Երևան
12 °C
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ և ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակը։
ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է ելույթն ամբողջությամբ, որում նախարարն ասել է․
«Հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ, ընդ որում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում մարտական դիրքերի, այլ նաև Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի և դրանց քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։
Այսօրվա դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։ Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները տեսահոլովակներ են տարածում, որտեղ կան նոր հայ ռազմագերիներ։
Այս համատեքստում կարևոր է միջազգային հանրության արձագանքը՝ թույլ չտալու 44-օրյա պատերազմի օրինակով հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող կտտանքները, բռնությունները, արտադատական սպանությունները և բռնի անհետացումները:
Պետք է նշել, որ սանձազերծված ագրեսիային նախորդել են Ադրբեջանի՝ ամիսներ շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնող հայտարարությունները, մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ բարձրագույն մակարդակով հնչող հավակնությունները, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանի նկատմամբ իրականացվող սադրանքները։
Ադրբեջանը, իր ոճին համապատասխան, մեղադրում է հայկական կողմին լայնածավալ սադրանքներ սկսելու մեջ։ Իհարկե, կարծում եմ, տարածաշրջանի ձեր իմացությունը և տնօրինած տեղեկատվությունը բավարար է հասկանալու համար, թե որ կողմն է նախաձեռնել ագրեսիվ գործողություններ, սակայն հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել այս լայնածավալ ագրեսիային նախորդած օրերի ընթացքում տեղի ունեցած զարգացումներին։
Սեպտեմբերի 2-ից սկսած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր օր տարածում էր կեղծ տեղեկատվություն, որ ադրբեջանական հենակետերի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել տարբեր տրամաչափի զինատեսակներով։ Այս տեղեկատվությունը մի քանի անգամ այդ օրերի ընթացքում պաշտոնապես հերքվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։
Մենք պարբերաբար տեղեկատվություն էինք ստանում Թուրքիայից Ադրբեջան ռազմական բեռնափոխադրում իրականացնող ինքնաթիռների վերաբերյալ։ Իսկ սեպտեմբերի 5-9 Թուրքիայի և Ադրբեջանի օդուժը իրականացնում էր համատեղ զորավարժություն, որի հայտարարված խնդիրը պայմանական թշնամու օդային և ցամաքային թիրախների ոչնչացումն էր։
Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը Գլխավոր շտաբի հետ հանդիպման ժամանակ հանձնարարեց պատրաստ լինել անմիջապես և կտրուկ պատասխանելու սադրանքներին։
Նա նաև հավելյալ հանձնարարականներ էր տվել՝ բարելավելու Հայաստանի հետ սահմանին զինծառայողների բժշկական օգնությունը։
Նմանօրինակ քայլերի տրամաբանություն էր գործել նաև 2020 թվականին 44-օրյա պատերազմին նախորդող շրջանում։
Խոսելով ավելի խորքային պատճառների մասին՝ պետք է փաստել, որ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը պետք է առանց բանակցելու համաձայնի իր բոլոր պայմաններին:
Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը, ըստ էության, վերջնագրային ոճով հայտարարեց, որ չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության հետ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որովհետև, ըստ իրեն, Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի և արցախահայության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին խնդիրը, որը ցանկության դեպքում կկարգավորի՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Սահմանադրությունը։
Բնակաբար, այս մոտեցումը, որևէ կերպ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, և ամենևին նման չէ խաղաղության շուրջ բանակցությունների, այլ առավելապաշտական քաղաքականության հերթական դրսևորում է։
Նույնանման պատկեր է ստեղծվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում, որտեղ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է հասնել էքստրատերիտորիալ միջանցք ստանալուն։
Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է իր տեսակետն առ այն, որ պատրաստ է հաղորդակցության ուղիներ տրամադրել Ադրբեջանին՝ ավտոճանապարհային փոխադրումների ռեժիմի հստակեցումից հետո, որը պիտի ապահովի երկրների սուվերենությունը և իրավազորությունն իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ։
Միևնույն ժամանակ, երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը խոչընդոտվում է հենց Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանի այս ագրեսիան միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։ Ըստ էության, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր պահանջներին և նկրտումներին։
Ցավով ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը արդյունք է նաև նախորդ՝ 2021թ․ մայիսից սկսած ագրեսիաներին միջազգային հանրության անհասցե հայտարարությունների։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, որոնք ուղիղ էին այս երկու օրվա ընթացքում հնչեցրած իրենց հայտարարություններում, և նույնանման արդարացի դիրքորոշում եմ ակնկալում նաև մյուս գործընկեր երկրներից։
Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը, որոշում է կայացրել օգտագործել դիվանագիտական ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և վերադարձնելու ադրբեջանական զորքին իրենց ելման դիրքեր։
Ըստ այդմ, Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։
Երեկ երեկոյան տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստան գործուղել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Արդեն այսօր տեղի ունեցող ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ստեղծված իրավիճակը։
Ակնկալում ենք, որ Ադրբեջանը անհապաղ կերպով պիտի իրականացնի հետևյալ գործողությունները՝
Կրակի ամբողջական դադարեցում
Ադրբեջանի զինված ուժերի վերադարձ իրենց նախնական դիրքեր
Հայ ռազմագերիների ազատ արձակում»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բրյուսել
2014-ին՝ «միակ բուդդիստ», 2025-ին՝ հայ առաքելական եկեղեցու պաշտպան. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
2025-ին դեսպանություններ կբացվեն Օմանի Սուլթանությունում, Կիպրոսում և Հունգարիայում. Միրզոյան
Ավանդույթի համաձայն ՀՅԴ-ն փախավ, եկեղեցականներն էլ որոշ տատանումներից հետո միացան ՀՅԴ-ին. Ալեքսանյան
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենին
Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը
Թրամփը սպառնացել է Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ կոշտ պատժամիջոցներով
Երևանում փախցրել են «Մերսեդես»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենայի վթարի հեղինակ
Փողոց չմնաց՝ չփակեն, կին չմնաց, որ չգրկեն, մնում է՝ Մայր Աթոռը դարձնեն Քոչարյանի նախընտրական շտաբ. տեսանյութ
Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ
ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող աշխատանքային խմբի նիստը
Վերահաստատում եմ հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին
Սամվել Մայրապետյանի՝ 1.1 մլն դոլար արժողությամբ Ծաղկաձորի հողամասերը վերադարձվել են պետությանը. տեսանյութ
Եթե Վազգեն Սարգսյանը չլիներ, քանի գրոշ արժեր Քոչարյանը, պատմությունը հնարավոր չէ փոխել. Ադամյան. տեսանյութ
Արլիսը զուտ հարթակ չէ, այն երկրի իրավական դաշտի ամբողջական բազան է, օրենսդրության պաշտոնական աղբյուրը. Գալյան
13 ժամով կփակվի Երևան-Սևան ավտոճանապարհի աջ երթևեկելի գոտու մի հատվածը
Տասնամյակներով չի դիմադրել ամերիկացի հարկատուների գումարը ուտելիս. Հարությունյանը՝ Ազա Բաբայանի մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան
Ասում են՝ Գարեգին Բ-ն մի քանի անգամ է խախտել կուսակրոնության ուխտը. Առնոլդ Բլեյան. տեսանյութ
Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Ճի՞շտ է, որ Քոչարյանի շտաբից պադոշը քաշել են երեսներին ու մեղադրել են վարչապետին թալանի մեջ. Չախոյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն ազատվել է պաշտոնից, նշանակվել Հունգարիայում ՀՀ դեսպան
Երևան է ժամանել Սանկտ-Պետերբուրգի փոխքաղաքապետի պատվիրակությունը. նրանց ընդունել է Ավինյանը
Երևանում անցկացվող Վրաստանի մշակույթի օրերը կնպաստեն երկկողմ մշակութային երկխոսության ակտիվացմանը. Անդրեասյան
Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Վանաձորի կենտրոնում. մի քանիսը դիմել են փախուստի
Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել
Ջերմուկ համայնքին է վերադարձվել ավելի քան 271 միլիոն դրամ արժեքով 2 հողամաս. Փաշինյան
Ալեն Սիմոնյանը դիմավորել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին. լուսանկարներ
Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Երևան
Տաշիրում ընտանիքի անդամները իրենց «Հասկի» շանը հայտնաբերել են դաշտում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում
Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա. Արարատ Միրզոյան
Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ
Ադրբեջանական կողմի հետ սահմանային միջադեպերի մասին որոշակի ըմբռնում կա, բայց չկա վերջնական մեխանիզմ. Միրզոյան
Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցով Բաքվի հետ կառուցողական խոսակցություն չի ստացվում. ԱԳ նախարար
Կաթողիկոսը ի՞նչ պետք է անի, որ չհեռանա. կուսակցություն բացի, երեխաներ ունենա, թոռներ մեծացնի. Սիմոնյան
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառման աշխատանքները
ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացն իսկապես մտահոգիչ է. ԱԳ նախարար
Մենք և ԱՄՆ վարչակազմը համարում ենք՝ պատմական հնարավորություն կա Հվ․ Կովկասում ունենալու խաղաղություն․ նախարար
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը
Սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով՝ գումար են խնդրում. ՆԳՆ-ն զգուշացնում է նոր խարդախության մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT