ԵՄ դիտորդները զսպող դեր են ունենում, չենք կարող ասել՝ երեկ ինչից ենք խուսափել. Արմեն Խաչատրյան

«ԵՄ դիտորդները ՀՀ-ում գտնվելիս իրականացնում են զսպող ազդեցություն ադրբեջանական ագրեսիայի դեմ»։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դեռ ապրիլի սկզբին ԵՄ դիտորդական առաքելությունը եղել է Տեղ գյուղում, դիտարկումներ իրականացրել:

«Չեմ կարող ասել՝ ինչ փաստագրում են արել, բայց նրանք զսպող դեր են ունենում։ Չենք կարող ասել նաև՝ երեկ ինչից ենք խուսափել։ Ես երեկ չգիտեի, թե վերջն ինչ է լինելու, բայց տևեց մի քանի ժամ ու ավարտվեց»,- ասաց նա։

Չնայած ԵՄ դիտորդների հանգամանքին, Խաչատրյանը վստահ է, ադրբեջանական երեկվա ագրեսիան կանգնեցրել է ՀՀ բանակը․ «Չեմ կարող ասել, թե որ դիրքում քանի մետր են առաջ և այլն, բայց երեկվա միջադեպից հետո որևէ դիրքային կորուստ չունենք։ Բանակն իր խնդիրը կատարել է: Գուցե եթե բանակի կոշտ պատասխանը չլիներ, դիրքային այլ փոփոխություններ լինեին։ Բանակն իր առջև դրած խնդիրը փայլուն կատարել է»։

Խաչատրյանի խոսքով՝ երեկվա լարված իրավիճակում կրակոցներ են հնչել նաև Սոթքում։ Ըստ նրա՝ մի վայրի լարվածությունը ենթադրում է ընդհանուր լարվածություն, այդ պատճառով զորքը բերվել է առաջին աստիճանի պատրաստության։

Պատասխանելով հարցին, թե ադրբեջանական կողմը ե՞րբ է հեռանալու ՀՀ ինքնիշխան տարածքից, Խաչատրյանը նկատեց․ «Երբ որ ռեսուրսներ կունենանք, կարող են վռնդել, բայց դա կարող է վերածվել մասշտաբային պատերազմի։ Բոլորիս գաղտնիք չէ, թե մեր ռեսուրսները որքան են ու ինչքան կարող ենք դիմակայել։ Լոկալ խնդիրներ լուծելու համար բանակը խնդիր չունի, կարող է մի ժամվա մեջ նրանց այդտեղից վռնդել, բայց պետք է հաշվի առնել, թե հետոն ինչ կլինի»։

Ըստ նրա՝ Տեղում վայրեր կան, որ Ադրբեջանը մեր վարչական տարածքներ է մտել, բայց հայկական կողմը չի հանդուրժելու որևէ պրոցես իր տարածքում։

Խաչատրյանը վստահեցրեց, որ ինժեներական աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1557 դիտում

Ընկերության հեղուկ գազի պահոցում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել․ մենեջերը տեղափոխվել է հիվանդանոց

Հրապարակվել են Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների կազմերը

Տղամարդը հարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծել նրան, սպառնացել և կրակել

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար

Աստծուց է զօրութիւնն ու փառքն իմ, Աստուած է օգնականն իմ, Աստծու վրայ է յոյսն իմ. վարչապետը սաղմոս է հրապարակել

Ադրբեջանցիների կողմից անչափահասների առևանգման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

Գինու փառատոնի առաջին օրը Երևանի Սարյան փողոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սյունեցի տղաների առողջական վիճակը լավ է. Տեղի համայնքապետարան

Ապարանում բախվել են մեքենաներ. մեկը կոտրել է բնակչի փայտե ցանկապատն ու հայտնվել հողամասում. կան տուժածներ

Արմեն Խաչատրյանը հրապարակել է Սյունիքի սահմանային հատվածում մոլորված ու վերադարձված տղաների լուսանկարը

Զելենսկին հայտնել է Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին

Ադրբեջանի սահմանի մոտ մոլորված անչափահաս տղաներն արդեն Հայաստանում են. ԱԱԾ

Ինչ է նշանակում՝ «եթե նիկոլական ես, չմտնես եկեղեցի», եկեղեցին հո քո հոր դուքանը չէ, դու ո՞վ ես. Հակոբյան

Ակտիվ աշխատանքներ են Հյուսիս-Հարավի տարբեր մասերում՝ հատկապես Սյունիքի բնակավայրերում. Խուդաթյանը՝ նախագահին

Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը

Խուզարկության ժամանակ փաստաբանի աշխատանքային սեղանը չի խուզարկվել, համակարգիչներ չեն վերցվել. ՀԿԿ պարզաբանումը

Աբովյանում բեռնատար է հրդեհվել

Կայծակի հարվածի հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ

Ով եք դուք, արա՛. թե ուխտը խախտել եք, պետք է ձեր գանգին ստանաք. Հայկ Սուքիասյան. տեսանյութ

Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն. Փաշինյանի ուղերձն Ադրբեջանին

Որոշվել է 5 ծառայողի ազատել ոստիկանությունից, 3-ին՝ տալ խիստ նկատողություն. ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է խորհրդակցական մարմին

ՀՀԿ-ական թթվի քարը որոշել է սպառնալ. քեզ սկի քո շեֆը լուրջ չէր վերաբերվում, ա՛յ վեցնոց. Սիմոնյանը՝ Հակոբյանին

Անչափահաս երեխաների` Ադրբեջանում հայտնվելու դեպքով առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ինչու Սերգեյ Լավրովի այցից հետո ակտիվացավ Եկեղեցու ղեկավար դասը. Ստեփան Գրիգորյանը մանրամասնում է. տեսանյութ

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը. Փաշինյան

Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. երկու ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն

Վերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ համագործակցությունը. Փաշինյան

Աղիքային ցուպիկներ, անաէրոբ մանրէներ. ևս 3 ընկերության պաղպաղակ չի համապատասխանում չափանիշերին

2024-ին ՊՎԾ-ի կողմից վերահսկողական լիազորությունների արդյունքում բյուջե վերականգնվել է 922 մլն դրամ. Պետրոսյան

Թրամփը շահագրգռված չէ Մասկի հետ զրույցով. Սպիտակ տուն

Մատվիենկոն վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՀՀ-ի հետ

Քննարկվել են Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերը

Գրիգորյանը ՌԴ նահանգապետների պատվիրակության հետ քննարկել է առևտրատնտեսական և այլ ոլորտների համագործակցությունը

Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու, հայտնաբերվել են հրազեններ. տեսանյութ

Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն` հիմնված հարգանքի վրա. Սիմոնյան

Կայացել է վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը

Արմեն Փամբուխչյանը Թբիլիսիի գործընկերոջ հետ քննարկել է երկու մայրաքաղաքում իրականացվող ծրագրերը

4 նախապայման, որոնք հանգիստդ կդարձնեն անմոռանալի

Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան, ամուսնացել է



OSZAR »