Բողոքել պետք չէ, մենք էլ պիտի այդ քայլն անենք. Նշանյանը՝ ՌԴ-ում ադրբեջանական պրոպագանդիստական ֆիլմի ցուցադրության մասին

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը տարբեր, այդ թվում՝ մշակույթի, մասնավորապես՝ ֆիլմերի միջոցով է փորձում աշխարհին պարտադրել իր, այսպես ասած, «հաղթանակի» ընդունումը։ Վերջին թարմ օրինակը ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի՝ «Շուշա, դու ազատ ես» վավերագրական ֆիլմն է, որը պատմում է 2020 թ․ աշնանն Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի մասին: Հատկանշական է, որ ֆիլմը ցուցադրվելու է նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրում՝ Ռուսաստանի Դաշնությունում։

Այս մասին հայտնի դարձավ երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարությամբ, որով դեսպանությունն իր մտահոգությունն էր հայտնում: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում վստահ են՝ «ադրբեջանական կողմը միտումնավոր է ընտրել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն այն, որը քարոզում է ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության գաղափարներ, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են ընտրել դեպի խաղաղություն և բարիդրացիություն տանող ճանապարհը»։

Դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի խոսքով՝ սա ևս մեկ անգամ հաստատում է, որ մշակութային հարցով Հայաստանը դեռևս «քնած» վիճակում է։ Ըստ նրա՝ մշակույթն ամեն ինչ է պարունակում, և մեր թշնամի երկրները նպատակ ունեն մեզ ոչնչացնել նաև մշակույթով։

«Դա միշտ դասագրքերով էր արվում, այսօր նաև էկրանի միջոցով է իրականացվում։ Արդեն 100 տարի է, օրինակ, ինչ հրեաներն իրենց պրոպագանդան առաջ են տանում հոլիվուդյան ֆիլմերի միջոցով։ Մենք սովետական միության փլուզումից հետո մնացել ենք դեռ քնած վիճակում։ Այն ժամանակ էլ սովետմիությունը պետք է սցենարը թույլ տար, նոր ֆիլմը նկարահանվեր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է նա։

Ըստ արտիստի՝ մշակույթը մեծ ներուժ ունի մարդկանց հեղափոխելու և նպատակափոխելու առումով։ Ֆիլմերը կարողանում են հսկել և զգուշացնել մարդկանց, ազդել գաղափարախոսության վրա։ Այդ պատճառով Ադրբեջանը նաև ֆիլմարտադրության միջոցով է իր երկրի հետ կապ չունեցող պատմությունները միջազգային հանրությանը հասանելի դարձնում:

«Ադրբեջանը հստակ բյուջե ունի այս առումով, սակայն լուրջ քայլերի չեն կարողանում դիմել, ընդամենը բյուջե ունեն։ Օրինակ՝ վերջերս դիտեցի «Մոխրագույն մարդը» ֆիլմը, որը ցուցադրում է ամերիկյան ֆիլմարտադրության «Նեթֆլիքս» ընկերությունը։ Այնտեղ կադրը սկսվում է ադրբեջանական դրոշակներով մի ամբոխի տեսարանից և իջնում գլխավոր հերոսների կադրին, որը կապ չունի Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ այդ ֆիլմում անգիտակցաբար ցույց է տրվում, թե այնքան ապահով երկիր է Ադրբեջանը, որ հոլիվուդյան «սուրբ» աստղերը կարող են հանգիստ այցելել այդ երկիր»,- ասում է Նշանյանը։

Եթե Հայաստանը ցանկանա, ապա նույնպես կարող է մշակութային առումով հզոր լինել, կարծում է նա։ Ըստ Նշանյանի՝ թեև հայկական մշակութային պատմության զարգացման համար քայլեր ձեռնարկվում են, սակայն որոշ երկրներ մեզ անընդհատ փորձում են պատերազմներով զբաղեցնել․ «Մենք ունենք հարուստ մշակութային և հասարակական գործիչներ, որոնք պետք է հասկանան՝ եկեղեցիների կողքին պիտի մշակույթն էլ կառուցել»։

Հարցադրմանը՝ իսկ ինչո՞ւ է ադրբեջանական այս քայլին օժանդակում ՌԴ-ն՝ թույլ տալով ֆիլմի ցուցադրությունը երկրում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, Նշանյանն անուղղակի հարցադրում է անում՝ սովետական միության ժամանակ, եթե ԱՄՆ-ն ինչ-որ ֆիլմ նկարահաներ, որը կլիներ հակասովետական, և դա ցուցադրվեր Հայաստանում, ապա ի՞նչ կլիներ Հայաստանի վիճակը. «Այն մարդիկ, ովքեր մտածում են, թե ՌԴ-ն մեր ընկերն է, ի վերջո, մի օր արթնանալու են ու տեսնեն դառը ճշմարտությունը։ ՌԴ-ն երբեք չի եղել մեր բարեկամը, դաշնակիցը. բոլորը ունեն իրենց ցանկությունն այս աշխարհում։ Եթե ՌԴ-ին ձեռնտու է լինել դաշնակից Ադրբեջանին, ու կապ չունի, թե ինչպես է նա վերաբերվում մեր ազգի հետ, անելու է այն, ինչ իրեն պետք է»:

Ֆիլմի ցուցադրության համար բողոքի ակցիաներ կամ հայտարարություններ անելու կարիք չկա, կարծում է Նշանյանը։ Ըստ նրա՝ այս պարագայում պայքարի միակ միջոցը պետք է լինի միավորվելը։ Անհրաժեշտ է, որ ստեղծվի հանձնաժողով, որը հստակ կընդգծի, թե այս պահին ինչ ֆիլմեր են պետք, ինչ պետք է աշխարհին ցույց տալ մեր պատմության մասին։

«Այդ ֆիլմերը պետք է առաջ մղել, կարևոր չէ՝ ով կնկարահանի, ովքեր դերասանները կլինեն և այլն: Կարևոր է, որ լինեն ֆիլմեր, որոնք ամբողջ ազգին են ձեռնտու։ Բողոքել պետք չէ, մենք շատ «պրոֆեսիոնալ ենք» բողոքելու առումով։ Վերցնում ենք ինչ-որ պաստառներ, դուրս ենք գալիս փողոց և գոռում ենք. կարծես ուրիշ բան չգիտենք անել։ Սա նույնն է, երբ շախմատ խաղալիս մրցակիցդ քայլ անի, իսկ դու պատասխան քայլի փոխարեն դուրս գաս ու բղավես։ Դա ոչինչ չի փոխելու․ եթե Ադրբեջանը ֆիլմ է նկարել իր օրենքներով, իսկ ՌԴ-ն այն ցուցադրում է, ապա պետք է մենք էլ այդ քայլն անենք ու աշխարհին մեր իրականությունը ցույց տանք»,- ընդգծում է արտիստը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2172 դիտում

Ծիծաղելի են լուրերը, թե Աննա Հակոբյանը կապ ունի «88» սուպերմարկետների հետ, նրան մոտիկից չեմ տեսել. Նալբանդյան

Իսկապես վախվորած էր իմ առաջին հրավերը. ինչպես ծնվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը. Աննա Հակոբյանը մանրամասնել է

Երկուսդ էլ ճիշտ եք, մի՛ կռվեք, դուք նույն սանրի կտավն եք. Հակոբյանը՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում

Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան

ՆԳ փոխնախարարն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել

Վճարել բացառապես դրական եզրակացության դեպքում. դիտարկվել է Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Հրապարակվել է Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ

Ռուսները ԼՂ-ում մտել էին գյուղեր և մարդկանց ասել՝ մի ժամ ժամանակ ունեք դուրս գալու համար. Մելքոնյան

Երկու օր որոշակի ժամերի փակ կլինի Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը. ինչպես երթևեկել

Մայիսի 28-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի

31-ամյա վարորդը «Տոյոտա Քեմրի»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը ընդգծել են սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման սկզբունքայնությունը

Քննարկվել են իրավահավասարության ապահովման, հակախտրականության քաղաքականության շրջանակում առկա մարտահրավերները

Ռուսները չցանկացան գնալ Վատիկան. Քելլոգը հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը

ՀՀ ՏԿԵ և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Արարատ Միրզոյանը Կատարի պետնախարարին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը

Արմեն Գրիգորյանն ու Լիտվայի փոխարտգործնախարարը միջազգային և տարածաշրջանային հարցեր են քննարկել

ՆԳՆ-ն իրազեկում է հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին և զգոնության կոչ անում. տեսանյութ

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի

Հայտնաբերել ենք կարագ, պանիր այն գնով, որով անհնարին էր ստանալ. ներկայացվել է ՄՊՀ 2024-ի գործունեությունը

Արման Եղոյանը Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ հանդիպման ժամանակ արժևորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը

Հայաստանի և Իսրայելի միջև առկա է համագործակցության զարգացման ներուժ. Ծովինար Վարդանյանը՝ դեսպան Ջոել Լիոնին

Նախ պատմել է՝ ինչպես է կոտրել սանհանգույցը, հետո կացինը նետել է բժշկի ուղղությամբ. մանրամասներ Երևանի դեպքից

Նոյեմբերյանի Ոսկեվան բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը տուֆապատված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչ վերահսկողություն է իրականացնելու ՊՎԾ-ն ՏԻՄ-երում. Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնել է

Նկատելի են ստանձնած պարտականությունների կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը. ՄՔԴ ռեգիստրար

Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի. տեղի է ունեցել ՀՌՀ նիստը

Վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին

Արարատ Միրզոյանն ու Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 27-ին

Գրիգորյանն ու Կատարի ԱԳ պետնախարարը վերահաստատել են համագործակցության օրակարգի առաջ մղման պատրաստակամությունը

Դասախոսը քննական բարձր գնահատականների համար ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. նախաքննության ավարտ

Ջեյքոբ ՄաքԳին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանը ձգտում է ավելի խոր համագործակցության Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ. Ռուբինյան

Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները կարևորել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները



OSZAR »