Ընդդիմությունը լավ գիտի, որ երբեք իշխանության չի գալու, բայց «էշի համառությամբ» շարունակում է նույնն անել. քաղաքագետ

Ընդդիմությունը մի քանի ամիսների դադարից հետո հայտարարել է, որ սեպտեմբերից կրկին ակտիվանում են և դուրս գալիս պայքարի, որի նպատակը շարունակում է նույնը մնալ՝ իշխանափոխությունը: Ելնելով սրանից՝ սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրել:

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ ընդդիմության նպատակն իշխանափոխությունը չէ, այլ երկիրը միշտ անկայուն վիճակում պահելը:

«Խորհրդարանական ընդդիմությունը գիտի, որ ունակ չէ լայն զանգվածներ հավաքել, քանի որ հայ ժողովուրդը լավ է ճանաչում իրենց: Նրանք խորհրդարանական ընտրություններին հավաքել էին մոտավորապես 300 հազար ձայն, սակայն իրենց հանրահավաքներին 3-4 հազարից ավելի մարդ չէր մասնակցում: Սա ցուցիչ է իրենց աշխատանքի ու ով լինելու: Նախորդ ակցիաների ընթացքում ամեն բան փորձեցին, բայց ոչինչ չհաջողվեց: Նույն պատմությունը կրկնվելու է հիմա»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Սուքիասյանը:

Վերջինս նկատում է՝ ընդդիմությունը լավ գիտի՝ իշխանության երբեք չի գալու, բայց «էշի համառությամբ» շարունակում է նույնն անել. «Որովհետև գիտեն՝ պետությունը, միշտ անկայուն վիճակում պահելով, վնաս են հասցնում: Չեն ցանկանում, որ երկիրը նոր ներդրումներ ունենա, լուծի իր անվտանգային խնդիրները, իշխանությունն էլ գիշեր-ցերեկ զբաղվի իրենցով»:

Քաղաքագետի նկատառմամբ՝ խորհրդարանական ընդդիմության հետևում այլ ուժեր են կանգնած. «Կարծում էին, թե իրենց հովանավոր պետությունն է աջակցելու: Դրա համար նրանք շարունակում են կեղտոտել հայաստանյան քաղաքական դաշտը, ներկայանում են ընդդիմություն՝ փակելով մնացած ուժերի ճանապարհը»:

Դիտարկմանը՝ գործող իշխանությունից դժգոհ զանգված էլ կա, սակայն այդ զանգվածը չի միանում ընդդիմությանը, ինչո՞ւ, քաղաքագետն ասում է՝ քանի որ չկան նոր դեմքեր: «Այս մարդկանց կառավարման ժամանակահատվածում Հայաստանը հայտնի է եղել որպես կոռումպացված պետություն: Նրանք թուլացրել են ՀՀ-ի բանակը, անվտանգությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, ամեն-ամեն բան, և կարծում են՝ հասարակությունը դա մոռացե՞լ է: Իրենք շանս չունեն, 5-րդ շարասյունը ներկայացնող ուժեր են, քայքայիչ խմբակներ»,- նշում է նա:

Սուքիասյանը շեշտում է՝ ինքն էլ է դժգոհ այսօրվա իշխանությունների որոշակի քայլերից, սակայն չի միանում այս ընդդիմությանը, քանի որ գիտի՝ նրանց հետևում ովքեր են կանգնած: Բացի դրանից, ամեն հարց չէ, որ փողոցային պայքարով է լուծվում:

Նկատառմանը, որ այս ընթացքում քաղաքական դաշտում նոր դեմքեր են հայտնվել, որոնք նույնպես փողոցային պայքարի միջոցով փորձում են պայքարել իշխանության դեմ. օրինակ՝ Էդգար Ղազարյանը վերջերս հանրահավաք էր հրավիրել, քաղաքագետը նկատում է՝ վերջինս այդքան էլ նոր դեմք չէ:

«Էդգար Ղազարյանը քաղաքական գործիչ չէ: Նա հստակ թվեր էր նշել, որ այդ օրվանից հետո Նիկոլ Փաշինյանը այլևս չի շարունակելու լինել ՀՀ վարչապետ: Սակայն, ինչպես տեսնում եք, այդ ամսաթիվն անցել է, իսկ Փաշինյանը շարունակում է ղեկավարել: Նա, եթե լիներ քաղաքական գործիչ, վաղուց պետք է չքվեր արենայից, քանի որ իր խոստացածը տեղի չունեցավ: Ղազարյանի նման հարյուրավոր ընդդիմադիրներ կան, բայց նրանք բոլորն էլ Հայաստանի վատթարագույն անցյալի կրողներն են: Ժողովուրդն էլ ունի հավաքական բնազդ և չի կանգնում բոլոր այն մարդկանց կողքին, որոնք թելերով կապված են նախկին իշխանություններից»,- շեշտում է զրուցակիցը:

Վերջինս նաև նշում է՝ Հայաստանում պայքար ասելով՝ հասկանում են փողոցներում թավալ գալը, սակայն հարցերը միայն ակցիաներով ու հանրահավաքներով չէ, որ լուծվում են: Նրա նկատառմամբ՝ իրենց Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունը մասնակցում է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներին, որոնք տեղի են ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և դրանք համարում են շատ արդյունավետ:

«Մեր կուսակցությունը, որքան հարց ներկայացրել է այդ հանդիպումների օրակարգերում, դրանք բոլորը քննարկվել են: Այդ հանդիպումների միջոցով մենք ավելի շատ հարց ենք կարողացել լուծել, քան այն ուժերը, որոնք ամբողջ օրը դրսերում են անցկացնում իրենց ժամանակը: Փողոցում մաշվելու և ժողովրդի նյարդերը ուտելու վարքաբանությունը չեմ ընդունում»,- ասում է Սուքիասյանը:

Ըստ քաղաքագետի՝ միշտ կարելի է ավելի լավին ձգտել, բայց այս քննարկումները այս պահի դրությամբ դրական է համարում. «Իսկ փողոցում, եթե հավաքվեինք, անիմաստ ժամանակ էինք կորցնելու: Դրանով նաև պետությանն ես վնասում, այլ երկրների աչքերում՝ գցում քո երկրի իմիջը: Խորհրդարանական ընդդիմությանն էլ խորհուրդ կտամ պատրաստվել ընտրություններին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4002 դիտում

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ

Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին

Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան

Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ

Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել

Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն



OSZAR »