Երևան
12 °C
Երևանի կենտրոնում տևական ժամանակ է՝ շարունակվում են ընդդիմադիր գործիչների ու նրանց աջակիցների բողոքի գործողությունները, որոնք այդպես էլ չեն վերածվում համապետական ակցիաների՝ չստանալով հանրության լայն շրջանակների աջակցությունը։ Ընդդիմությունը հաշվարկել էր, որ, կրկնելով 2018 թվականի հեղափոխության գործիքակազմը, շատ կարճ ժամանակում կհաջողի, այնինչ լրիվ հակառակ գործընթացն է տեղի ունենում։
Թե ինչո՞ւ չի հաջողում ու չի հաջողելու ընդդիմությունը, պատճառները շատ են, որոնք հայտնի են ինչպես բուն կազմակերպիչներին, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին։ Հենց այդ անհաջողություններն էլ դրդում են ընդդիմությանը կամաց-կամաց անցում կատարել «պլան բ-ին» կամ էլ դեռևս դրա նախերգանքին, որի մասին վերջիններս մի քանի անգամ հայտարարել են՝ չհստակեցնելով, թե ինչ ի նկատի ունեն։
Չնայած «պլան բ»-ի առեղծվածային լինելուն՝ արդեն գնալով ակնհայտ է դառնում, թե ինչ նկատի ունի ընդդիմությունը դա ասելով։ Հասկանալով, որ խաղաղ գործողություններով ոչնչի չեն հասնելու՝ արդեն մի քանի օր է՝ ընդդիմադիր ակտիվիստները սկսել են գնալ բռնության ճանապարհով։ Ասվածի վկայությունն են ինչպես փողոցում իրենց չմիացող վարորդների ու մեքենաների հետ բախումներն ու քաշքշուքները, օրեցօր շարժման շարքերում երևացող օլիգարխների թիկնապահներն ու նրանց սպասարկող «թաղային հեղինակությունները», այնպես էլ իշխանության հանդեպ լոյալ դիրքորոշում ունեցող անձանց (օրինակ՝ Սոս Ջանիբեկյան) վրա հարձակումներն ու սոցցանցային հարթակներում վերջիններիս ու նրանց ընտանիքների դեմ հնչող սպառնալիքները։
Բացի այդ, վերջերս հաճախ նկատելի են նաև ընդդիմադիրների աջակիցների գրառումներն այն մասին, որ «այս իշխանությունն անարյուն չի հեռանալու»։ Վերոնշյալին կարելի է գումարել նաև ԱԱԾ-ի հայտարարությունը, ըստ որի՝ ցուցարարները նախատեսում էին գրոհել ԱԺ-ի շենքը Կառավարության անդամների՝ այնտեղ գտնվելու ժամանակ, և նաև օրեր առաջ Սիսիանի անցակետում ձերբակալված քաղաքացին, որը փորձել էր Հայաստան տեղափոխել զենք-զինամթերք։
Ըստ էության՝ վերոնշյալը կարող է լինել զուտ նախերգանք ու ապագա գործողությունների վերաբերյալ հստակ սպառնալիքի ուղերձ, որ եթե իշխանությունը չհեռանա խաղաղ ցույցերի ճանապարհով, ապա իրենք անցում են կատարելու «պլան բ»-ին՝ երկիրը տանելով ներքաղաքական բախումների ու անկայունացման ճանապարհով։ Տարօրինակ է, որ նման ճանապարհի մասին է խոսվում մի երկրում, որտեղ թարմ են «Հոկտեմբերի 27»-ի արյան հետքերը, երբ մի քանի րոպեում գլխատվեց երկիրը՝ խոր ու անդառնալի հետք թողնելով Հայաստանի հետագա զարգացման վրա։
Ընդդիմության տապալումն արդեն փաստ է, որի վերջակետը դրվեց Ազգային ժողովում: Մնում է միայն հասկանալ, թե ընդդիմադիր լիդերների մոտ ե՞րբ կգա իրական պետականամետության գիտակցումը, և նրանք կհրաժարվեն իրենց՝ ՀՀ-ի ապագան՝ որպես պետության, կասկածի տակ դնող «պլան բ»-ից՝ հնարավորություն տալով երկրին զարգանալ՝ մնալով բնականոն ռելսերի վրա։
Մովսես Հարությունյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին
«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ
Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT