Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոցում գտնվող հողամասերը զավթվել են, կառուցվել է ապօրինի շինություն

Երևան քաղաքի դատախազությունում պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեի կամ հասցեի հարևանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, որոնք զավթվել են դեռևս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց: 

Դատախազության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել 2022 թվականի մայիսի 24-ին  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից գրությամբ ստացված «Հարավկովկասյան երկաթուղու» օտարման շերտի տեղամասերում ինքնակամ զբաղեցված հողամասերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերոնշյալ տեղեկության հիման վրա՝ Դատախազությունը 2022 թվականի հուլիսի 12-ին ներկայացված հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել նշված հասցեներում առերևույթ հողազավթումների վերաբերյալ Քաղաքապետարանում առկա տեղեկատվությունը: Քաղաքապետարանից ստացված գրության համաձայն՝ Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև Քաղաքաշինություն ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեի կամ հասցեի հարևանությամբ գտնվող շինության տարածք՝ նշված տարածքը փաստացի օգտագործող Երևանի Ալրաղաց ԲԲ ընկերության ներկայացուցիչների կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով: Մուտքը խոչընդոտելու պատճառով վերոնշյալ աշխատակիցների կողմից հնարավոր չի եղել իրականացնել գեոդեզիական չափագրումներ՝ շինություններով ծանրաբեռնված հողամասերի իրավական կարգավիճակը պարզելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցների ներգրավման արդյունքում ևս չի հաջողվել իրականացնել գեոդեզիական չափագրումներ՝ նույն պատճառով։ 

Դատախազությունը, ուսումնասիրելով Երևանի գլխավոր հատակագիծը, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանում առկա իրադրության հատակագիծը և Google Map-ում առկա տեղանքի պատկերը՝ 2023 թվականի փետրվարի 9-ին դիմել է Կադաստրի կոմիտե՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ վերոնշյալ տարածք(ներ)ի, ինչպես նաև երկաթգծի վրա կառուցված շինության իրավական կարգավիճակի վերաբերյալ։ Կադաստրի կոմիտեից ստացված գրության համաձայն՝ տարածք(ներ)ը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, որի վրա առկա է 2 շինություն՝ առանց իրավունքի պետական գրանցման, իսկ երկաթգծի վրա գտնվող շինության կարգավիճակի վերաբերյալ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվում և քարտեզում տեղեկություններ չեն հայտնաբերվել: 

Հաշվի առնելով, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համատեքստում նախաձեռնված ուսումնասիրության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեում կամ հասցեի հարևանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, զավթվել են դեռևս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց, միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան պաշտոնատար անձինք, որոնց վրա օրենսդրությամբ դրված է եղել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, միջոցներ չեն ձեռնարկել հողամասի ինքնակամ զավթումը կամ շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու համար, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառել հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառուցապատում իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ, 2023 թվականի մարտի 21-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ 

2023 թվականի մարտի 28-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1008 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը



OSZAR »