«Հայրենիք» կուսակցությունն առաջարկում է Վանաձորում նոր ընտրություններ անցկացնել. ինչ կարծիքի են մյուս խմբակցությունները

Անցած տարվա դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: Մասնակցում էր 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել էր 5-ը: Ամենից շատ ձայն հավաքել էր «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը՝ ստանալով 15 մանդատ: Ընտրություններից որոշ ժամանակ անց դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց: Եվ մոտ կես տարի է՝ Վանաձոր համայնքը չուներ համայնքի ղեկավար ու ղեկավարի պաշտոնակատար:

2022 թվականի մայիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը նշանակվեց Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Սակայն մինչ օրս Վանաձորի ավագանու նիստերը չէին կայանում, քանի որ ավագանու անդամները քվորումները չէին ապահովում, համայնքի համար կարևոր որոշումներն այդպես էլ ընդունել չէր հաջողվում:

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ավագանու անդամ Վահե Դոխոյանը խնդիրն վերաբերող հայտարարությամբ էր հանդես եկել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ առաջարկելով համայնքում նոր ընտրություններ կազմակերպել:

Օրերս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դոխոյանն ասել էր՝ Վանաձոր համայնքի յուրաքանչյուր բնակչի արժանապատիվ կենցաղը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկում են օրենքով սահմանված հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու մասին որոշում կայացնել, ինչպես նաև համատեղ քվեարկել Վանաձոր համայնքի բյուջեն հաստատելու օգտին:

Հարցադրմանը՝ իր առաջարկի վերաբերյալ այլ խմբակցություններից արձագանք ստացե՞լ են, Դոխոյանը բացասական պատասխան էր տվել. «Չի արձագանքել դեռևս որևէ մեկը, ու պատճառների մասին էլ ոչինչ ասել չեմ կարող: Վանաձորի բնակիչն ասում է՝ մենք ձեզ ընտրել ենք, որ նմանատիպ իրավիճակներում լուծումներ գտնեք: Մենք էլ, ընդառաջ գնալով վանաձորցիներին, անում ենք առաջարկ, որովհետև էս վիճակը կարող է երկար շարունակվել: Հետո բոլորս էլ հասկանում ենք, որ պաշտոնակատարով չի կարող համայնքը 5 տարի գործել: Ուշ թե շուտ այս հարցը հանգուցալուծում պետք է ստանա: Մենք առաջարկում ենք նոր ընտրության օր նշանակել, օրինակ՝ ապրիլին: Եվ որպեսզի համայնքի կյանքը կաթվածահար չլինի, մենք մինչև ապրիլ կգնանք, բյուջե կհաստատենք»:

Հարցադրմանը՝ հանգուցալուծում չէ՞ր լինի, եթե Մամիկոն Ասլանյանը մանդատը վայր դներ, և հաջորդ համարը կառավարեր համայնքը, Դոխոյանը նշել էր, որ չի կարող նման հարցի պատասխանել, իրենք չեն խառնվում դաշինքի որոշումներին:

Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանն էլ, որը Արկադի Փելեշյանի թիմակիցն է,  մեզ հետ զրույցում անդրադառնալով Դոխոյանի առաջարկին, տեղեկացրել էր՝ դեկտեմբերի 14-ին Վանաձորի ավագանու նիստ պետք է տեղի ունենա: Առաջարկում է ավագանու անդամներին ներկայանալ նիստին և տարբեր հարցեր քննարկել: «Նիստին նաև քննարկվելու է համայնքի բյուջեն: Ճիշտ կլինի, որ բոլորը ներկայանան այդ օրը: Մնացածը հետագայում կարող են իրենց մտքերն արտահայտել, բոլորն էլ այդ իրավունքը ունեն»,- ասել էր նա:

Դիտարկմանը, որ ավագանու անդամները կարող են այս անգամ էլ չներկայանալ, և բյուջեն չհաստատվի, ինչպե՞ս է տեսնում այս խնդրի հանգուցալուծումը, Բերնեցյանը նշել էր. «Ստիպված ենք լինելու աշխատել նախորդ տարվա բյուջեով: Այնպես չէ, որ քաղաքը կանգնած է: Անցած տարվա բյուջեով մենք բավականին աշխատանքներ արել ենք: Իսկ ինչ վերաբերում է նոր ընտրություններ անցկացնելուն, մենք ցանկացած հեռանկարի դեմ չենք, բայց վանաձորցիները պետք է հետ չմնան ոչ մի բանից, հիմա առաջնայինը բյուջեի հաստատումն է»:

Վանաձորի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նոնա Հովհաննիսյան էլ մեր զրույցում հայտնել էր՝ իրենց խմբակցությունը հրավիրված արտահերթ բոլոր նիստերին մասնակցել է, այս անգամ էլ է պատրաստվում մասնակցել և նույն էլ հորդորում է իրենց գործընկերներին:

«Ավագանին իր ձեռքի տակ եղած գործիքակազմով կարող է Վանաձորի բոլոր խնդիրներն լուծումներ տալ, մասնակցել բյուջեի քննարկմանը և այն հաստատել: Հուսով եմ՝ մեր գործընկերներն ականջալուր կլինեն մեր հորդորներին և կներկայանան դեկտեմբերի 14-ի նիստին: Պետք է առաջնահերթություն տալ քաղաքի շահին, քանզի համայնքում հարկավոր են սուբվենցիոն ծրագրերով փոփոխություններ մտցնել: Արտահերթ ընտրությունները սարերի հետևում չեն, բայց մենք հնարավորություն ունենք ավագանու արտահերթ նիստով համայնքի բյուջեն հաստատել»,- նկատել էր նա:

«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամներն էլ չէին ցանկացել մեկնաբանել Դոխոյանի առաջարկը: Ավագանու անդամներից Վահագն Դավթյանը մեզ փոխանցել էր, որ դաշինքի անդամներով հանդիպում և քննարկում թեմայի շուրջ չեն ունեցել և չեն կարող մեկնաբանություն տալ:

«Հայկական ժամանակ»-ի այս նյութի պատրաստումը համընկել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետ, և մեր ողջ ռեսուսրը, կենտրոնացնելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման վրա, այն չէինք հրապարակել: Նկատենք, որ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Վանաձորի ավագանու արտահերթ նիստը վերջապես կայացել է, որին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» խմբակցությունները, ինչպես նաև «Մամիկոն Ասլանյան» դաշինքից  ավագանու 2 անդամ: Ավագանին ընդունել է 2023թ․ բյուջեի նախագիծը, հաստատել մի շարք սուբվենցիոն ծրագրեր:

«Մամիկոն Ասլանյան» դաշինքից ավագանու 2 անդամի մասնակցությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում մեկնաբանել է Մամիկոն Ասլանյանը, որը, ինչպես նշեցինք, այժմ կալանավայրում է: Ասլանյանը գրել է, որ Վանաձոր համայնքի ավագանու նիստի ընթացքում հնչել են հայտարարություններ, որոնք չունեն որևէ հիմք և իրականության հետ որևէ աղերս:

«Մամիկոն Ասլանյանը ավագանու նիստերի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել և որևէ ավագանու անդամի համաձայնություն կամ լիազորություն չի տվել նիստերին մասնակցելու կամ դաշինքի ու ղեկավարի անունից իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, հորդորներ տարածելու։ Ավագանու առանձին անդամների գործողությունները կրում են զուտ անհատական բնույթ, և յուրաքանչյուրն առաջնորդվում է իր խղճով ու բարոյականությամբ, գուցե նաև այլ շահագրգռությամբ։ Նիստեր գումարելու և դրանց մասնակցության միակ նախապայմանը եղել է օրինականության վերականգնումը, որը խաթարվել է շուրջ մեկ տարի առաջ, և ինչի մասին բազմիցս հայտարարվել է։ Մենք հավատարիմ ենք վանաձորցու տված քվեին և երբեք ժողովրդի թիկունքում անտրամաբանական որոշումներ չենք կայացնում»,- շեշտել է նա: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
31185 դիտում

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է տան սանհանգույց, խոցվել՝ կենդանի

ԱՄՆ դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար փաստաթղթերի նոր համակարգի

Արդյո՞ք եկեղեցու բոլոր սպասավորներն են անում այն, ինչ քարոզում են, կամ քարոզում այն, ինչ անում են. Թորոսյան

Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

Միքայել Վարդանյանը նորածնային 3 ռեանիմոբիլ և բուժսարքեր է նվիրել «Մուրացան» հիվանդանոցին

Նման իրավիճակներում միշտ 2 անդուր երևույթի ենք բախվում, 2-ն էլ՝ ավելորդ ու անպտուղ. Հակոբյան

Բոլորին վիրավորում, հայհոյում ենք «սրբազան» դիրքերից, բայց հո հակաեկեղեցական չե՞ք՝ մեզ հակադարձեք. Ալեքսանյան

Ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը. նա զրկվում է փիլոնից. վարչապետ

Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են. Աննա Հակոբյան

Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. վարչապետ

Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես. Փաշինյան

Վիրավորանք հնչեցնողները գուցե նույն վարպետությամբ բացատրեն, թե ինչ է սա և ինչով է տարբերվում չուլանից. Չախոյան

Անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե եպիսկոպոսաց դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին. Փաշինյան

Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է. վարչապետ

Ժողովո՛ւրդ, նման բան տեսե՞լ եք. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Երևանից

Ընդդիմությունը հոգեվարքի մեջ է. ամեն անգամ խորոված փարթի անելով՝ ասում է՝ սա վերջն է. Մանավազյան. տեսանյութ

Գյումրու նախկին փոխքաղաքապետը նոր պաշտոն ունի

ՉՈՒԼԱՆԱՊԵՏ Աջապահյանից մինչև հեռավոր գյուղի հոգևոր սպասավոր չեն խորշել ամենատգեղ որակումներից. Հարությունյան

Պոլիծի՛կ սրբազաններ, կուսակցություն բացեք ու ձեր շարքերից վարչապետացու առաջադրեք. Չախոյան

Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխան. ԱՆ-ն արձագանքել է Երևանում 1.5 տարեկան երեխայի մահվան դեպքին

ՄԻՊ-ն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի պաշտոնյան համագործակցության հնարավոր նոր ուղղություններ են նախանշել

Տիգրան Ավինյանն ու ՏԿԵ նախարարը ծանոթացել են «Կյանքի պուրակ»-ի շինարարության ընթացքին

33-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ ընկել ձորակը

Աֆղանստանի և Պակիստանի միջև վերսկսվել են զինված բախումները

Վարչապետը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին. լուսանկարներ, տեսանյութ

Խուդաթյանը և Դըվինազն անդրադարձել են Ֆրանսիայի կառավարության կողմից իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին

Գագիկ Սուրենյանը Գեղարքունիքի կայծակից լուսանկար է հրապարակել

ՀՀ-Իռլանդիա հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտություն կա. Խաչատուրյան

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի հողամասերն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը

«Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. ընտանիքը նրան մեղադրում է երեխայի մահվան համար

Սերժ Սարգսյանի՝ շուրջ 3 մլն դոլար կաշառքի գործը դատարանում է. մեղադրանք է ներկայացվել նաև փեսային և ևս 1 անձի

Պապոյանը միջազգային համաժողովում ներկայացրել է ՀՀ ներդրումային, գործարար միջավայրը և «Խաղաղության խաչմերուկ»-ը

Մենք շահագրգիռ ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում. ՀՀ նախագահը՝ նորանշանակ դեսպանին

Քննարկումների փուլով պետք է գտնենք լուծումներ՝ կա՛մ «այո», կա՛մ «ոչ». Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին

Օրեր առաջ Հավայան կղզիներում են եղել, հավաքը ղեկավարել են «կոկորդիլոսները». Հակոբյանը տեսանյութեր է հրապարակել

Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է

Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել. Պապիկյանը՝ Խոզնավարի կրակոցների մասին

Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն. Հաքի գրառումը Միրզոյանի հետ հանդիպումից հետո

Հիմնական տարընկալումը գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված, նախագիծը պետք է լավարկվի. Խաչատրյան



OSZAR »