Երևան
12 °C
Մարտին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել էր ռուս-ուկրաինական հակամարտության 30-օրյա համապարփակ զինադադար հաստատել։
Ուկրաինան համաձայնել էր, Ռուսաստանը չէր համաձայնել, ավելի ճիշտ՝ նա առաջ էր քաշել պայմանների երկար ցուցակ։
30 օրվա փոխարեն՝ Կրեմլը կանգ է առել 30-ժամյա հրադադարի գաղափարի վրա:
Սուրբ հարության տոնից մեկ օր առաջ՝ ապրիլի 19-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միակողմանի զինադադար է հայտարարել Ուկրաինայում Զատկի տոնին՝ նշելով, որ այն կտևի մինչև կիրակի՝ ապրիլի 20-ի կեսգիշեր՝ ասելով, որ ինքը գործում է «մարդասիրական» նկատառումներով։
Ավելի քան երեք տարվա պատերազմից հետո Ուկրաինայում նման հայտարարությունը թերահավատորեն է ընդունվել։
Ապրիլի 20-ի Զատկի առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին սոցցանցերում գրել է, որ ռուսական բանակը փորձում է հրադադարի ընդհանուր տպավորություն ստեղծել, սակայն որոշ տեղերում չի հրաժարվում առաջխաղացման և Ուկրաինային կորուստներ պատճառելու անհատական փորձերից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այլ տեսակետ ունի. ռուսական կողմի հայտարարության մեջ ասվում է, որ հատուկ ռազմական գործողության տարածքում գտնվող ռուսական բոլոր զորքերը ապրիլի 19-ից՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից (ՀՀ ժամանակով՝ 19:00-ից), խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և պահել իրենց դիրքերը։
Ռուս զինվորականները նաև փոխադարձորեն մեղադրել են Ուկրաինային հրադադարը խախտելու մեջ։
Ռուսաստանի նախաձեռնած Զատկի զինադադարը կարո՞ղ է լինել Վլադիմիր Պուտինի PR հնարքը, թե՞ սա մարդասիրություն է և իրական քայլ պատերազմն ավարտելու ուղղությամբ:
Ի՞նչ ակնկալիքներ ունի ՌԴ նախագահը, և ի՞նչ տողատակ կա առաջարկի տակ
ՌԴ նախագահը հրադադարի մասին հայտարարել է Կրեմլում ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ։
Աշխարհի տարբեր ծայրերում փորձագետներն ու քաղաքական գործիչները թերահավատորեն են ընդունել հրադադարի հայտարարությունը, և սա հիմնավորված է:
Դժվար չէ ենթադրել, որ 30-ժամյա հրադադարը ոչ այնքան խաղաղության հասնելու, այլ ավելի շատ Սպիտակ տան հետ լավ հարաբերությունները պահպանելու համար է: Օվալաձև աշխատասենյակ Դոնալդ Թրամփի վերադարձից ի վեր Պուտինը զբաղված է Վաշինգտոնի հետ հարաբերությունները շտկելու և համագործակցության նոր դարաշրջանի ճանապարհ հարթելու փորձերով:
Այնուամենայնիվ ԱՄՆ պաշտոնյաների (ներառյալ անձամբ Թրամփի) վերջին հրապարակային հայտարարությունները հուշում են, որ ԱՄՆ վարչակազմն անհամբեր է դառնում Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայության պատճառով: Թրամփը նույնիսկ ուղիղ սպառնացել է հրաժարվել խաղաղ համաձայնագրի միջնորդությանն ուղղված ջանքերից, եթե դա, իր կարծիքով, դժվար իրագործելի կամ անհավանական թվա:
Միակողմանի զինադադար հայտարարելով՝ թեկուզ՝ կարճատև, Կրեմլը կարող է պնդել, որ Ռուսաստանն է և ոչ թե Ուկրաինան, որ հավատարիմ է խաղաղությանը:
Մոսկվան առաջինն է մեղադրել Կիևին հրադադարի ռեժիմը խախտելու և ռազմական գործողությունները շարունակելու մեջ։
Չմոռանանք, որ այս կարճատև հրադադարը հայտարարվել է գործնականում առանց նախապատրաստության։ Պուտինի՝ ապրիլի 19-ին արած հայտարարությունը կողմերից ոչ մեկին՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ուկրաինային, ժամանակ չի տվել դրան լիարժեք պատրաստվելու համար:
Կրեմլի «Զատկի զինադադարը» անակնկալ էր, բայց այն «օդից չի ընկել»։
Գաղտնիք չէ, որ վերջին շաբաթներին միջազգային դիվանագիտությունը ակտիվորեն փորձում է դադարեցնել ռուս-ուկրաինական մարտերը։
Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆը երկու ամսվա ընթացքում երեք անգամ հանդիպել է Պուտինի հետ։ Վերջերս էլ Կրեմլի առաջնորդի բանագնաց Կիրիլ Դմիտրիևը թռել էր Վաշինգտոն։
Զելենսկին փորձում է ստեղծել հակառակ պատկերը կամ ներկայացնում է իրականությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ոչ թե միայն ռուսական կողմից զատկային հրադադարը խախտելու հայտարարություններ է հնչեցրել, այլ նշել, թե հրադադարի պայմաններում ռուսների կողմից ծանր զինատեսակներ են կիրառվել:
«Օրվա սկզբից մինչև ժամը 16։00-ն իրականացվել է ընդհանուր առմամբ 46 ռուսական գրոհային գործողություն տարբեր ուղղություններով և 901 գնդակոծություն, որից 448-ը՝ ծանր զինատեսակներից»,- ապրիլի 20-ի երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարի զեկույցը։
Նա նաև նշել է, որ հրադադարն էլ, կրակոցներն էլ կրելու են հայելային բնույթ՝ «լռություն՝ ի պատասխան լռության, հարվածներ՝ ի պատասխան հարվածների»։
«Ուկրաինական բանակը գործում է և կշարունակի գործել ամբողջովին հայելային տարբերակով: Այս Զատիկը հստակ ապացուցեց, որ պատերազմի միակ աղբյուրը և դրա երկարաձգման պատճառը Ռուսաստանն է:
Մենք պատրաստ ենք շարժվելու դեպի խաղաղություն և ամբողջական, անվերապահ և ազնիվ զինադադար, որը կարող է տևել առնվազն 30 օր, սակայն Ռուսաստանը դեռևս չի արձագանքել դրան»,- ասել է Զելենսկին։
Զատկային հրադադարն ընթացել է մեծաթիվ գերիների փոխանակմանը զուգահեռ
Բացի զատկային հրադադարից՝ ապրիլի 19-ին երկու կողմերը հայտարարել են ռազմագերիների մեծ խմբի փոխանակման մասին։
«Լավագույն նորություններից են, որոնք կարող էին լինել: Եվս 277 զինվոր վերադառնում է տուն ռուսական գերությունից»,- գրել է Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով Արաբական Միացյալ Էմիրություններին միջնորդության համար:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր «246-ը 246-ի դիմաց» բանաձևով փոխանակման մասին՝ հավելելով, որ «որպես բարի կամքի ժեստ», բացի նախապես սահմանված թվից, ևս 31 վիրավոր ռազմագերի ՌԴ-ից կտեղափոխվի Կիև 15 վիրավոր ռուս ռազմագերիների դիմաց։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը
Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ
Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը
Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է
Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան
Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ
Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան
Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի
Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ
Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է
Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները
Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել
Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը
Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան
Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT