Երևան
12 °C
Դեռ նախորդ շաբաթ անդրադարձել էինք «Հայաստան» դաշինքի ներսում տիրող իրավիճակին՝ չբացառելով, որ առաջիկայում ականատեսը կլինենք հիշյալ քաղաքական ալյանսի փլուզմանը։ Մեր ենթադրությունն իրականություն դարձավ. դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը (ՎՀԿ) որոշել է լքել այն․ կուսակցության խորհրդի 2022 թ․ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ այն դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։
ՎՀԿ անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, դիմում են ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, Հայաստանի ասորական համայնքը ներկայացնող Զեմֆիրա Միրզոեւան, որը խորհրդարան է անցել «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգամավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։
««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում»,- մասնավորապես նշված է կուսակցության տարածած հայտարարության տեքստում։
Արձագանքելով ՎՀԿ-ի որոշմանը՝ «Հայաստան» խմբակցությունը նշել է․ «Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից: Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել: Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»:
Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում ՎՀԿ անդամ այն հայաստանականներին, ովքեր վերջերս լքել էին կուսակցությունը։ Խոսքը դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ համար Աննա Գրիգորյանի, ինչպես նաեւ Արթուր Սարգսյանի մասին է․ նրանք մեծ հավանականությամբ կշարունակեն պահել մանդատներն ու լինել խմբակցության անդամ։ Հարկ է նշել, որ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, ԱԺ կանոնակարգ օրենքը պատգամավորին հնարավորություն է տալիս նաեւ դուրս գալ խմբակցությունից եւ գործել անկախ պատգամավորի կարգավիճակով։
«Գրանդ Հոթելից»՝ մինչեւ ԱԺ, Աժ-ից՝ մինչեւ փողոց, ապաեւ՝ տուն
«Հայաստան» դաշինքը, կարելի է ասել, «Հայրենիքի փրկության շարժում» կոչվող 16+ կուսակցություններից մնացած քաղաքական փշրանքն էր, որը, ինչպես եւ կանխատեսելի էր, ՎՀԿ-ի դուրս գալով է՛լ ավելի փշրվեց։
Դաշինքը, հիշեցնենք, ձեւավորվել է հետպատերազմական թոհուբոհի շրջանում, երբ ծայրահեղ լարված էին հասարակական տրամադրությունները, եւ ամեն մի արհեստական քաղաքական միավոր ԱԺ մտնելու հավակնություն ուներ։ Նախկին նախագահ, «Մարտի 1-ի գործով» պատասխանատվություն կրելուց պլստացած Ռոբերտ Քոչարյան+ՀՅԴ+Վահե Հակոբյան կոնսենսուսի արդյունք դաշինքի հուշագիրը ստորագրվեց խորհրդանշական օր՝ մայիսի 9-ին, «Գրանդ Հոթելում»։
Վերհիշենք, թե ինչպես էր Քոչարյանը ժամանակին մեկնաբանում ՀՅԴ-ի եւ ՎՀԿ-ի հետ դաշինք կազմելը։ «Ինչո՞ւ Դաշնակցություն։ Որովհետեւ սա այն կուսակցությունն է, որը աշխարհով մեկ պայքարել է եւ պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար։ Սա այն կուսակցությունն է նաեւ, որի հետ ունեմ երկարատեւ համագործակցության փորձ․ Դաշնակցությունը եղել է կառավարության անդամ իմ նախագահության տարիներին, նույնիսկ երբ դեռ կոալիցիա ձեւավորված չէր։ Փորձն արդյունավետ էր, արդյունքները կան, եւ բոլորդ այդ արդյունքների ականատեսն եք եղել։ Իսկ ինչո՞ւ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, քանի որ այն ծնվել է Սյունիքում եւ հիմա տարածվում է Հայաստանով մեկ։ Որովհետեւ Սյունիքը ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար։ Սյունիքից է կախված՝ մենք մնալո՞ւ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում։ Այստեղ վտանգները լուրջ են, եւ, կարծում եմ, Սյունիքը այսօր մեր պայքարի խորհրդանիշն է հանդիսանում»։
Թե ինչո՞ւ էր Քոչարյանը Վահե Հակոբյանի կուսակցությունը նույնացրել Սյունիքի հետ, գիտի միայն ինքը։ Ենթադրում ենք՝ այն պատճառով, որ դրա ղեկավարը Սյունիքի նախկին մարզպետն է, եւ որ այդ կուսակցության անդամ են Սյունիքի մարզի մի քանի համայնքապետներ, որոնցից մասնավորապես երեքը, ինչպես հայտնի է, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել։ Բացի նրանցից, ինչպես օրերս նշել էր «Հայաստան» դաշինքի անդամ, ՎՀԿ-ն օրերս լքած, ծնունդով սյունեցի՝ կապանցի Աննա Գրիգորյանը, կուսակցությունից դուրս է եկել «ամբողջ սյունիքի թեւը»։
ՎՀԿ-ի՝ «Հայաստան» դաշինքից դուրս գալով, փաստորեն, Սյունիքը դադարեց լինել «Հայաստան»-ի քաղաքական պայքարի խորհրդանիշը, այդ խորհրդանիշն այժմ ՀՅԴ-ական նարատիվն է՝ «ո՛չ» Հայաստանի թրքացմանը», եւ մեկ էլ՝ մուրազը՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Քոչարյանի քաղաքական ամբիցիաները, փաստորեն, խորհրդարանում այս պահին սպասարկում է մեկ ուժ՝ նախկին նախագահի հետ «երկարատեւ աշխատանքի» «արդյունավետ փորձ» ունեցած ՀՅԴ-ն։
Լեռը երկնեց, մուկ ծնեց
Դաշինքը Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու քաղաքական պլատֆորմ էր, որը, փաստորեն, 2021 թ․ ընտրությունների արդյունքներով կորցրեց իր ֆունկցիոնալ նշանակությունը։
Ի՞նչ տեղի ունեցավ այս ընթացքում․ դաշինքը չկարողացավ հասնել իր գերնպատակին՝ իշխանություն վերցնելուն, Քոչարյանը չդարձավ երկրի ղեկավար, դաշինքը որոշեց այսուհանդերձ ստանձնել մանդատներն ու ռադիկալ ընդդիմություն աշխատել խորհրդարանում։ Դա էլ չհաջողվեց, քանի որ ապակառուցողական վարքագիծը, վուլգար, կեղծ հայրենասիրական զեղումները ի չիք դարձրին նրանց գործունեության քաղաքական բովանդակությունը, եթե, իհարկե, այդ բովանդակությունը նշմարելի էր։
Մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունը որոշեց բոյկոտել ԱԺ աշխատանքները՝ դուրս գալ փողոցային պայքարի, դա էլ չհաջողվեց, փողոցով իշխանափոխություն անելը Քոչարյանը «գցեց ոտքին» եւ ստիպված եղավ մի ոտքից կաղալով՝ վերադառնալ խորհրդարան։ Իսկ խորհրդարանում այժմ, փաստորեն, մնացել է միայն ՀՅԴ-ն՝ չկա Քոչարյանը, չկա Վահե Հակոբյանի կուսակցական թեւը։ «Հայաստան» ասելիս այլեւս պետք է հասկանալ մեկ կուսակցության խմբակցություն՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»+ նախկին ՎՀԿ-ականներ եւ անկուսակցականներ։
Դաշինքում այս պահին կա 12 ՀՅԴ-ական, 11 ի սկզբանե անկուսակցական պատգամավոր (ներառյալ մանդատից օրերս հրաժարված Արամ Վարդեւանյանը)։ Թե ինչպե՞ս են համալրվելու մանդատը վայր դրած պատգամավորների թափուր տեղերը՝ ըստ նախընտրական ցուցակի հաջորդականությա՞ն, թե՞ կլինեն մանդատից հրաժարվողներ եւ ցուցակի հաջորդ համարների համար «տեղ բացողներ», պարզ կդառնա առաջիկայում։
Երբ է ստեղծվել ՎՀԿ-ն, որտեղ է «ծնվել» եւ քանի անդամ ունի
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ձեւավորել էր ավելի վաղ՝ դեռ մինչ 2021-ի ընտրությունները։ Կուսակցության՝ 2021 թ․ հաշվետվության (հրապարակվել է սեպտեմբերին) մեջ որպես դրա ստեղծման ամսաթիվ նշված է 27․12․2016, հասցեն է Երեւան, Վազգեն Սարգսյան 10, 110 տարածք։
Այսինքն՝ ՎՀԿ-ի առնչությունը Սյունիքի հետ սահմանափակվում է միայն դրա ղեկավարի նախկին աշխատանքի տեղանքով, եւ Քոչարյանի՝ կուսակցությանը տված «ծննդյան վկայականը» կեղծ է։ Հաշվետվությունը ներկայացնելու պահին կուսակցությունն ունեցել է 2 հազար 134 անդամ, ղեկավար կազմի 11 անդամից 6-ի լիազորությունները դադարեցվել են դեռեւս 2021 թվականի մայիսի 2-ին։ Մասնավորապես հիշյալ անանց՝ Գայ Պետրոսյան, Ռոբերտ Հայրապետյան (դաշինքի նախընտրական ցուցակի 41-րդ համարն է, Վահե Հակոբյանի՝ մարզպետ ժամանակվա խորհրդականը), Ավետիք Հովհաննիսյան (դաշինքի նախընտրական ցուցակի 73-րդ համարն է), Անժելա Նալբանդյան (PARA TV-ի պրոդյուսեր, Հակոբյանի կնոջ ղեկավարած «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի փոխնախագահ), Վահե Աթոյան, Մարիա Պետրոսյան (Վ․ Հակոբյանի քենին է)։ Մանվել Փարամազյանն էլ, ըստ հաշվետվության, ղեկավար կազմում չէ ս․թ․ հուլիսի 6-ից։ Ղեկավար կազմում ընդգրկված են նաեւ Առուշ Առուշանյանն ու Արթուր Սարգսյանը։ Նրանք, ինչպես արդեն նշեցինք, դուրս են եկել կուսակցությունից, ենթադրաբար՝ նաեւ ղեկավար կազմից:
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք. Մեհրաբյանը՝ հոգևորակններին
Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից. տեսանյութ
Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար
430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին
Կրթվելը նորաձև է Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գերմանիայում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր
Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ինչ է քննարկվել
ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը
Նախագահի նստավայրում մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում է կայացել. լուսանկարներ, տեսանյութ
«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն». տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը
Քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում. Հարությունյանը վերահրապարակել է իր 2016-ի գրառումներից մեկը
Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը
Էդմոն Մարուքյանը հայհոյել է իր հրապարակումը մեկնաբանած քաղաքացուն
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն
Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին. Վարդանյան
Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու մասին «հետաքննությունը» կեղծ է
Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը նետվել է պեղված փոսը, կոտրել «Տերակոտե բանակի» երկու արձան
ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր. Կասպից ծովի հյուսիսում նոր կղզի է հայտնաբերվել. լուսանկար
Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև
«BMW X5»-ը վարել է 13-ամյա երեխան. մեքենայում են գտնվել խմած հայրը, մայրը, տատն ու ևս 2 անչափահաս
Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Շան համար վիճաբանել, հետապնդել են միմյանց՝ վրաերթի ենթարկելով 42-ամյա կնոջը և 2-ամյա որդուն․ կինը մահացել է
Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի
Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը
Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ
Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին
Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ
Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան
Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ
Հիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ
Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT