյան
Քո էլեկտրամեքենան՝ բացառիկ 9% տարեկան տոկոսադրույքով
«Հանրապետություն» խմբակցությունը դեմ է Արտակ Գալստյանին մանդատից զրկելու առաջարկին. Խաչատրյան
Ոչ մի հոգևորական եկեղեցին հետը օժիտ չի բերել ու չի տանելու. Չախոյան
Հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ բացվելու է հյուպատոսական գրասենյակ, այն Սյունիքում է. Վարդանյան
Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ Հայաստանին աջակցելու իսկական լծակ. Դըկոտինյի
Ադրբեջանում և Իրանում երկրաշարժեր են տեղի ունեցել
Կասեցվել է ցլիկների անվան տակ անհայտ ծագման կենդանիների մուտքը ՌԴ-ից Հայաստան
Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Փաշինյանը՝ Ջորջա Մելոնիին
Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել խոշոր չափերով թմրամիջոց. նրանք կալանավորվել են
«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը գործարկել է Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը
Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Ռուսաստանի կողմից հետախուզվող թեկնածուն
Պատռվում են դիմակները «թքած ունեցող» սքեմավորների. Հակոբյանը՝ Մարմաշենի հոգևոր հովվի հայտարարությունների մասին
Ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը. մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին
Մասիսի տներից մեկում հրդեհի հետևանքով քաղաքացին հոսպիտալացվել է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Դու նրանց հալածական կանես, նրանց երեսը կուղղես քո հաւատարիմների կողմը. Փաշինյանը սաղմոսից մեջբերում է արել
Կոնսենսուս ունենք՝ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. վարչապետն անդրադարձել է աղմուկ հանած գրառմանը
Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ
Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ
Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում
Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip
Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը
Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր
Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած
Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան
Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան
Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան
Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT