Երևան
12 °C
Բոլոր բժշկական կենտրոնները պետք է հստակ մնան պետպատվերի պայմանագրային շրջանակներում և, դիմելիության հոսքից կախված, սպասարկեն՝ ըստ հերթագրման դիմելիության սկզբունքի:
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ թե ինչո՞ւ են բժշկական կենտրոններում պետպատվերի շրջանակներում տրամադրվող ծառայությունների մատուցման համար քաղաքացիներն ստիպված լինելու այսուհետ հերթագրվել:
Հիշեցնենք՝ երեկ մամուլում շրջանառվում էր տեղեկատվություն, որ օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:
Ավելի ուշ նախարարությունը պարզաբանել էր՝ պետպատվերի շրջանակներում տրամադրվող ծառայությունները ոչ թե սպառվել են, այլ դրանց մատուցման ընթացքը դարձել է հերթագրման միջոցով. «Ելնելով հետպատերազմական իրավիճակից ու դիմելիության ահռելի ցուցանիշից՝ որոշ բուժհիմնարկներում պետպատվերն ավարտվել է։ Բայց հիշեցնում ենք քաղաքացիներին, որ գործում է հերթագրման կարգը»,- հայտարարել էր նախարարությունը:
Պետպատվերների սպառման վերաբերյալ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր նաև փաստատթուղթ՝ նշելով՝ դա առողջապահության նախարարի ԲԿ-ներին իջեցված ներքին հրահանգի պատճենն է:
Նախարարը չհերքեց գրության վերաբերյալ տեղեկատվությունը՝ փոխարենը պարզաբանելով՝ դա ներքին հրահանգ չէ, այլ հստակ ընթացակարագային ձև: Գրության վերաբերյալ հերքելու որևէ բան չկա:
«Մենք ունենում ենք գրագրություն բոլոր բժշկական ծառայությունների հետ, բոլոր բժշկական ծառայությունները կնքում են տարվա սկզբին պետպատվերի շրջանակային պայմանագրեր, և հստակեցվում է, թե ինչ ծավալի պետք է պետպատվերը իրականացվի, որովհետև բյուջեն սահմանափակ է: Մենք պետք է ունենանք պլանային հետազոտության, վիրահատական միջոցառումների ճիշտ պլանավորման մեխանիզմներ, որպեսզի այն անձինք, որոնք ունեն հրատապ միջամտությունների կարիք, օգտվեն ծառայություններից»,- ասաց նախարարը:
Ըստ նախարարի՝ ժամանակ առ ժամանակ նկատվում է պետպատվերից օգտվել ցանկացողների դիմելիության աճ: Այդ իսկ պատճառով պետք է բոլոր միջոցները կիրառվեն: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե վարչապետը հեղափոխությունից հետո հայտարարում էր՝ ավելացել է առողջապահության նախարարությանը տրամադրվող գումարների քանակը, ապա ինչո՞ւ է հիմա նախարարությունը նման խնդրի առջև կանգնել, ասաց. «Կառավարությունը մեծ ծավալի աճ է ապահովել առողջապահության բյուջեի նկատմամբ: Միայն 2 տարվա մեջ 30 տոկոսի աճ է եղել բյուջետային միջոցների վրա: Մենք պետք է շարունակաբար ավելացնենք առողջապահության ծախսային հատվածը, բյուջետային կարգապահությունը ևս շատ կարևոր գործիք է»,- հավելեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՇանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը
Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել
Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան
Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը
Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները
Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են
Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը
Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա
Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան
Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել
Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ
Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ
2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պայթել է. կա 3 վիրավnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Աննիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է
Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները
Ինչ-որ անհասկացվածության դեպքում պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT