Երևան
12 °C
Հունիսի 25-ին Չինաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել և քննարկմանը մասնակցել ինստիտուտի նախագահ Չեն Բոն։
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, քննարկմանը ներկա են եղել ինստիտուտի փոխնախագահը և տարբեր աշխարհագրական ուղղություններով հետազոտական բաժինների ղեկավարներ, փորձագետներ:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող դինամիկ աշխատանքները: Անդրադառնալով Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին՝ նախարար Միրզոյանը նշել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը Չինաստանի հետ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի՝ առավել լայն օրակարգով, և այդ ուղղությամբ համատեղ տարվող աշխատանքները:
Զրուցակիցներն ընդգծել են, որ դրա համար առկա են լավ նախադրյալներ, որոնց շարքում կարելի է նշել այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսին է, օրինակ, տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հարգանքը, մոտեցումների ընդհանրությունը:
Մյուս կարևոր ուղղության՝ տարածաշրջանային փոխկապակցվածության թեմայի շրջանակում Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. «Հայաստանը, գտնվելով կարևոր խաչմերուկում, կարող է նշանակալի դեր կատարել տրանսպորտային ու տնտեսական հաղոդակցությունների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերում»:
Նախարարը հավելել է, որ այդ համատեքստում կարևոր են նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ՀՀ ջանքերը:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների, նախարար Միրզոյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ ՀՀ մոտեցումները:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայրապետյանը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել ԲՏԱ նախարարության ռազմավարական առաջնահերթությունները
Ալեն Սիմոնյանը կմեկնի արձակուրդ
Չխեղաթյուրել հստակ տեղեկատվությունը. ՍԱՏՄ-ն կրկին հայտնել է՝ ՌԴ-ից որ պաղպաղակի ներմուծումն է սահմանափակվել
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է
«Շնորհավոր տարեդարձդ, իմ սեր». Հարութ Փամբուկչյանի սիրելին համատեղ լուսանկարներ է հրապարակել
Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը դարձել է արծաթե մեդալակիր
ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացման շուրջ ակտիվորեն տարածվում են մի շարք «մտահոգ» կարծիքներ, ֆեյք արշավ է. Մանավազյան
«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան
Մեկնարկում է հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը
Մարդիկ, որոնք առաջին պլանում են ու պայքարում են «թագի» համար, բացարձակապես դրա շահառուները չեն. տեսանյութ
Հաստատվել է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ
ԱԱԾ-ի տղաները սևազգեստ ահաբեկիչներից ավելի մեծ բարոյականություն ունեին Մայր Աթոռի տարածքում գտնվելիս. Ղազարյան
Մահացել է արվեստաբան Կարեն Միքայելյանը
Միջնորդները ջանքեր են գործադրում. ՀԱՄԱՍ-ը խորհրդակցություններ է անցկացնում հրադադարի համաձայնագրի շուրջ
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կշարունակեն համատեղ ծրագրեր իրագործել
Անվճար թվային քարտեր Ամիօ բանկից՝ 4 արժույթով
Պապոյանն Արզական բնակավայրում հետևել է ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում. ժամանակացույց
Բոլորի հայացքներն ուղղված են Դանիային. ԱԳՆ խոսնակը հաջողություն է մաղթել ԵԽ նախագահության ստանձնման առիթով
ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հնդկաստանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 51 մարդ է զոհվել. հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ
Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ
Որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել․ ՔԿՀ խոսնակ
ԱԳ փոխնախարարը Սևիլիայում վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հանձնառությունը
Թույլատրվել է «Վիվա Արմենիա»-ի կողմից «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման գործարքը. ՄՊՀ
Հուլիսի 3-ից 4-ը Սյունիքում ջուր չի լինի. հասցեներ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացում է հրապարակել Ադրբեջան մեկնող ռուսաստանցիների համար
ԵՄ-ն պատրաստակամ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը ՀՀ-ի հետ. Մարագոսը՝ նախարարին
«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում քննչական գործողություններն ավարտվել են
Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին
ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ. Կոնջորյանը մանրամասնել է
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է շինարարական խոշոր ընկերության ադրբեջանցի գլխավոր տնօրենը. տեսանյութ
ՌԴ արտադրության պաղպաղակի համար ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել. ՍԱՏՄ
Կտրիճ Ներսիսյանի երեխա ունենալը և հոգևորականների չդատապարտելը 2 պատճառ կարող է ունենալ. Թորոսյան
Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական համագործակցության մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT