Էդգար Ղազարյանը դիմել է վարչապետի աշխատակազմին՝ նրա հրաժարականի հարցով, Անժելա Թովմասյանն էլ «ծիծաղից ուշագնաց է եղել»

Հայաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում շարժումների բում է՝ «Հայրենիքի փրկության շարժում», «Ազատագրական շարժում», «Դիմադրության շարժում»․․․ Շարժումների ցանկը առաջիկայում համալրվելու է նոր՝ «Անկախության շարժմամբ», որի ղեկավարը ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան, նախկին մարզպետ, ՀՀ նախագահի չկայացած թեկնածու, Սերժ Սարգսյանի կողմից մեդալի արժանացած Էդգար Ղազարյանն է։

Վերոհիշյալ շարժումները, որոնց անթաքույց եւ թաքնված նպատակը գործող իշխանության հրաժարականին հասնել է, ինչպես փորձը ցույց տվեց, այդպես էլ չկարողացան հանրային աջակցություն ստանալ եւ որոշ ժամանակ անց վերածվեցին «անշարժության»։

Ղազարյանի նախաձեռնած շարժումը, դատելով դրա նախաձեռնողի հավաստիացումներից, հավակնում է դառնալ ամենակարճաժամկետ շարժումը եւ մեկ ամսից էլ քիչ կյանք է ունենալու։ Այն, ինչպես արդեն հայտնել է դրա հեղինակը, սկսվելու է 2022 թվականի օգոստոսի 23-ից՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, եւ պետք է ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության ընդունման օրը: «Այսինքն՝ ամենաուշը սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն այլեւս չպետք է լինի ՀՀ վարչապետ»,- օրերս բարձրաձայն երազել էր Ղազարյանը։

Պարզվում է՝ վարչապետի մասին նախաճաշից, լանչից, ընթրիքից առաջ եւ հետո, սուրճ խմելու արանքներում նողկալի բառապաշարով ստատուսներ գրող Ղազարյանը որոշել է իր առջեւ դրված խնդրին հասնել, ինչպես ասում են, «կուլտուրական» ճանապարհով՝ գրավոր դիմել է վարչապետի աշխատակազմ եւ խնդրել հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում Ղազարյանը հրապարակել է դիմումը՝ ներկայացնելով մանրամասներ.

«Օգոստոսի 23-ին՝ ժամը 17։00-ին, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին ընդառաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ 2022 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 17։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով՝ նրա հրաժարականը քննարկելու նպատակով։ «Խնդրում ենք տեղեկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ այդ օրը՝ ժամ 17։00-ից, մեր նախաձեռնությամբ հրավիրվել է հանրահավաք, որի առանցքային հարցերից մեկը նրա հրաժարականի պահանջն է, ուստի ակնկալվող հանդիպումը խնդրում ենք դիտարկել ոչ թե մասնավոր, այլ հանրային պահանջի համատեքստում»»,- ասած է դիմումում։

Երեկ ասուլիսում էդգար Ղազարյանի շարժմանը միանալու կոչ էր արել ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, «Հայրենիքի փրկության», այնուհետ «Դիմադրության» շարժման պրոակտիվ մասնակից Նաիրա Զոհրաբյանը՝ այսպես ասած՝ բանավոր երաշխավորագիր ներկայացնելով Ղազարյանի մասին։ Զոհրաբյանը նշել է, թե նախկինում ընդդիմադիր հարթակում կանգնածների վերաբերյալ ունեցել է վերապահում, որի մասին խոսել է ու հալածվել: Հիմա հորդորում է, որ վստահեն Էդգար Ղազարյանին ու գան Հանրապետության հրապարակ, «որովհետեւ նա չի թալանել ու պրոֆեսիոնալ աշխատել է»։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ «Ասա՝ ով է երաշխավորագիր տվողդ, ասեմ՝ ով ես դու»:

Էդգար Ղազարյանի «ֆան ակումբի» անդամներից մեկն էլ, պարզվում է, հանրությանը քաջ հայտնի մեկ այլ «նիկոլատյաց» է՝ ռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակը եւ վարողը։ «Հայելի» ակումբում Զաքարյանը նշել է, թե՝ մասնակցելու է օգոստոսի 23-ի հանրահավաքին, քանի որ «կարող ա մի չոփ էլ ես անեմ, ասենք՝ պլակատ բարձրացնեմ»։ «Էդգար Ղազարյանին չհավատալու ի՜նչ խնդիր ունեմ։ Ասում են՝ ինչի՞ նոր դեմք չի գալիս, մեկ էլ՝ նոր դեմքը գալիս ա, ասում են՝ է՜ս ով ա, արա, բա մինչեւ հիմա ո՞ւր էիր։ ․․․Ինչ ա, ասի՝ ես ձեր ման եկած նոր դե՞մքն եմ»,- մասնավորապես նշել է Զաքարյանը, որի այս խոսքերից, ի դեպ, «Հայելի» ակումբի ղեկավար, Ղազարյանի նախկին շեֆի՝ Հրայր Թովմասյանի քույր Անժելա Թովմասյանի «ուշքը» ծիծաղից «գնացել է»։

Ի դեպ, «նոր դեմք», Սերժ Սարգսյանի օրոք բազում պաշտոններ զբաղեցրած Էդգար Ղազարյանը 2018-ին՝ Ս․ Սարգսյանի վարչապետացումից օրեր առաջ, մի ներբողագիր էր ձոնել վերջինիս, որում մասնավորապես ասվում էր․ «Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն իր հարուստ գիտելիքներով, փորձառությամբ եւ հեղինակությամբ շարունակաբար ծառայելու է մեր պետությանն ու ժողովրդին: Առողջություն եւ հետագա բազում հաջողություններ եմ մաղթում Նախագահ Սերժ Սարգսյանին»։ Ղազարյանը ներբողագրին կից, որպես իր ու Սարգսյանի միջեւ հաստատված ջերմ ու սիրառատ հարաբերությունների հավաստիք, զետեղել էր արխիվային մի շարք լուսանկարներ, որոնցից մեկում պատկերված են նաեւ նրա կինն ու զավակները։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13690 դիտում

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից

Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ մյուսները ի զորու չեն փոխել այն իրականությունը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի. Չախոյան

Տեր-Պետրոսյանը վերածվել է Սերժ-Քոչարյան երկվորյակների խորթ եղբոր. չեն սիրում, բայց օգտագործում են. Ալեքսանյան

Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Ծինփինի հուշարձանը կանգնեցնել

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, քարերին ու կողաշրջվել

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

Հուսանք՝ սփոփանքի այց կկատարի նաև Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Հայաստանում թալանի սիմվոլի. Ալխաս Ղազարյան

Մենության մեջ մնա բլրի գլխի սև քարանձավում, հիշիր ընկերներիդ, որոնց գլուխը կերար. Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին

Երևանի Չեխովի փողոցում տուն է հրդեհվել. բարդության «1 ԲԻՍ» աստիճանով մեկնել է 5 խումբ

Երեկոն Գորիսի Red Roof հյուրանոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. Նիկոլ Փաշինյանը սաղմոս է մեջբերել

Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Եթե գրեի քաղաքական ստատուսներ, ապա կհայտնեի խորագույն զարմանքս ՊՈՒ-ի ներկայացրած վարչապետի թեկնածությամբ

ՀՀԿ-ի սև հումորի թիրախը, կարծես թե, իրենց իսկ թեկնածուն է․ Ալխաս Ղազարյան

2008 թվականի մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մերժեց Գարեգին Բ-ի միջնորդությունը Քոչարյանի հետ «երկխոսության» առումով

Պահանջում եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը, հետևելով Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին

Հուսանք՝ գոնե մեծարգո տիար Տեր-Պետրոսյանին Վեհափառ Տերը հայտնել է՝ արդյոք խախտե՞լ է կուսակրոնության ուխտը

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«Կրթվելը նորաձև է». Սիսիանի հանդիպումը ընթացավ լեփ-լեցուն դահլիճում՝ լի բովանդակալից քննարկումներով. Հակոբյան

Կրթվելը նորաձև է Սիսիանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, 200 կգ-ով ավել՝ քան 2023-ին․ Արփինե Սարգսյան

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը

Մեղադրվում է զենքի գործադրմամբ բռնության համար. «Պատիվ ունեմ»-ից սպասելի չէր ավելի լավ թեկնածու. Հակոբյան

Շուրջ 8 միլիոն դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանը մասնակցել է «Mounthree» հյուրանոցի բացմանը

Հարսանյաց սրահի մուտքի մոտ դի է հայտնաբերվել. ենթադրյալ կասկածյալը դեպքի վայրում վնասազերծվել է

Բնակարան, մեքենաներ, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը

Ավտոմեքենան գլխիվայր ընկել է փոսը. ոչ սթափ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ԲԿ

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա

«Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակի ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել

Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ լինի

Հետհաշվարկը սկսված է. Ալեն Սիմոնյանը հայտնել է՝ երբ տեղի կունենան ԱԺ հաջորդ ընտրությունները

Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների փոխանակումն ու դիերի ընդունումը. Մեդինսկի

Եթե չապացուցի, որ ձերբակալվածները «հովանավորյալներս են», կարող եմ պնդել՝ կանխամտածված զրպարտում է. Պետրոսյան



OSZAR »