Թեստերը եղել են B2 մակարդակի. փոխնախարարը՝ օտար լեզուների ատեստավորման վատ արդյունքների մասին

Սեպտեմբերի 16-17-ը առաջին անգամ անցկացվել են օտար լեզուների կամավոր ատեստավորման քննություններ։ Ըստ հրապարակված տվյալների՝ ուսուցիչների գրանցած արդյունքները բավականին ցածր են եղել. մեծ մասը կա՛մ չի հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը, կա՛մ գրանցել է ցածր արդյունք։

Օտար լեզուներ առարկաների կամավոր ատեստավորման արդյունքները հետևյալն են՝ ֆրանսերեն՝ 51 մասնակից, բացակա՝ 18, դրական շեմը ոչ ոք չի հաղթահարել, գերմաներեն՝ 40 մասնակից, բացակա է եղել 8 հոգի, դրական շեմը չի հաղթահարել 9-ը, անգլերեն՝ 366 մասնակից, բացակա՝ 143 հոգի, դրական շեմը չի հաղթահարել 18-ը, աշխատավարձի 50 տոկոս հավելավճար կստանա 13 հոգի, ռուսաց լեզու՝ 265 մասնակից, բացակա՝ 100 հոգի, դրական շեմը չի հաղթահարել 70 հոգի, աշխատավարձի հավելավճար կստանա 1 հոգի։

Այն, որ օտար լեզուների կամավոր ատեստավորման արդյունքները մտահոգիչ են, մասնավորապես՝ ֆրանսերեն առարկայից, հաստատում է նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ փոխնախարարը, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե ինչի՞ մասին է վկայում այս պատկերը, այն, որ մենք չունե՞նք օտար լեզուների տիրապետող որակյալ մասնագետներ, թե՞, ինչպես պնդում են որոշ ուսուցիչներ, խնդիրը թեստերի սխալ կազմության մեջ է, ասաց.

«Ներկայումս բողոքարկման հանձնաժողով է ձևավորել ԳԹԿ-ը, և բոլոր քննարկումները, բողոքներն ուսումնասիրում է հանձնաժողովը։ Եթե կա որևէ ոչ միանշանակ պատասխան, կամ առկա է որևէ վրիպակ թեստում, դա դիտարկվում է հօգուտ ուսուցչի»:

Ըստ նրա՝ հատկապես ֆրանսերեն առարկայի շեմը չհաղթահարած բոլոր ուսուցիչների հետ նախարարությունը պատրաստվում է հանդիպում կազմակերպել։

«Թեստերը մանրամասն ուսումնասիրվում են։ Սա օտար լեզուների առաջին ատեստավորման փորձն էր, որի արդյունքները մենք հաշվի կառնենք։ Այն, որ ունենք օտար լեզուների ուսուցման որակի հետ կապված խնդիրներ մեր դպրոցներում, ակնհայտ է։ Մենք բոլորս ունենք հնարավորություն՝ տեսնելու՝ կրթության որակը դպրոցներում ունի բարելավման խնդիր։ Հանրակրթության նոր չափանիշն առանձնահատուկ շեշտադրում է օտար լեզուների ուսուցման որակի բարձրացումը»,- ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ ատեստավորման թեստերը եղել են առավելագույնը B2 մակարդակի, սա այն մակարդակն է, որը պետք է ապահովեն դպրոցն ավարտելիս․ «Ես կարծում եմ, որ մտահոգիչ ցուցանիշները կապված են համակարգի խնդիրների հետ։ Գործընթացին մասնակցել է շուրջ 2400 ուսուցիչ, սա հայտագրված ուսուցիչների 60 տոկոսն է»։

Հարցին՝ իսկ ե՞րբ ուսուցիչը կդադարի կամավոր ատեստավորմանը վերաբերվել՝ իրեն՝ որպես ուսուցիչի, անվանարկելու երևույթի, ըստ Անդրեասյանի՝ սա մոտեցման խնդիր է։

«Ես սկզբունքորեն չեմ ընդունում այս դիրքորոշումը։ Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը, հատկապես կրթության ոլորտում ընդգրկված յուրաքանչյուր մասնագետ, կատարում է չափից դուրս պատասխանատու աշխատանք, և դա շարունակաբար զարգացում է պահանջում։ Դու չես կարող այսօրվա քո գիտելիքներով մտածել, թե պատրաստ ես անհրաժեշտ կրթություն տալ»,- նկատեց նա:

Ըստ փոխնախարարի՝ կամավոր ատեստավորումը գործիք է, որի միջոցով հնարավորություն է տրվում ուսուցչին ցույց տալ մասնագիտական շարունակական զարգացումը, որի արդյունքում կարող է ունենալ նաև վարձատվության բարձրացում։

«Սա արդարացված գործընթաց է։ Պետությունը սահմանում է մեխանիզմ, որի միջոցով ուսուցիչը հնարավորություն է ստանում իր մասնագիտական զարգացմանը համեմատ՝ ստանալ վարձատվության բարձրացում։ Սակայն եթե ուսուցիչը չունեցավ հաջողություն, նրան միայնակ չենք թողնում։ Մենք ունենք մի խնդիր՝ մեր երեխաների համար ապահովել կրթության լավագույն հնարավորություն»,- հավելեց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18634 դիտում

Կառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը

Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ

Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը

Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է

Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան

Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ

Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան

Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի

Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ

Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է

Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը

Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան

Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին



OSZAR »