Հայաստանը հաստատակամ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ. ՀՀ նախագահը՝ Բույար Օսմանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահն ասել է.

«Համոզված եմ, որ Ձեր այցելությունը իր նպաստը կբերի տարածաշրջանում խնդիրների լուծմանը: Ցավոք սրտի, իրավիճակն այնպիսին չէ, որպեսզի մենք անհանգստանալու տեղ չունենանք խաղաղության ճանապարհին առկա գործընթացում:

Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ-ն իր դերն ունի մեր տարածաշրջանի հիմնախնդիրների հանգուցալուծման հարցում՝ հաշվի առնելով և ԵԱՀԿ-ի գործունեությունը, և ԵԱՀԿ-ի հետ մեր ունեցած երկարաժամկետ աշխատանքային փորձը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Բույար Օսմանին իր խոսքում նշել է.

«Պարոն նախագահ, սա իմ առաջին այցելությունն է այս տարածաշրջան և Հայաստան: Այսօր այստեղ եմ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև երկարամյա հարաբերությունները քննարկելու համար:

Կարող եմ ասել, որ մենք ունենք արժեքավոր և արդյունավետ համագործակցություն՝ հիմնված փոխվստահության վրա, ինչպես նաև պատրաստ ենք համագործակցության նոր էջ բացել՝ հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքները»:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու հնարավորությունները: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշման մեջ:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ԼՂ բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հարցեր:

Բույար Օսմանին անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը նշել է, որ ԵԱՀԿ-ն և մասնավորապես Հյուսիսային Մակեդոնիան նման հիմնախնդիրների լուծման մեծ փորձառություն ունեն և պատրաստակամ են կիսվել այդ փորձով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22224 դիտում

Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը



OSZAR »