Երևան
12 °C
Այսօր՝ հուլիսի 22-ին, Բաքվի դատարանում ավարտվել է ՀՀ 13 քաղաքացիների քրեական գործով դատավարությունը: 13 ռազմագերիները մեղադրվում են Ղարաբաղում հայկական ահաբեկչական զինված խմբի կազմում մարտերին մասնակցելու մեջ: Այսօրվա դատական նիստում կարդացել են դատավճիռը:
Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևան Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը դատապարտվել են 6-ական տարվա ազատազրկման:
Դատարանը հայտարարել է, որ պատիժը առավելագույն անվտանգության բանտում անցկացնելուց հետո բոլորը բռնի կարտաքսվեն:
Նիստը նախագահել է դատավոր Էլդար Իսմայիլովը:
Դատախազը ռզմագերիներից յուրաքանչյուրի համար պահանջել է 7 տարվա ազատազրկում և արտաքսում պատիժը կրելուց անմիջապես հետո: Փաստաբանները պահանջել են մեղադրյալների արդարացում:
Իրենց տրված վերջին խոսքում ամբաստանյալները նույնպես դատարանից խնդրել են արդարացնել իրենց:
Ըստ Ադրբեջանի դատախազության, շինծու քրեական գործերով քննության արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը «զինված խմբերի անդամները» ապօրինի հատել են Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը՝ անտառային հատվածում և դիրքեր զբաղեցրել հյուսիսարևմտյան մասում, Հադրութի շրջանում:
Նշվում է, որ խումբը ծրագրել է զինված հարձակումներ իրականացրել երկրի տարածքում տեղակայված ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ`հասարակական անվտանգության խախտման նպատակով, ճնշում գործադրելով Ադրբեջանի պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների կողմից որոշումների կայացման վրա, բնակչության շրջանում խուճապ ստեղծելով:
Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ կառուցելով հայտարարել է, թե Հայաստանի քաղաքացիներից բաղկացած խումբը Ադրբեջանի տարածքում իրականացրել է պայթյուններ, հրդեհներ և այլ ահաբեկչական գործողություններ՝ ստեղծելով մարդկանց մահվան սպառնալիք:
Հաղորդվում է, որ 14 զինծառայողների, ապա նաև ևս 13 ռազմագերիների խմբերի դեմ հարուցված քրեական գործերն ավարտվել են և հաստատված մեղադրական եզրակացության հետ միասին ուղարկվել դատարան՝ քննարկման:
Եվս 26 ՀՀ քաղաքացիներ արդեն իսկ դատապարտվել են 214.2.1, 214.2.3 հոդվածներով (ահաբեկչություն, որը կատարել են մի խումբ անձինք նախնական դավադրության միջոցով), 228.3 (զենքի, դրանց համար նախատեսված պարագաների, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում, խմբավորման կամ հանցավոր միության (հանցավոր կազմակերպություն) կողմից կազմակերպված ՝ զենք և զենք օգտագործվող առարկաներով), 279.2 (Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում, այդ կազմավորումների կամ խմբերի կողմից ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ անհատների վրա հարձակում) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ համագործակցությունը. Փաշինյան
Աղիքային ցուպիկներ, անաէրոբ մանրէներ. ևս 3 ընկերության պաղպաղակ չի համապատասխանում չափանիշերին
2024-ին ՊՎԾ-ի կողմից վերահսկողական լիազորությունների արդյունքում բյուջե վերականգնվել է 922 մլն դրամ. Պետրոսյան
Թրամփը շահագրգռված չէ Մասկի հետ զրույցով. Սպիտակ տուն
Մատվիենկոն վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՀՀ-ի հետ
Քննարկվել են Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերը
Գրիգորյանը ՌԴ նահանգապետների պատվիրակության հետ քննարկել է առևտրատնտեսական և այլ ոլորտների համագործակցությունը
Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու, հայտնաբերվել են հրազեններ. տեսանյութ
Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն` հիմնված հարգանքի վրա. Սիմոնյան
Կայացել է վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը
Արմեն Փամբուխչյանը Թբիլիսիի գործընկերոջ հետ քննարկել է երկու մայրաքաղաքում իրականացվող ծրագրերը
4 նախապայման, որոնք հանգիստդ կդարձնեն անմոռանալի
Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան, ամուսնացել է
ՔԿ-ից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել. Նահապետյան
«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. պնդում եմ՝ Գարեգին Բ-ն զավակ ունի, թող նա էլ ինձ դատի տա. վարչապետ
«Կրթվելը Նորաձև է» շարժումը կրկին տեղի կունենա Երևանում. հայտնի են բանախոսներն ու օրը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն անկանխիկ գործարքների խթանման միջոցառումների մասին
Շահարկում եք 2 անչափահասի ճակատագիր՝ հանուն նեղ խմբային շահի. մեղմ ասած, լկտիություն է. Հակոբյանը՝ Առաքելյանին
Վարչապետն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյին, անդրադարձել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընթացիկ վիճակին
Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը․ Մատվիենկո
Նոր Գյուղ բնակավայրը մանկապարտեզ ունի. բացմանը նաև ՏԿԵ նախարարն է մասնակցել
Պապոյանից ներողություն են խնդրել, ասել՝ ծանրաբեռնված են. Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չի եկել Հայաստան
«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամների հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. Կոստանյան
Ամենասուր թիվ 1 հիմնական խնդիրն է օր առաջ փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները. Գալյան
«Արարատ-Արմենիա»-ն 3 ֆուտբոլիստի պայմանագիր չի երկարաձգել. ովքեր չեն լինի թիմում
Իրաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Amio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով, միացի΄ր հիմա
Բեյրութի հարավային շրջանները հայտնվել են Իսրայելի ռմբակոծման թիրախում
Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան
Եկեղեցու վերաբերյալ վարչապետի բառամթերքը սուր երանգներ ունի, բայց դա չի հատում իրավականության սահմանը. Գալյան
Ի՞նչ են սովորելու մեր երեխաները երդումն ուրացած սրբազանից. Չախոյանը հարցադրումներ է արել
Ուժեղ կարկուտ Գեղհովիտ գյուղում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ
«Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան. տեսանյութ
Ավելի քան կեսով կրճատվել է ծառայողական մեքենաների քանակը. Արայիկ Հարությունյանը՝ 2024-ի կատարողականի մասին
Ովքեր են Սյունիքում կեսգիշերն անց Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասները. մանրամասներ. «Ազատություն»
Եկեղեցու դեմ գործընթաց չկա. Հարությունյանն ասել է՝ ինչ քայլերի կդիմի իշխանությունը, եթե Գարեգին Բ-ն չպատասխանի
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ սահման ավտոճանապարհի և Օձունի խաչմերուկի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. վարչապետ
Ի՞նչ գումարներ են ծախսել վարչապետի աշխատակազմը, ԱԺ-ն և այլ գերատեսչություններ 2024-ին. նախարարը մանրամասնել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT