Երևան
12 °C
Քաջարան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ևս սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Սույն համայնքում պայքարը երեք ուժերի միջև է ընթանալու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի թեկնածուն Արմեն Առաքելյանն է, «Դեպի միասնություն» դաշինքի, որի թեկնածուն գործող համայնքապետ Մանվել Փարամազյանն է, և «Հանրապետություն» կուսակցության, Վարդան Գևորգյանի թեկնածությամբ:
Վերջինս, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով իր ծրագրային դրույթներին, ընդգծում է՝ մեծ տեղ է տվել անվտանգային հարցերին:
«2002-2012 թվականներին ես եղել եմ Քաջարանի քաղաքապետը և լավ ծանոթ եմ համայնքի խնդիրներին: Սակայն այս ժամանակահատվածում, կարծում եմ, ամենից կարևոր հարցերը վերաբերում են անվտանգությանը: Այդ առումով մեր նախընտրական ծրագրում կարևորում ենք սահմանամերձ բնակավայրերի բնակչության համար բեռնատար և հատուկ նշանակության մեքենա-տրանսպորտային միջոցներ վարելու՝ վարորդական վկայականի ձեռքբերման՝ անվճար դասընթացների կազմակերպումը, քաղաքացիական պաշտպանության, բնակչության ֆիզիկական և կենսական անվտանգության ապահովման անվճար խորհրդատվական դասընթացների կազմակերպումն ու հետազոտությունների իրականացումը, առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու անվճար դասընթացների կազմակերպումը»,- ասում է նա:
Ըստ Գևորգյանի՝ ջրագծերի փոխումը, ասֆալտապատումը նույնպես կարևոր հարցեր են համայնքի համար, սակայն մարդու անվտանգությունն ավելի առաջնային է. «Շատ ասֆալտապատ ճանապարհներ մնացին հակառակորդին: Չեմ ուզում մեր սակավաթիվ միջոցները ներդնենք մի բան մեջ, հետո փաստի առջև կանգնենք: Դրա համար էլ, կարծում եմ, պետք է ուշադրություն դարձնել անվտանգությանը, հետո նոր մնացած հարցերին»:
Հարցին, քանի որ Քաջարան խոշորացված համայնքի որոշ գյուղեր սահմանամերձ են, նկատե՞լ է տրամադրվածություն, որ մարդիկ չցանկանան ապրել այդ համայնքներում, փորձեն լքել իրենց տները, Գևորգյանն ասում է՝ հենց այդ պատճառով էլ ցանկանում են անվտանգությանը մեծ ուշադրություն դարձնել, որպեսզի քաղաքացին իրեն պաշտպանված զգա իր իսկ համայնքում:
«Դրա համար նաև համայնքում պետք է զարգանան այլ ոլորտներ նույնպես՝ գյուղատնտեսությունը, սպորտը, մշակույթը, առողջապահությունը, կրթությունը, զբոսաշրջությունը և այլն: Մեր համայնքը ռազմավարական մեծ նշանակություն ունի: Մարդը կցանկանա լքել իր տունը, եթե պաշտպանված չլինի: Իսկ իմ՝ արդեն վերը նշված դրույթների իրականացմամբ այդ պաշտպանվածությունը քաղաքացին կունենա»,- կարծում է նա:
«Հանրապետության» թեկնածուն նշում է՝ խրախուսելու են նաև ծնելության մակարդակի բարձրացմանը, ամեն բան անելու են, որ այդ երեխաները մեծանան արժանապատիվ ու լավ պայմաններում:
«Այդ նպատակով նախընտրական ծրագրում նախատեսում ենք ամսական սահմանված չափով գումարի տրամադրում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, յուրաքանչյուր նորածին երեխայի համար՝ ընտանիքին միանվագ գումարի տրամադրում, համայնքում հաշվառված և փաստացի բնակվող ընտանիքներին՝ հինգ միլիոն դրամ միանվագ պարգևատրում հինգերորդ երեխայի ծննդյան առթիվ, մանկապարտեզների կառուցում գյուղական համայնքներում և անվճար հաճախելիություն»,- ասում է զրուցակիցը:
Այլ որոտներին էլ անդրադառնալով՝ վերջինս հայտնում է՝ Քաջարանի և այլ համայնքների մեջ բացակայում է նորմալ տրանսպորտային կապը: Վարդան Գևորգյանը վստահեցնում է՝ նախատեսելու են մշտական տրանսպորտային կապի միջոցի ապահովում.
«Ունենք շրջակա միջավայրի հետ կապված ծրագրեր, քանի որ Քաջարանը լեռնհանքարդյունաբերության խոշոր կենտրոն է, և համայնքներ կան, որոնց էկոլոգիական ռիսկերը մեղմելու ուղղությամբ քայլեր պետք է իրականացվեն: Առողջապահության մասով անպայման բոլոր համայնքները պետք է ունենան բուժկետեր, որոնք համալրված կլինեն պրոֆեսիոնալ մասնագետներով: Կրթությունն ու մշակույթը նույնպես բոլորիս կյանքում շատ կարևոր դեր ունեն: Համայնքներում պետք է լավ մասնագետներ լինեն, որպեսզի կրթության որակն էլ բարձր լինի: Նախատեսում ենք պետական ծրագրերով անհատական բնակելի շենքերի կառուցում: Ես նաև ցանկանում եմ միջնորդ դառնալ պետության և մասնավոր ոլորտի միջև, որի միջոցով մեծ բարեփոխումներ կարելի է իրականացնել: Քաջարան համայնքի բյուջեն բավականին մեծ է, լավ ծրագրեր հնարավոր է ի կատար ածել»,- վստահ է նա:
Հարցադրմանը՝ քաղաքացիներն ի՞նչ տրամադրվածություն ունեն իր նկատմամբ, որքա՞ն է գնահատում ընտրվելու շանսերը, Գևորգյանն ասում՝ և՛ ուժի, և՛ անձամբ իր նկատմամբ քաղաքացիները շատ լավ են տրամադրված. «Կարծում եմ՝ հիմնական պայքարն ընթանալու է իմ և ՔՊ թեկնածուի միջև: Գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը համարվում է «լուսանցքից դուրս»: Սա կարող է շատերի համար անակնկալ լինել, բայց ես նման տրամադրվածություն եմ նկատում, իմ ինտուիցիան բերում է դրան»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում
Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է
Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան
Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին
Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան
Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել
Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը
Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել
Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան
Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը
Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները
Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են
Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը
Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա
Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան
Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել
Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ
Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ
2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պայթել է. կա 3 վիրավnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Աննիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT