Աղմուկ հանած եւ Կինոկենտրոնից 16 միլիոն դրամ ստացած «Չնչիկ»-ն այս տարի էլ մեծ էկրան չի բարձրանա

Ազգային կինոկենտրոնը 2018 թվականի դեկտեմբերին 16 միլիոն դրամ գումար էր հատկացրել ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմին: Ըստ ռեժիսորի՝ դա բավարար գումար էր ֆիլմի վերջնական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: ֆիլմը մեծ էկրան պետք է բարձրանար այս տարվա գարնանը, սակայն տարին ավարտվում է, իսկ պրեմիերայի մասին որեւէ լուր անգամ չկա:

«Չնչիկ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի արտադրությունը սկսվել էր դեռեւս 2008 թվականին: Չորս նախարար փոխած ֆիլմը դեռեւս 2010 թվականին պետք է ավարտված լիներ, սակայն անհրաժեշտ գումարը տարբեր պատճառաբանություններով չէր հատկացվում: Սայլը տեղից շարժվեց 2018 թվականի ամռանը, երբ ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանն անժամկետ հացադուլ հայտարարեց: Մշակույթի նախարարության շենքի դիմաց Շահբազյանի հացադուլը 2018 թվականին կանխել էր դեռեւս նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը, իջել իր գրասենյակից, խնդրել վերջինիս դադարեցնել այն ու բարձրանալ վերեւ՝ հարցի շուրջ խոսելու: Ավելի ուշ Շահբազյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Մակունցի հետ խոսելուց հետո է միայն հարցին լուծում տրվել:

10 տարի անց վերջապես գումարը հատկացնելուց հետո էլ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը կարծես, թե իր տեղը չի գտնում եւ ինչպես ռեժիսորն է կատակով ասում՝ ֆիլմին դեռ 10 տարի առաջ են «թուղթ ու գիր արել»:

«Ընդհանուր աշխատանքները պիտի որ մեկ ամսից ավարտենք: Պրեմեիերան չկայացավ, քանի որ պարզվեց, որ ֆիլմը ավարտին հասցնելու բոլոր աշխատանքները դրսում ենք անելու: Չնչիկը ծանր եկել է, ծանր էլ գնում է»,- ասաց նա: Պրեմիերայի մասին ռեժիսորը դեռ ժամկետ չկարողացավ նշել: Աշխատանքները վերջանական ավարտին հասցնելու համար այս պահին մնացել է տիտրերը տեղադրելն ու ձայնային համադրում կատարելը:

«Չնչիկ»-ը չորս երկրի համարտադրություն է՝ Հայաստան, Շվեյցարիա, Հոլանդիա, Գերմանիա: ֆիլմը պատմություն է մի խենթ աղջկա մասին, որն ապրում է փակ հասարակությունում: Հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր իր դստերը, որը համարձակվել էր առանց օրինական ամուսնանալու հղիանալ:

Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է կարծրատիպերով ապրող հասարակությունը մեկուսացնում տարբերվող անհատին, պարտադրում իր կանոնները եւ իրավունք վերապահում դատել ու վճռել անհատի ճակատագիրը: Մարդն իր աշխարհով եւ ցանկություններով մնում է անպաշտպան: Գլխավոր դերում Լիլի Էլբակյանն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28857 դիտում

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի ամփոփիչ փուլը. գնահատվում են մասնակիցների հարցաթերթիկները

Հայաստանում կմեկնարկի առաջին զբոսաշրջային գնացքը

Չնայած Աջապահյանը ռազմական հեղաշրջման կոչը արել է հրապարակային, ասելու են՝ իշխանական բռնաճնշում է. Ռուբինյան

Քոչարյանական ստահակներն ու արյունոտ դաշնակներն հաստատում են իրենց հանցակցությունը ահաբեկչությանը․ Հովհաննիսյան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն. տեսանյութ

Պեկինում մեկնարկել է Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ձեր խնայողությունները՝ Ձեր կանոններով. ժամկետային ավանդատեսակներ Կոնվերս Բանկում

AMX-ը վերահաստատել է համապատասխանությունը միջազգային ISO ստանդարտներին

IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին

Մեր ռուս գործընկերները, հենման կետ չգտնելով Ռուսաստանում, այլ տեղեր են ման գալիս․ Կոստանյանը՝ Զախարովային

Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ. Կոստանյան

Տուն հյուր գալու դեպքում երբևէ ձևացրե՞լ եք՝ տանը չեք. պոլսահայերը բողոքի ձայն են բարձրացրել

Միայն հունիս ամսին ծիրանով բեռնված 626 մեքենա է հասել ՌԴ, 363-ն էլ ճանապարհին են. Պապոյան

Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է կնքել աշխարհի ցանկացած քաղաքում. Կոստանյան

Եթե ՀԱՊԿ գործընկերները, նաև՝ ՌԴ-ն, հանդես չգան հայտարարություններով, ՀՀ-ից վերջնական որոշում կլինի. Կոստանյան

Բռնություն, խոշտանգում, գլխատում․ ադրբեջանական բանակի «մասնագիտական հմտությունները». Գեղարդ

Հօգուտ Հայաստանի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք դրամ. կնքվել է հաշտության համաձայնագիր

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր. ջերմաստիճանը կբարձրանա

Կառավարությունը մի շարք մարզիկների ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից

Իրանում ևս 26 մարդ է ձերբակալվել Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով

Մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չէ, խնդիրն անթույլատրելի է. Պապոյանը՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասին

Հոսանքազրկման պատճառով պետռեգիստրի գործակալությունը չի կարող սպասարկել և բնականոն աշխատել. ԱՆ

Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք

Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս աղջկա կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Հայտնաբերվել են էլեկտրասնուցման և համացանցի ապահովման լարերը վնասող հրավտանգ առարկաներ. կա 15 կալանավորված

Անգրավ սպառողական վարկ` շահավետ պայմաններով

Կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ

Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով 2 ատոմակայան ենք ստացել. վարչապետ

Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը․ վարչապետ

Հրայր սարկավագ Հակոբյանը ևս կալանավորվել է

Կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է նախաձեռնում. այն կմեկնարկի հուլիսի 1-ին

Տիգրան Գալստյանը նույնպես 2 ամսով կալանավորվեց

Հանրության մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր «Հոկտեմբերի 27» է կանխվել․ ՀՀ վարչապետ

Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն ԱԱՀ համակարգ

Բացահայտվել է պետականության դեմ հանցագործություն, իրավապահ համակարգի աշխատակիցները կպարգևատրվեն․ վարչապետ

Ըստ փաստաբանի՝ ձայնագրությունները տարբեր օրերի են. երևի «անասուն» մի օր են ասել, «էշ»՝ մի ուրիշ. Ալեքսանյան

Որևէ մեկի հետ շփումն օգտագործում է այդ մարդու դեմ, վախկոտ է, ատում է մարդկանց. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

Նոր հեքիաթ. Հակոբյանը հերքել է Անթալիայում 100 հազար եվրո արժեքով հանգստի լուրը և հայտնել՝ Սյունիքում էին

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը, արգելում նրանց մուտքը



OSZAR »