Երևան
12 °C
Երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը) հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց բնակության վայրերում:
Կատարված խուզարկությամբ 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ»:
(Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այստեղ):
Լուսանկարը՝ համացանցից
Հրապարակված հաղորդագրությունը առանց որևէ փոփոխության, նույն վերտառությամբ՝ «Բացահայտվել են ՀՅԴ կուսակցության անդամների կողմից 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր», հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայքում՝ armtimes.com-ում:
(ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը Կոմիտեի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ ստորև):
«Հայկական ժամանակ»-ի սույն հրապարակմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԴԱՏԱՎՈՐ, ԴԱՏԱԽԱԶ և ԴԱՏԱՐԱՆ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ» վերտառությամբ գրառմամբ:
Դաշնակցական պատգամավորուհին ՀՅԴ-ականներին հատուկ բառամթերքով 100 բառ իրար գրել-կպցնելով նախաբան է երկնել՝ ընդգծելով.
«Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցած, իսկ իրականում կարված քրեական գործը, քննչական գործողությունների մասին հայտարարությունն անգամ իրավունք չեն տալիս որևէ մեկին, այդ թվում պրոիշխանական մամուլին ոտնահարել անմեղության կանխավարկածը»:
Ցավալի է, որ ստիպված ենք, ինչպես ինքն է իրեն ներկայացնում, բանասիրական գիտությունների թեկնածու, խմբագիր, թարգմանիչ, քաղաքագետ, լեզվաբան հրապարակախոս, այժմ պատգամավորի աթոռին նստած սույն տիկնոջը մեդիագրագիտության տարրական կանոններին ծանոթացնել, քանի որ վերջինս անգամ պաշտոնական հաղորդագրությունը հեղինակային նյութից չի կարողանում տարբերակել և պնդումներ է անում, որոնք բացարձակ սուտ են և կեղծ: Թեպետ կարելի է նաև հասկանալ սույն տիկնոջը. Ազգային ժողովի աշխատավարձը «գրպանող», սակայն Ազգային ժողով չգնացող, անգործության մատնված պատգամավորն ուրիշ ի՞նչ պետք է անի, եթե ոչ ֆեյսբուքյան անտեղյակ գրառումներ:
Վերջինս, չբավարարվելով ֆեյսբուքյան գրառումով, այսօր նույն պնդումներն արել է «Հաղթանակ» զբոսայգում՝ լրագրողների հետ զրույցում՝ իբրև թե արած «բացահայտումը» է՛լ ավելի լայն զանգվածներին հասու դարձնելու համար:
«Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը «վերդիկտային» վերնագրով հոդվածներ է տպագրում, այն մասին, որ իբր 2021 թվականի ընտրություններում ՀՅԴ-ն ընտրակաշառք է բաժանել, իսկ երեկոյան, համանման հայտարարություն հնչում է Հ1-ի եթերից: Երկիրը խուժանապետություն եք դարձնում: Հայաստանում կա օրենք, Սահմանադրություն, եւ դուք իրավունք չունեք խախտել անմեղության կանխավարկածը. ընդամենը քննչական գործողություններ են կատարվում, ապացուցելու, հիմնավորելու անհրաժեշտություն ունեք, հո դուք դատավոր չեք»,- մասնավորապես ասել է անգործության մատնված պատգամավորուհին:
Ուրեմն սույն ՀՅԴ-ական տիկնոջը ուզում ենք ասել, որ երկիրը խուժանապետություն դարձնելու հարցում Ձեր կուսակցության և Ձեր խմբակցության ղեկավարներին գերազանցող չի եղել ու չի կարող լինել, և եթե մի փոքր ցանկություն ունենաք, դա ակնհայտ կնկատեք այս օրերին ձեր կազմակերպած «համերգների և երևանյան զբոսանքների» ժամանակ, երբ ձեր խունտայի միջից հարձակվում են մարդկանց վրա, ծեծում, թքում նրանց ուղղությամբ, զգետնում անձի արժանապատվությունը, ծաղրանքի ենթարկում հագուկապը, առողջական կարգավիճակը, տանջված տեսքը, անվանում նրանց թուրք ու դավաճան, և դա զուտ նրա համար, որ տվյալ անձինք տարբերվող հայացք ունեն և մերժում են այն խուժանապետությունը, որը ձեր տերերի միակ հենարանն էր: Եվ եթե դուք մի փոքր ցանկություն ունենաք (ի դեպ, դրա համար շատ սուր աչք պետք էլ չէ ունենալ) կնկատեք, որ ձեր խունտայի մեջ եղած բորենիները անգամ ձեզ՝ իրենց կողքի կանանց հանդեպ տարրական հարգանք չունեն:
Իսկ ինչ վերաբերում է մանիպուլացնելուն, ձեր մասով խոսելն անգամ ավելորդ է. դրա լավագույն օրինակը ձեր գրառումն է և այն, ինչ բացահայտում է իրավական համակարգը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ
Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ
Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին
Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ
Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում
19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան
Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ
Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել
Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի
Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը
Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին
Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT