Ռուս պատվիրակները նշել են ուկրաինական կողմի հետ բանակցություններ վարելու վերջին ժամի մասին. նրանք դեռ սպասում են

Ռուսաստանի պատվիրակությունը Բելառուսում գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, պատվիրակությունը տեղում սպասում է բանակցություններին արդեն մի քանի ժամ:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ  Գոմելը՝ որպես հանդիպման վայր, առաջարկվել է հենց Կիևի կողմից։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարօրինակ կերպով հայտարարել է, որ պատրաստ չէ բանակցել Բելառուսի տարածքում։

Ռուս պատվիրակները, ըստ Մեդինսկիի, կսպասեն մինչև ժամը 15:00-ն (ՀՀ ժամանակով 16:00)՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար, այնուհետ բանակցությունները տապալված կհամարվեն:

Ռուսական պատվիրակության կազմում են նախագահի վարչակազմի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ ։ Ընդ որում, ըստ Պեսկովի, Մոսկվան այս անգամ չի նախատեսում դադարեցնել ռազմական գործողությունը, ինչպես դա արել էր  ուրբաթ օրվա բանակցություններին ընդառաջ:

Կիևում արդեն իսկ ասել են, որ Ուկրաինայի ներկայացուցիչները Գոմելում չեն և չեն մեկնի Ռուսաստանի հետ բանակցությունների համար Բելառուսի տարածք:

Հիշեցնենք, այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կողմնակից չէ ռուսական կողմի հետ  Մինսկում բանակցություններ վարելուն և ասել է, որ այլ քաղաքներ կարող են հարթակ լինել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, բայց ոչ Բելառուսի որևէ քաղաք, քանի որ, ըստ նրա, այդ հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում։ Որպես այլընտրանք նա առաջարկել է Բաքուն,  Ստամբուլն ու ևս 2 քաղաք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1811 դիտում

Թրամփն Իրանին հարվածելու կամ չհարվածելու որոշում կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում․ Սպիտակ տուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ գրառում է տարածվում

ԱԳ փոխնախարարն ու Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ներկայացուցիչն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին

Թող չթվա, որ ՀԷՑ-ի աշխատողները ստրուկ են, կարելի է տանել միտինգի. դատվելու են, եթե ստիպեն. Ալեքսանյան

ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստին մասնակցելու համար պատվիրակություն կգործուղվի Բելգիա. ովքեր են կազմում

Զուգարանային արդարադատը՝ պՌիվետ Ռոբը, դժգոհել է դատաիրավական համակարգից. Չախոյան

ՏԿԵ նախարարի հանձնարարականով ՀՀ-Իրան սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գնով են մարդկանց տանում Երևան

«Արմենալ»-ի տարածքից ջերմային այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 34-ամյա տղամարդ

Դրանց սիրուհիներն ամեն օր մի դրվագ են պատմում կեղտոտ անկողիններից. Տաշիրի Սամոն թաքնվել է պղծված վեղարի տակ

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Կոնկուրենտ է տեսել, որոշել է փչացնել. Սաֆարյանը՝ Քոչարյանի՝ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նոր դատավոր ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել

Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար. տեսանյութ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցել է Կենտրոնական Ասիայի կին ձեռնարկատերերի համաժողովին

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

Կարապետյանը, իմանալով, որ ՀԷՑ-ի հետևից գալու են, կտրուկ դառնում է ակտիվ ընդդիմադիր, կա 2 տարբերակ. Իոաննիսյան

Ճգնաժամային կառավարում է հիմա, ունեմ քաղաքական զսպվածություն. Գյումրու քաղաքապետարանի հին ու նոր պաշտոնյաները

Մեր ընդդիմադիր պատգամավորներին արդեն կարելի է գտնել հարուստների առանձնատների պատերի տակ. Հակոբյան. տեսանյութ

Երևանում «Մերսեդես» է այրվել

IDBank-ը և Henley & Partners-ը Երևանում անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking»-ը

Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր»-ի Էջմիածնի մասնաճյուղի գործունեությունը

Կողես բնակավայրի գյուղնշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

Հայաստանի և Վրաստանի ղեկավարության, կառավարող ուժերի միջև փոխվստահության բարձր մակարդակ է առկա. Հարությունյան

Որպես ՌԴ քաղաքացի և ռուս գործարար, կալանավորված Սամվել Կարապետյանին անհրաժեշտ օգնություն կտրամադրվի. Զախարովա

ՎՏԲ-Հայաստան բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր

Թբիլիսին ակնկալում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպման ձևաչափի շարունակականություն

Կարևորվել է առողջապահական ոլորտում փորձի փոխանակումը. Արսեն Թորոսյանը հանդիպել է Զազա Լոմինաձեի հետ

Մեր զարգացման տեսլականով Հայաստանի ու Վրաստանի շահերը համընկնում են. Արայիկ Հարությունյան

Իմ կարգավիճակը փոխվում է՝ ես կողմից դառնում եմ անկողմնակալ. Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

Թուրքիայում տեղի է ունեցել Ալիևի և Էրդողանի հանդիպումը

Հայաստանով և Ադրբեջանով ՌԴ մոտ 550 քաղաքացի է տարհանվել Իրանից. Զախարովա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմեկնի Թուրքիա

Հայ-վրացական ռազմավարական գործընկերության հռչակագիրը ժողովուրդների փոխվստահության կարևոր երաշխիք է. Ծառուկյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Արարատ համայնքին է վերադարձվել Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը. դատախազություն

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում. Fip

ՀՀ քննչական կոմիտեի վարչություններից մեկը նոր պետ ունի

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Ռուբեն Վարդանյան օպերացիան իրագործածները պարտադրում են ՀՀ-ին «թույլ տալ» Սամվել Կարապետյան օպերացիան. Սաֆարյան



OSZAR »