Երևան
12 °C
Շուրջ 9 ժամ (երեկոյան 18:30-ից մինչեւ գիշերը ժամը 04:00-ի սահմանները) երեկ ՀՀ Վարչական դատարանը քննել է ԳԱԼԱ կուսակցության հայցն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման, որ վերաբերում էր հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում մանդատների բաշխման կարգին:
Այս հիմքով ԳԱԼԱ-ն նաեւ պահանջում էր հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել:
Հիշեցնենք, որ թիվ 34 ԸԸՀ որոշման համաձայն՝ 17 մանդատ հատկացվեց «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 4 մանդատ՝ ԲՀԿ-ին եւ 4 մանդատ՝ ԳԱԼԱ-ին: Ստացվեց, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ վերցվեց եւ նվիրվեց «Բալասանյան» դաշինքին, որովհետեւ ընտրությունների արդյունքներով «Բալասանյան» դաշինքին բաժին էր ընկնում 15 մանդատ:
Խոսելով գիշերը տեղի ունեցած դատական նիստի մասին՝ «ԳԱԼԱ» կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը նշեց, որ դատարանը ակնհայտորեն կողմնակալ էր, կաշկանդված եւ պատահական չէ, որ «ԳԱԼԱ» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատավորների ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել.
«Շատ կարեւոր միջնորդություններ դատարանը ուղղակի հարկ չհամարեց քննել: Մասնավորապես, մերժվեց վկաներ հրավիրելու միջնորդությունը: Մինչդեռ մեր վստահված անձանց, անկախ դիտորդների վկայությունները ընտրությունների ընթացքում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ էական նշանակություն կարող էին ունենալ ընտրությունների արդյունքների եւ հետեւաբար դատարանի որոշման վրա: Մերժվեց նաեւ թիվ 34 հանձնաժողովի ընտրական բոլոր փաստաթղթերը պատասխանող կողմից պահանջելու մասին միջնորդությունը, որը բազմաթիվ էական խախտումների վրա լույս կարող էր սփռել: Այս պահվածքն ակնհայտ կերպով ցույց էր տալիս, որ դատարանը շտապում էր արագորեն, հատուկ ընթացակարգով մեկ օրում ավարտին հասցնել գործի քննությունը: Եթե բավարարեր վկաներ հրավիրելու միջնորդությունը՝ պարզ է, որ եւս մեկ դատական նիստ կլիներ: Արագ, մեկ գիշերում փորձեց ավարտել գործը եւ նշանակել վճռի օրը»,- հայտարարեց Արմենուհի Վարդանյանը:
Վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 21-ին: Ի դեպ, նիստի ավարտին «ԳԱԼԱ»-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն առաջարկել է վճիռն ընթերցել նիստը փակելուց հինգ րոպե անց՝ նկատի ունենալով, որ ամեն ինչ արդեն որոշված է: Դատարանը չի քննարկել միջնորդությունը: Բարսեղյանն այդպիսի եզրակացության է եկել՝ հաշվի առնելով, որ դատարանը մերժել է ամփոփիչ խոսքի համար պատրաստվելու հնարավորություն տալ ԳԱԼԱ կուսակցությանը՝ դրանով զրկելով իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցից։
Ի դեպ, համացանցում տարածվել է նիստին մասնակցող դատավորներից Արծրուն Միրզոյանի նկարը, որում նա քնած է:
Արմենուհի Վարդանյանն այս կապակցությամբ ասաց. «Դատական նիստը լուսաբացին ավարտվեց, մարդը հոգնած էր: Քնած դատավորի վերաբերյալ փաստաբաններից մեկը կատակել էր, թե նկարում մարմնավորված է դատական համակարգը՝ քնած: Իհարկե ողբերգություն չէ, որ դատական նիստի ընթացքում քնել էր...եւ թող նրանց ամենամեծ «մեղքը» նիստերի ժամանակ քնելը լինի: Ավելի ծանր բաներ կան, որ անում են դատավորները, դա նախեւառաջ արդարադատության նկատմամբ քամահրանքն է»,- նշեց Վարդանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՋերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, կարկուտ
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը
Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ
Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ
Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ
Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել
Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան
Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին
Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք
Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը
Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին
Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. տեսանյութ
Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին
Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին
Իրանն ու Իսրայելը արդյոք կգնա՞ն լայնածավալ պատերազմի ճանապարհով. ինչպե՞ս կանդրադառնա տեղի ունեցողը ՀՀ-ի վրա
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Իսրայելի ագրեսիային անպայման կհաջորդի համարժեք պատասխան. Իրանի նախագահ
Ինչ է կատարվում «Զվարթնոց»-ում. բազմաթիվ օտարերկրացիներ չեն կարողանում գնալ իրենց երկրներ. տեսանյութ
Հույս ունեմ՝ 2026 թվականին Հայաստանը կունենա նոր կաթողիկոս. Արմեն Փամբուխչյան. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ
Մեքենայի դռները ներսից փակել, դանակով սպառնացել, ծեծել, թալանել են զբոսաշրջիկին. տեսանյութ
Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանության հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ԱԳՆ
Գարեգին Բ-ն որ հեռանա, կարո՞ղ է ավելի վատ սցենար լինի, օրինակ՝ «Մարտի 1» անեն, գցեն Փաշինյանի վրա. տեսանյութ
Իրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր. Fars News
Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT