Երևան
12 °C
Հայաստանի քաղաքական դաշտը առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում՝ ԱԺ ընտրություններից հետո, ապրում է երկու հիմնական քաղաքական բեւեռների կոնֆլիկտային համակեցության, քաղաքական առճակատումների պայմաններում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» եւ խորհրդարանական ընդդիմությունը՝ համախմբված Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շուրջ:
Քաղաքական դաշտի գործունակ, առերեւույթ ակտիվ դերակատարների ցանկն այսպիսով սահմանափակվում է։ Մնացած՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի մի մասը կա՛մ հարում է գործող իշխանությանը՝ սատարելով Կառավարության որդեգրած քաղաքական գծին, որոշ հարցերում էլ՝ քննադատելով եւ անհամաձայնություն հայտնելով, կա՛մ էլ այս կամ այն կերպ սպասարկում է խորհրդարանական ընդդիմության քաղաքական կուրսն ու շահերը՝ դնելով մեկ օրակարգային հարց՝ օրվա իշխանության հրաժարականն ու հեռացումը՝ առանց հեռացող իշխանության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությանն այլընտրանք առաջարկելու։
Նման ծայրահեղ բեւեռացման պայմաններում խիստ ընդգծվում է «երրորդ ուժի» դեֆիցիտը, ուժ, որը հանդես կգար որպես առանձին, այլընտրանքային, հանրային պատշաճ վստահություն վայելող բեւեռ եւ քաղաքական դաշտին նոր, թարմ «արյուն» մատակարարելուց զատ՝ իր վարքագծով եւ բացառապես ազգային-պետական շահերի սպասարկման վրա հենված քաղաքական կուրսով ու ծրագրով կհավակներ դառնալ գործող իշխանության եւ ինստիտուցիոնալ ընդդիմության ռեալ այլընտրանքը։
Այդօրինակ «երրորդ ուժի» գոյությունը ոչ միայն կշահագրգռեր իշխանությանն ու ընդդիմությանը՝ բարձրացնելու իրենց կառավարման ու լիազորությունների իրացման արդյունավետությունը, այլեւ հասարակությանը գալիք ընտրություններում մրցունակ այլընտրանքների միջեւ ընտրություն կատարելու հնարավորություն կընձեռեր՝ քաղաքական դաշտը դուրս բերելով նախկիններ-ներկաներ հակադրության շրջապտույտից եւ ընտրական սահմանափակումից։
Այսպիսի որակյալ եւ ընդգծված այլընտրանքի բացակայությունը քաղաքական դաշտին ստիպում է առերեսվել «սուրբ տեղը դատարկ չի մնում» ասացվածքի տրամաբանության հակառակ էֆեկտին՝ առկա/առաջացած դատարկությունը լրացվում է ոչ թե նոր, բարձրորակ բովանդակությամբ, այլ նոր դատարկությամբ։ Այսինքն՝ դատարկությունը լրացվում է, սակայն՝ ինքն իրենով։ Երեւույթ, որին ականատես ենք լինում վերջին մի քանի ամիսների եւ օրերի ընթացքում, երբ իշխանության հեռացման պայման են դնում եւ այդ պայմանի բավարարման գնով երկրի կառավարումը ստանձնելու հավակնություններ են ցուցաբերում քաղաքական հին ու սպառված, իրենց «երգը ժամանակին երգած» դամքաշները եւ/կամ «անսլուխ» ուժերն ու գործիչները՝ Րաֆֆի Հովհաննիսյանից մինչեւ Էդգար Ղազարյան, երբեմն էլ՝ քաղաքական գործչի փիլոն հագած միմոսները։
Ժամանակին նկատի ունենալով կոնկրետ քաղաքական ուժի ղեկավարի քաղաքական հավակնությունները՝ Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք» արտահայտությունը եւ այս համատեքստում նշեց. «Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում»:
Հետին թվով արձանագրենք, որ այս արտահայտության հեղինակը մեծ դերակատարում ունի քաղաքական դաշտը հետեւողականորեն այլասերելու գործում՝ կրկեսային ներկայացման վերածելով քաղաքական գործունեությունն ու գրեթե ամեն բան, ինչն ասոցացվում է քաղաքականության հետ։ «Դատարկ դհոլների», «կլիենտների» եւ իրեն «իդիոտ» անվանածների ծառայություններից լիուլի օգտված, նրանց ձեռքը սեղմած ու տաքուկ անկյուններում գործի նշանակած Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած կուսակցությունը, նրա, նրա նախորդի եւ այս երկուսի ինստրուկտաժով ասպարեզ եկող գործիչները ենթակա են սերժսարգսյանական բանաձեւով իրենց համարժեք տեղին արժանանալուն։
Իսկ թե թվարկված տեղերից որ մեկը կնախընտրեն՝ տգետի՞, ամբարտավանի՞, թե՞ մոլորյալի, թողնում ենք նրանց ճաշակին ու հայեցողությանը։ Հանրությունը վերջիններիս նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտել է 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ եւ այդ վերաբերմունքը վերահաստատում է «Դիմադրության» շարժման հանրահավաքներին իր մասնակցության թվաքանակով։
Քաղաքական դաշտն այսօր, առավել, քան երբեւէ, իսկապես, կարիք ունի հստակեցման, ընդհուպ՝ մաքրազարդման եւ բյուրեղացման, եւ օրվա հրամայականն է առողջ, ազգային, պետականամետ, եթե կուզեք՝ «ստերիլ» ուժերի կոնսոլիդացիան եւ այլընտրանքային ճակատի ձեւավորումը, որը հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներում պատրաստ կլինի ստանձնել պետության կառավարման առաքելությունն ու դեմ հանդիման չի թողնի «վայրի» եւ կամ «վարժեցված» «արջի ցեղերի» քմահաճույքին։ Հայրենիքն ու կարիքի դեպքում նաեւ դրա փրկությունը, իսկապես, կրկեսի վերածելու ենթակա հասկացություններ չեն։
Հ․Գ․ Վերջին օրերի տեղեկատվական հիթը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքականություն վերադառնալու եւ նրա վերադարձի համար, այսպես ասած, «մասնագիտական-պրոֆեսիոնալ» հարթակի ձեւավորման մասին լուրն էր։ Նախաձեռնության հեղինակը, ըստ մամուլի, «Հայաստան» դաշինքը լքած Արթուր Ղազինյանն է։ Ընդհանրապես որեւէ տեղ վերադառնում են, եթե այնտեղից մի ժամանակ հեռացել են։ Կարեն Կարապետյանը մեկ անգամ հեռացել ու վերադարձել է քաղաքականություն 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Սերժ Սարգսյանի քավորությամբ նշանակվելով ՀՀ վարչապետ, իսկ մինչ այդ հեռացել էր Երեւանի քաղաքապետի պաշտոնից։
Գործադիրում Կարեն Կարապետյանը պաշտոնավարել է մինչեւ 2018 թվականի հեղափոխության իրավական ամրագրումը՝ ԱԺ-ի կողմից Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելն ու, այսպիսով, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հեռացվելը։ Այնպես որ Կարեն Կարապետյանը չի հեռացել քաղաքականությունից, նրան հեռացրել է ժողովուրդը։ Կարապետյանն ընդամենը հոգացել է իր հեռացված լինելու արարողակարգային հոգսը՝ հրաժարականի դիմում ներկայացնելով:
Եվ եթե անգամ շոուն պետք է շարունակվի, ապա միմիայն բոլոր ժամանակների համաշխարհային հիթում՝ The show must go on-ում։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹուրքիայի խորհրդարանում նոր նախագահ կընտրվի
Իրանում ՀՀ դեսպանն ու Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին անդրադարձել են երկկողմ համագործակցության որոշ ուղղությունների
Պետբյուջեի միջոցներով Վանաձորում փողոցաշինական աշխատանք է մեկնարկել
Շարունակում ենք մեր գործը՝ առանց աղմուկի, առանց շոուի. Գալջյանը՝ Երևանի տրանսպորտային ծրագրերի ընթացքի մասին
Էջմիածնի լռությունը այլ կերպ չես մեկնաբանի, քան այն, որ ընդունում են Գարեգին Բ-ի վերաբերյալ լուրերը. Սաֆարյան
Ով է Աջապահյանը, իր ցնդաբանություններով լցնում է եթերը, մի՛ ֆետիշացրեք նրան կամ մի սառեցված սրբազանի. Ադամյան
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ՆԳ նախարարը նոր նշանակում է արել
Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Կիպրոսի հետ
Օդի որակի բարելավման Մադրիդի հաջողված փորձը կկիրառվի Երևանում. Ավինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել
Դիմելու եմ թագավորին՝ խնդրելու նախարարների հրաժարականը. Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է տալիս
Արփինե Սարգսյանը ՆԳՆ և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Կարելի է քեռակնոջ հետ կենակցել՝ պրոբլեմ չէ, բառը պրոբլե՞մ է. Պապոյանը՝ վարչապետի կիրառած «դոմփել» բառի մասին
Եկեղեցին զուգահեռ պետություն չէ՝ ընդդեմ պետության, ժողովուրդն իրավունք ունի միջամտել, եթե շեղում կա. Առաքելյան
Ինչն է Գարեգին Բ-ին կապում Ռուսաստանի հետ. ինչ դերակատարություն ունի նրա եղբայրը. Քոչինյանը մանրամասնում է
Ռուբեն Հայրապետյանին օժանդակող 7 անձ մեղադրյալի աթոռին է. 152 մլն դրամը հափշտակվել է. տեսանյութ
Քննարկվել են ՀՀ ՓՄՁ մրցունակության 2025-30 թթ․ ռազմավարական ծրագրի և գործողությունների նախնական տարբերակները
Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն է անհրաժեշտ. հանդիպել են Վրաստանի ԱԳ նախարարն ու Բերիս Էքինջին
Փաստորեն, բոլորը գիտեն ճշմարտությունը, բայց այն բարձրաձայնելը, հարց տալը պիղծ է. Սաֆարյանը՝ Լիլիթ Գալստյանին
IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք
34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնին. երեխան հիվանդանոցում է
Եկեղեցին, ի վերջո, ստիպված է լինելու պատասխաններ տալ իր հետևորդներին. Խանդանյան
«Երևան» բժշկագիտական կենտրոնը վերանորոգված ու վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավելի մեծ մեղք է համ կուսակրոնության ուխտը, համ սեփական զավակներին ուրանալը. Չախոյան
Եկեղեցին քահանայի սեփականությունը չէ, որ չընդունի, նույնն է՝ բժիշկը ասի՝ «նիկոլականին» չեմ ընդունում. Բաբայան
Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ուրույն տեղ ունի. նախագահը՝ Պանկուկին
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Կարանտինային վնասատուների հայտնաբերման հարցը ուսումնասիրվում է. ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորի արգելքի մասին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը
Քոչարյանասերժական չինովնիկներին օգնականներ լինելով՝ դուք եք օժանդակել կոռուպցիայի կերտման պրոցեսին. Խաչատրյան
Այո՛ կամ ո՛չ, ունի՞, թե՞ չունի. Արայիկ Հարությունյանը՝ Գարեգին Բ-ի մասին
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչներին
Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior
Ուժը կորցրած է ճանաչվել Երևանի ավագանու «Հանրային ձայն»-ի թեկնածու Ասյա Մկրտիչյանի գրանցումը
ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և վստահության վրա. վարչապետը՝ Ֆաբրիս Պանկուկին
Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման համար. քրվարույթով նախաքննությունն ավարտվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 3-ին
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
Բաբաջանյանը հրապարակել է Վազգեն Առաջինի դեմ ՀՅԴ-ի կողմից բռնության և բռնության սպառնալիքի փաստագրված դեպքերը
Արաքս թռչնաֆաբրիկան՝ «MAP Russia 2025» միջազգային ցուցահանդեսի «Կատարյալ ընտրություն» նշանի մրցանակակիր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT