Մարզիչն եկավ թե՝ արա դանդաղ հաղորդի, տղեքը հասցնեն խաղան. գյումրեցի մարզական չեմպիոն մեկնաբանը՝ Սամվել Աղանյան

06/07/2025 schedule20:00

Իրեն հատուկ մանր ու արագ քայլերով մոտենում է, սովորության համաձայն՝ ժպիտով ու սովորականից բարձր ձայնով ողջունում։

Իրենից անբաժան ձեռքի մեծ թղթապանակը չկա։ Ակնարկում եմ՝ ոնց որ կիսատ լինեք, ստանում պատասխան՝ վաղուց հետս չէ։ Հետո կատակում է՝ ինչ չեմ աշխատում, թոշակի է անցել։

Սամվել Աղանյանը՝ Շիրակի մարզում և Գյումրիում բոլորին հայտնի սպորտային չեմպիոն մեկնաբանը։

bce474da-d7bb-44b6-add0-707344da3ea5.jpg (210 KB)

Էդ օրը «Շիրակ»-ը կրվավ «Трактор»-ին, հորս ըսի՝ ես բդի սպորտային մեկնաբան դառնամ

8 տարեկան էր, երբ հոր հետ առաջին անգամ գնաց այն տարիներին դեռ Լենինականի քաղաքային մարզադաշտ՝ «Շիրակ» - «Трактор» խաղը դիտելու։ Ասում է՝ հենց այդ օրվա  «Շիրակ»-ի պարտությունն էլ որոշեց իր հետագա ուղին։

«Հայրս շուտ-շուտ էր տանում «Շիրակ»-ի խաղերին ու ես թիմին կապվա ահավոր։ Ցավալին էն է, որ էդ օրը «Շիրակ»-ը կրվավ Վոլգոգրադի «Трактор»-ին։ Առաջին խաղակեսն ավարտվեց 2։0՝ հօգուտ «Շիրակ»-ին, երկրորդ խաղակեսին ահավոր կայծակ, անձրև սկսվեց։ Հերս պենջակը (բաճկոն) քցել էր գլխիս, դե փոքր տղա էի։ «Трактор»-ը 5 գոլ խփեց ու «Շիրակ»-ին ջախջախեց 5։2 հաշվով։ Էդ խաղից հետո որոշեցի, որ ես ամեն ինչ բդի էնեմ հանուն «Շիրակ»-ի։ Ըսեցի՝ պա, ես բդի մարզական մեկնաբան դառնամ, հերս խնդաց թե՝ այ տղա դու 8 տարեկան ես, հլը ո՞ւր»։

Արդեն դպրոցական տարիներին Սամվելի՝ սպորտային մեկնաբան դառնալու ձգտումների մասին իմացան նաև ուսուցիչները։  Հանձնարարվող ստեղծագործական բոլոր շարադրությունները նվիրվում էին ֆուտբոլային ակումբներին։ Գլխավոր տեղում հարազատ «Շիրակ»-ն էր։

«Մի անգամ ընկեր Սահրադյանը՝ դասղեկս, տետրիս մեջ 5 էր դրել ու գրել էր․ «Հաջողություն քո գործերին, սիրելի Սամվել»։ Ըդպես բան ով էր տեսել էն էլ էդ տարիներին, որ դասատուն աշակերտին էն էլ տետրի մեջ ըդպես բան գրեր»,- պատմում է գյումրեցի մեկնաբանը։

Մոսկվայից էին ստացվում նորությունները, փոքր հոդված գրելու համար ինստանցիաներ պետք է անցնեիր

Սպորտային վերլուծություններ անող և լավ գնահատականների արժանացող տղան, սակայն, բարձրագույն կրթության հարցում զիջեց ծնողներին, նրանց ցանկությամբ ընդունվեց Պոլիտեխնիկ ինստիտուտ, շինարար-ինժեների մասնագիտություն ձեռք բերեց։

«Թեև բարձր գնահատականներով ավարտեցի, երբեք չեմ աշխատել շինարար-ինժեներ։ 1980 թվականին ավարտել եմ, 81-ին արդեն սկսեցի հոդվածներս տպագրել ոչ միայն քաղաքային «Բանվոր» թերթում, այլև «Ավանգարդ»-ում, «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ»-ում։ Բայց արտահաստիքային թղթակից էի։ Սովետի տարիներին ըսպես չէր, որ դու որոշեիր ինչ լուսաբանեիր, ինչի մասին գրեիր։

Մոսկվայիս ստացվում էին բոլոր սպորտային նորությունները։ Ես պետք է դրանք ծավալուն դարձնեի, տպեի, բայց սպորտկոմիտեի հետ համաձայնեցված։ Էնքան բարդ էր, ինստանցիաներ պետք է անցնեիր փոքր հոդված գրելու համար։

1983-ից կանոնավոր սկսել եմ գրել, գնացի բանակ, եկա ու շարունակեցի։ Հիմնական աշխատակից դարձել եմ միայն 1989 թվականին՝ նախկին «Բանվոր» թերթը «Կումայրի» էր դարձել, էդտեղ սպորտային լուրեր էի հրապարակում։ Հետո տեղափոխվեցի նորաբաց «Շիրակ» հանրային հեռուստաընկերություն»։

ecdc927c-7cae-42c4-a325-a8773e44de58.jpg (208 KB)

Երջանկահիշատակ Համիկ Պիճիկյանն ըսավ Աղանյան, ընձի կթվա դու շա՜տ երկար  բդի վարես, հաշվե

««Շիրակ»-ի առաջին ռեպորտաժը իմ ձայնով վարել եմ 1993 թվականին։ Երջանկահիշատակ Համիկ Պիճիկյանն ըսավ Աղանյան, ընձի կթվա՝ դու շա՜տ երկար  բդի վարես, հաշվե»։

Աղանյան Սամվելը Հայաստանում հայտնի է որպես մարզական չեմպիոն-մեկնաբան։ Ասում է 500-ից ավել ռեպորտաժ նույն թիմի՝ «Արարատ»-ի մասնակցությամբ ՀՀ-ում վարել են 2-ը՝ Սլավա Սարգսյանն ու Սուրեն Բաղդասարյանը։ Աղանյան Սամվելը հետևեց նրանց օրինակին։ Ընդգծում է՝ եթե խանգարող հանգամանքներ չլինեին, և նրան թույլ տրվեր վարել «Շիրակ»-ի բոլոր ռեպորտաժները, ապա դրանց թիվը կանցներ 1000-ից։

19bb49c1-eb34-419b-97de-0674f01cd5c8.jpg (232 KB)

607 ռեպորտաժ է վարել «Շիրակ»-ի մասնակցությամբ․ դա ռեկորդ է

Աղանյանը 607 ռեպորտաժ է վարել «Շիրակ»-ի մասնակցությամբ, ասում է՝ դա ռեկորդ է։

«600-րդ հոբելյանական ռեպորտաժիս համար Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը ինձ պատվոգիր է հանձնել, դա հանրապետական ռեկորդ էր։ Աղանյանը դարձավ 3 ֆուտբոլային մեկնաբանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, որը միևնույն թիմի խաղերը լուսաբանեց 500-ից ավել անգամ»։

b0441fa4-eb47-42c4-ae8c-8c83ace96d0b.jpg (278 KB)

Աղանյանը նաև Հայաստանի սպորտային պատմության առաջին մարզական մեկնաբանն էր, ով դարձել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող։

94076d63-ec2d-4c3d-9cf1-a443e136e304.jpg (200 KB)

Նա առաջին և միակ մարզական մեկնաբանն է Հայաստանում, ով ՀԱՕԿ նախագահի կողմից ստացել է ոսկե մեդալ՝ օլիմպիական խարտիայի գաղափարները տարածելու և աշատանքային գործունեության 35-ամյակի առիթով։

481553d7-4e4c-4033-90d0-93263831785a (1).jpg (225 KB)

Առաջին և միակ մարզական մեկնաբանն է Գյումրու հեռուստատեսության պատմության մեջ, ով ստեղծեց և վարեց հեղինակային «Շիրակ աշխարհի սպորտ» հաղորդաշարը, որի 15-ամյա հոբելյանի առիթով այդ տարիներին ևս քաղաքապետ եղած Վարդան Ղուկասյանն Աղանյանին պարգևատրել է «Գյումրու զինանշան» պատվավոր մրցանակով։

կկկ.jpg (165 KB)

Տարբեր տարիներին էլի արժեքավոր մրցանակներ, պարգևատրումներ և կոչումներ է ստացել։ Ֆիզկուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատակից է։  Նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեկնաբանին պարգևատրել է Գյումրու ոսկե հուշամեդալով։

f91c102f-7c59-434e-a270-700093ae0eb1.jpg (170 KB)

«Փաստորեն դարձա միակ գյումրեցին, ով երկու տարբեր քաղաքապետների կողմից արժանացել է բարձրագույն պարգևի։ Հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրասենյակից զանգեցին, ըսեցին դու և Արթուր Ղանդիլյանը արժանանալու եք ԱԺ նախագահի հուշամեդալի։ Նաև դա ստացա։ Բայց ամենակարևորն էն է՝ որ էս ճանապարհին ես լավ ու հավատարիմ ընկերներ ունեցա»,- հպարտությամբ, բայց հուզմունքով նշում է Սամվելը։

bcd870d2-6309-462d-ad47-0786f15c1aec.jpg (314 KB)509598174_1858008484773353_9147836074006695437_n.jpg (319 KB)

90-ականներն էր, խնդրանով դիմեցի Հանրային ՀԸ

«90-ականներին լույս չկար, դժվար տարիներ էին։ Ես խնդրեցի Հանրային հեռուստաընկերությանը, որ գովազդային հաղորդումներ տամ մարզադպրոցների մարզումների մասին, բայց ընձնից փող չպահեին։ Փաշայան Էդիկը, օղորմի իրան, ընդառաջեց, ըսավ Սամվել ջան, որ ըդպես նախաձեռնություն ունիս, ես համաձայն եմ, Երևանն էլ թույլ տվեց ու ես սկսեցի Գյումրիում ինչքան մարզադպրոց կար, պատմել դրանց մասին։ Այսօր բոլորի ղեկավարներն էլ նշում են, որ իրենց սաների թվի ավելացումն այդ տարիներին իմ  նվիրումի ջանքերի արդյունքն էր նաև։ Չկար մարզադպրոց, որի մասին անդրադարձ չլիներ։

Կատակում է՝ չկա մարզադպրոց ու տնօրեն, որն իր ձեռքի տակով անցած չլինի։

Խորհրդային սպորտի ու մարզիկի վիճակը շատ բարդ էր

«Հիմա Հայաստանի չեմպիոն դարձար թե չէ, ասենք հունահռոմեկան ըմբշամարտի, անմիջապես կերտաս Աշխարհի, եվրոպայի առաջնությունների։ Խորհրդային տարիներին, եթե Հայաստանի չեմպիոն էիր դարձել, պետք է ԽՍՀՄ կենտրոնական խորհրդի առաջնությանը մասնակցեիր, հաղթելուց հետո՝ ԽՍՀՄ պատանեկան առաջնությանը։ ԽՍՀՄ պատանեկան առաջնությանը հաղթելուց հետո մեկից չէին տանի Եվրոպայի, աշծարհի առաջնությունների։ 2-3 տարի ա ընդհատ պետք է պայքարեիր քո քաշային կարգում այդ առաջին տեղը պահպանելու համար։ Դրանից հետո, եթե մնայիր ԽՍՀՄ չեմպիոն, նոր կմասնակցեիր Եվրոպայի, Աշխարհի առաջնությունների»։

90-ականներին մարզիկներն այլ խնդիրներ էլ ունեին։ Ֆինանսական դժվարություններ կային և հենց այդ տարիներին լավագույնները հեռացան Հայաստանից։

«Ըմբիշ Մնացական Իսկանդարյանը 1992-ին դարձավ Օլպիմպիական չեմպիոն, չարժանացավ որևէ ուշադրության, տան բանալիները տվեցին, հետո հետ վերցրեցին, խայտառակություն էր, հիասթափվեց, թողեց գնաց Ռուսաստան։

Գնում էին, գնում էին, որովհետև լավ չէին նայում»,- ասում է Աղանյանը։

Սրանով հանդերձ այդ ծանր տարիներին Հայաստանը չեմպիոններ ունեցավ՝ Լևոն Ջուլֆալակյան, Մնացական Իսկանդարյան, Իսրայել Միլիտոսյան և այլք։

Հիմա իրավիճակն այլ է։ Մարզիկերը և մարզումային լավ պայմաններ ունեն, և ֆինանսական ապահովվածություն։ Բայց խնդիր կա այլ հարցում։

«Մարզիչները թաշկինակի նման վաստակավորի կոչում կստանան, ինչը շատ ամոթ է, մարդիկ կան, մարզչական աշխատանքից շատ հեռու են»,- ասում է Աղանյանը։

Կռնաս գիրքը պահես, որ թվի աշխարհի ֆինալը գուզես՝ հարցնես, ես ըսեմ ռմբարկուն ով է եղել, կարևոր գոլերն ով  է խփել

«Ես 67 տարեկան մարդ եմ, բայց 20 տարեկանի հիշողություն ունիմ, կռնամ 300 բրազիլացի ֆուտբոլիստի երկար անունները տամ, որը Հայաստանում բացի ընձնից ոչ մեկը չի կարող։

Կռնաս գիրքը պահես, որ թվի աշխարհի ֆինալը գուզես՝ հարցնես, ես ըսեմ ռմբարկուն ով է եղել, կարևոր գոլերն ով  է խփել»։

Հարցնում եմ՝ տանեցիներից ու մտերիմներից զատ էլ ով գիտի իր այս տաղանդի մասին։ Պատասխանն առավել քան անսպասելի էր՝ ես ավելի մեծ տաղանդ էլ ունիմ։

«Ժամանակին նվագել եմ «Վիալպի» ռոք խմբում, 21 երգի հեղինակ եմ։ Տաղանդս էնքան մեծ էր,մ որ Լյուդա Բիլբիլիդին գրել էր․ երբ որ «Վիալպի» խմբում հանդիպեցին սոլո-կիթառիստ Լևոն Դեմիրճյանին ու սինթեզահար Սամվել Աղանյանը, երկու տաղանդների հանդիպումը ծնեց էնպիսի տանդեմ, ոնց որ Ջոն Լենոնն ու Մաքարտնին «Բիթլզում»։

Ասում է 3 տարեկանից վարժ դաշնամուր է նվագում մինչ օրս, ինքնուս է։ Հենց այստեղ մի պատմություն է մտաբերում՝ կապված երաժշտական դպրոցի հետ։

«Երբ որ ես ընդունվա երաժշտականի դաշնամուրի բաժին Թամարա Բազաևան, դասատուս, ըսավ դու վերին աստիճանի անտաղանդ ես։ Դու չես կարող նվագել։ Իսկ ես կարողանում եմ էնպիսի արագությամբ նվագել, որ որևէ մեկը չի էլ կարող պատկերացնել։ Ու մնացի ինքնուս։

Ինքը շատ ուժեղ մասնագետ էր, բայց լավ ընձի խեղճըցրել է, ես ահավոր վիրավորվա իրա խոսքերից»։

Կինս սպորտսմեն չէ, բայց ֆուտբոլի լավ բալեյշիկ է

«Տիկնոջս առաջին անգամ հանդիպել եմ 1987 թվականին, երբ որ Մանկավարժական ինստիտուտի մոտ տեսա՝ ըսի այ մարդ, էս աղջիկն իմ կինս բդի դառնա։ Ես իրան չէի ճանչե, բայց ֆանտաստիկ կապ ստեղծվավ։ Նառայից էլ 8 տարի մեծ էի, էն ժամանակ էդ տարբերությունն ահագին էր։ Ես 29 տարեկան էի, ինքը՝ 21։ Բաց ահավոր սիրեցի ու մինչև հիմա էլ էդ նույն զգացմունքն է»։

Փոխադա՞րձ է Ձեր սերը՝ հարցին, վստահ պատասխանում է՝ իհարկե, տիկինս շատ լավ մարդ է, ու կատակում՝ հլը ու չեղնիր։

«Կինս սպորտսմեն չէ, բայց ֆուտբոլի լավ բալեյշիկ է»,- ասում է մարզական մեկնաբանը։

Անցնող բոլոր տարիներին այս ընտանիքի միակ դժվարությունը ֆինանսական է եղել։ Հեռուստատեսությունում քիչ էին վարձատրվում։

«Իմ 40 տարվա գործունեությանս ընթացքում ընդամենը 11 երիտասարդ է մոտեցել սպորտային մեկնաբան դառնալու խնդրանքով։ 2-3 պարապմունքից հետո հենց իմացել են աշխատավարձի չափը, էլ չեն եկել։ Ամեն մարդ չէ, որ կդիմանա, ես ուղղակի շատ եմ սիրել իմ աշխատանքը ու կապված եմ մինչև հիմա»։

Երևի մարդիկ կմտածեն՝ Աղանյանն անցած էտապ է, մարդ կա հարցրել է՝ Աղանյանը սա՞ղ է

Ինչպե՞ս է համակերպվել չաշխատելու հետ

Ասում է՝ բացարձակ չի համակերպվել։ Գոհ է տղաներից, լավ են ապրում, ուշադիր են իր նկատմամբ, թոռնիկն իր կյանքը նոր գույներով է լցրել, բայց չաշխատելու հետ չի կարողանում  լեզու գտնել, անգործ մնալն իր համար չէ։

«Ես վազող մարդ եմ եղել, առավոտ գնացել, լուր եմ բերել, իրիկունը «Շիրակ»-ի խաղն եմ հաղորդել, եկել եմ լուրերն եմ սարքել, ես անընդհատ շարժվել եմ, ես սովոր չեմ ըսպես պարապ, խայտառակություն է։ Ես 67 տարեկան եմ, բայց բավական լավ ֆիզիկական վիճակում եմ, ու կափսոսամ, որ էս խելքս, ուղեղս, սպորտի վերաբերյալ գիտելիքներս ըսպես կմաշին անիմաստ»,- ասում է նա ու ավելացնում, երևի մարդիկ կմտածեն Աղանյանն անցած էտապ է, մարդ կա հարցրել է՝ Աղանյանը սա՞ղ է։

«Աղանյան Սամվելից հետո դադարեց Շիրակում, Գյումրիում մարզական մեկնաբան հասկացությունը։ Ով կտեսնի՝ կըսե Աղանյան ջան, դու չկաս, մեկմ երեսներիս չի նայե»։

510645229_2146760249165928_6625978589813963513_n.jpg (110 KB)

«Արարատ»-ի մարզիչն եկավ թե՝ արա մի քիչ դանդաղ հաղորդի, տղեքը հասցնեն խաղան

Անցած աշխատանքային տարիներից շատ բան ունի հիշելու։ Խնդրում եմ հետը պատահած մի հետաքրքիր պատմություն հիշի։ Շատ-շատ են, առանձնացնել չի կարող, բայց մի քանիսը, անուամենայնիվ, հաջողվում է զտել։

««Շիրակ»- «Արարատ» խաղը կհաղորդեմ Գյումրիում, ու սարսափելի արագ-արագ կմեկնաբանեմ, ահավոր արագ, ընկել եմ ոգևորության մեջ։ Առաջի խաղակեսը պրծավ, մեկ էլ «Արարատ»-ի մարզիչն եկավ հաղորդավարական խցիկ թե՝ ով է Գյումրու հաղորդավարը։ Ըսեցի՝ ես։ Մեկ էլ դառավ թե՝ արա մի քիչ դանդաղ հաղորդի, տղեքը հասցնեն խաղան»։

509587954_1465699884589465_1316724380811230336_n.jpg (87 KB)

Սամվելը նաև ժամանակին հանդիսացել է Հայաստանի ժուռնալիստների միության Շիրակի մարզի նախագահը։ Այդ օրերից էլ պատմելու շատ բաներ ունի։

«2007 թվականն էր, նստած եմ, մեկ էլ ներս մտավ թատրոնի էն ժամանակվա տնօրենը՝ Էդվարդ Պողոսյանը, ահավոր վիրավորված։ «Հայկական ժամանակ»-ը, ըսեց, շատ վատ հոդված է գրել թատրոնի մասին, ու վատն էն էր, որ տնօրենից հարցազրույց չէին արել։ Միայն դերասաններից ու հենց էն դերասաններից, որոնք դեմ էին տնօրենին։ Նայեցինք, հոդվածի վրա նշումներ էրեցինք, որ գնանք Երևան, Նիկոլին ցույց տանք։ Առավոտ ելանք, Էդիկի հետ գնացինք Նիկոլ Փաշինյանի մոտ։ Շատ լավ ընդունեց, ես ըսեցի, Նիկոլ ջան, շատ վիրավորված ենք, կըսեմ ախր կգրեք, գոնե տնօրենից էլ կարծիք հարցնեիք։ Ըսեց՝ եթե իմ լրագորղն ըտենց է նպատակահարմար գտել, ուրեմն ինքը ճիշտ է։ Ես իրեն ուղղորդել չեմ կարող, բայց կարող ենք նաև առանձին տնօրենից էլ հարցազրույց անել։

Արդեն բդի ելնեինք, մեկ էլ Նիկոլը հանեց 3 աստղանի կոնյակը, դրեց սեղանին, պարոն Փաշինյանի հետ մի փոքր խմեցինք, սիրուն բաժանվանք, ինքը տվեց իրա վիզիտկեն, մինչև հիմա մոտս է՝ «Հայկական ժամանակ»-ի վիզիտկեն էր, ըսեց, Սամվե՛լ, եթե առիթ կեղնի, որ պետք լինեմ կարող ես զանգել։ Ճիշտ է՝ առիթ չեղավ, բայց դա հիմք եղավ, որ երկու անգամ էլ իրեն ընտրեմ, որովհետև ինքը մարդու կամքի վրա բռնացող չէր»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2992 դիտում

«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է

Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանի և 10 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի

«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող

«Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք». ՀՀ-ն Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված

Անհետ կորած անձանց ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տրամադրվել է Գյումրուն. այն ամրակայված է համայնքապետարանի շենքում

Օմանում և Հորդանանում Հայաստանը նոր դեսպաններ ունի. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում

Կոչ եմ անում հայկական մեդիադաշտ չբերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Դանիելյան

Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

Սահմանամերձ Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է. Քաղշինկոմիտեն նոր կապալառու է ներգրավել

Իջևանում «դրիֆթ» արած 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ

Հայաստանը ծայրագավառ չի դառնալու. Լիլիթ Մինասյան

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ»-ի տակ. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ

Պետք է ականջներին օղ անեն. եթե «Հոկտեմբերի 27»-ին հաջողության են հասել, հիմա չեն կարողանալու. տեսանյութ

Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության մասնագետին

Ես կրկնել եմ այն, ինչ նախագահն է ասել, Լավրովի հետ զրույցն անկեղծ է եղել. Ռուբիո

Իրանում բոլոր օդանավակայանների աշխատանքը վերսկսվել է

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում

ԱՄՆ դոլարով ավանդ՝ տարեկան մինչև 6% տոկոսադրույքով

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի տեղակալին. ինչ է քննարկվել

Ինչ է տեղի ունենում, ինչով էր կարևոր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Բաբաջանյանը մանրամասնում է մեսիջները. տեսանյութ

Նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին. տեսանյութ

ՆԳՆ կրթահամալիրը նոր ռեկտոր ունի. տեսանյութ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին

Նախագահի աջակցությամբ անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է Մատենադարանին

Սյունիքում 3 վարույթով Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հզր դոլարին համարժեք 33 մլն դրամ

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Չախոյան

Երևի դուք էլ գիշերը սիսեռահատիկի վրա եք քնեցնում տեռորիստներին, որ հասկանաք՝ բոյ կտա՞ն, թե՞ չէ. Դավոյան

Այ իրենց եք բուծել, որովհետև իրենցով հեշտ է Կանոնագիրք խախտելը պաշտպանողների բանակ ձևավորել. Հարությունյան

Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է

Գալստանյանն ասում է՝ Սաղաթելյանը 1200 դաշնակցական է խոստացել. Հովհաննիսյանը գաղտնալսումից հատված է հրապարակել

Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ դաշնակները սթրայքբոլ են խաղում մարտական նռնակներով. Հակոբյան

Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը. մանրամասներ

Էներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորում՝ մինչև 500 մլն դրամի չափով

Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը. ԱԳՆ խոսնակ

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն», հետաքրքրվել բուժում ստացող զինծառայողների վերականգնողական ընթացքով



OSZAR »