Պատահել է՝ տղաների հետ շփվել ենք «Գուգլի» թարգամանության միջոցով. ԱՄՆ-ից ժամանած բժիշկը օգնում է վիրավոր զինծառայողներին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լա Կանադա Ֆլինթրիդ քաղաքից Հայաստան ժամանած բժիշկ-ֆիզիոթերապևտ Անդրե Դարբիդյանը մեկ ամիս է՝ այստեղ է։ Երևանի «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ում բժիշկը օգնում է արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին նորից ոտքի կանգնել։ Նա համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի քանի կլինիկաների հետ։ Օրեր անց Անդրեն վերադառնալու է ԱՄՆ։

Անդրե Դարբիդյանի հետ մեր զրույցը ստորև.

- Բժիշկ, ի՞նչը ձեզ դրդեց ԱՄՆ-ից Հայաստան գալու որոշում կայացնել: Վստահ եմ՝ պատկերացնում էիք, թե ինչի եք հանդիպելու այստեղ: Ձեր պատկերացրածն ու իրականությունը նո՞ւյն էին:

- Ես ԱՄՆ-ից եմ, բայց հայ եմ և դրա համար ցանկացա գալ Հայաստան ու օգնել։ Այն կլինիկայում, որտեղ աշխատում եմ, հիացած եմ բժիշկների և պրոֆեսորի կատարած աշխատանքով: Նրանք արդեն իմ երկրորդ ընտանիքն են։ Ես ուզում եմ ասել՝ ով հայ է և Հայաստանում չի բնակվում, բայց ցանկություն ունի օգնելու Հայաստանին, թող գա։ Աշխարհի բոլոր հայերը պետք է միասին լինեն, միանան իրար հետ։ Այն, ինչ տեսա այստեղ, այն է, որ մեր զինվորները շատ դիմացկուն են և ուժեղ, ես հպարտ եմ ինձ զգում։ Զինվորները գալիս էին հիվանդանոց վնասվածքներով, ընկճված, բայց ստանում էին լավ վերաբերմունք բուժանձնակազմի կողմից, և ես դա գնահատում եմ։ Պատճառը, թե ինչու ես ընտրեցի այս մասնագիտությունը, այն է, որ չեմ կարող տեսնել՝ ինչպես են ցավից տառապում մարդիկ, որոշեցի ամեն գնով օգնել նրանց։ Այստեղ սկզբում ամաչում էի, հետո արձա ավելի կատակասեր և շփվող։ Ես մտածում էի շատ զգույշ լինել, բայց մեր զինվորները շատ դիմացկուն են։ Ես շատ շնորհակալ եմ, որովհետև նրանք ընկերացան ինձ հետ։ Հայաստանում նկատել եմ, որ բժիշկները և հիվանդները շատ մտերիմ են, նրանք իսկապես անհանգստանում են հիվանդների համար։ Ես շարունակում եմ կապ ունենալ այն զինծառայողների հետ, որոնք արդեն բուժվել և դուրս են եկել, ու դա հիանալի է։

- ԱՄՆ-ում մասնագիտության բերումով ո՞ր տարիքային շեմի հետ եք գործ ունեցել, այսինքն՝ բուժել: Այստեղ դուք բուժում եք ու աշխատում հիմնականում 18-20 տարեկան երիտասարդների: Դա ավելի հե՞շտ է, թե՞ հոգեբանորեն ավելի ծանր: Ի՞նչ հոգեվիճակում են հիմնականում այն զինվորները, որոնց հետ հասցրել եք արդեն շփվել:

- Երբ առաջին անգամ տղաներին տեսնում ես, իհարկե, դժվար է։ Ես մարդ եմ և ես էլ ունեմ զգացմունքներ, բայց դու հասկանում ես, որ նրանք ուժեղ են, ուզում են լավանալ, դու նույնպես պետք է ուժեղ լինես, և նրանք քո օգնության կարիքն ունեն։ Քեզնից էլ մնում է անել ամեն ինչ՝ համոզվելու համար, որ նրանք իսկապես ապաքինվելու են։ Ամերիկայում ֆիզիոթերապիան մի փոքր տարբերվում է, այնտեղ ֆիզիոթերապիան բժիշկն է, այստեղ՝ ավելի շատ մասնագիտություն։ ԱՄՆ-ում բժիշկը առաջին հերթին ընդունում է հիվանդին, տեսնում՝ որտեղ է ցավում, եթե լուրջ խնդիր է, ուղարկում է համապատասխան մասնագետի մոտ։ Այստեղ ես կարողանում եմ տեսնել՝ հիվանդի ինչն է ցավում, իրականացնել երեք թերապիաները՝ դեղորայքային, ֆիզիոթերապիա և կինեզոթերապիա, և ստուգել նրանց առողջական վիճակը։ Այսինքն՝ բոլորը միանգամից։ ԱՄՆ-ում ես շատ հաճախ առնչվում եմ 12 տարեկանից սկսած՝ մինչև 80 տարեկան հիվանդների հետ։ Սրանք են հիմնական տարբերությունները, որ ես կարող եմ նշել։ Զինծառայողների վերքերը հրազենային են, հիմնականում լինում են ծնկից, ուսերից, մեջքից, բայց նրանք ամեն ինչ հաղթահարում են։

- Կհիշե՞ք Հայաստանում այս մեկ ամսվա ընթացքում ամենածանր դեպքը, երբ ինքներդ էլ չէիք հավատում, որ հնարավոր է այդ զինվորի առողջությունը վերականգնել: Կառանձնացնե՞ք ամենատպավորիչը:

- Գիտեք, մեկ ամիսը բավարար չէ, որ նրանք բոլորովին կազդուրվեն, առնվազն 3-5 ամիս է պետք՝ կախված վնասվածքի բարդությունից։ Մեկ ամիսը քիչ է, որ ես մտածեմ՝ այդ զինվորը չի ապաքինվի, բայց ես օպտիմիստ մարդ եմ և միշտ մտածում եմ լավի մասին, որ նրանք շատ շուտով ապաքինվելու են, և այդ հարցում նրանց շատ լավ օգնում են տեղի հմուտ բժիշկները։ Այնուամենայնիվ, ամենատպավորիչ դեպքը, որ հիշում եմ, մի զինվորի մասին է, ով վիրավորում էր ստացել, գերեվարվել և այժմ էլ բուժվում է հիվանդանոցում։ Սկզբում շատ զգույշ էի նրա հետ՝ վախենալով նրա հոգեկան վիճակից, սակայն ցնցված եմ նրա կամքի ուժից, որը ինձ ստիպեց կյանքին ուրիշ աչքերով նայել և ավելի ուժեղ լինել։

Ես գիտեմ, որ ես այստեղ եմ և ամեն ինչ անում եմ՝ օգնելու համար նրանց։ Ամեն օր հետաքրքիր է անցնում, դու ստուգում ես նրանց, կատակում ես նրանց հետ ու շտկում բուժման ընթացքը։ Իրենք կատակում են, հարցնում՝ էստե՞ղ է լավ, թե՞ Լոսում, ես էլ խոստացել եմ, որ Հայաստանի վերաբերյալ միայն ասելու եմ, որ ամեն ինչ լավ է։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ նրանց նորից քայլել։ Զինվորների հետ եղել է, որ շփվել ենք «Գուգլի» թարգմանության միջոցով, այն երբեմն սխալ է թարգմանում, բայց իրենք ինձ հասկանում էին։ Ճիշտ է, խառնաշփոթ իրավիճակներ էլ են եղել, օրինակ՝ ասել եմ՝ lift your knees (բարձրացրու ծունկդ), սխալ է թարգմանվել, և շփոթված նայել ենք իրար։ Էդ ժամանակ ավելի լավ է՝ ես ցույց տամ, թե ինչ պետք է անել։ Չնայած մենք օգտագործում ենք տարբեր բառեր, մտածում ենք մի լեզվով, և խնդիր չի առաջանում։ Միակ խնդիրը, որ ես ռուսերեն չգիտեմ, իրենք ռուսերեն բառեր են օգտագործում, բայց ասում եմ՝ էդ ինչ է, ինձ բացատրում են։ Ես փորձում եմ լսել և հասկանալ, սովորել այն, ինչ կարող եմ սովորել։

- Շուտով պատրաստվում եք վերադառնալ ԱՄՆ: Ի՞նչ տվեց Ձեզ այստեղ աշխատելը և ի՞նչ հիշողություններ եք տանելու Ձեզ հետ:

- Բոլոր հարաբերությունները, կապերը, որ ես այստեղ ստեղծեցի, դրանք տանում եմ ինձ հետ։ Ուզում եմ հայերենս լավացնել՝ հասկանալու համար, թե ինչքան մտերիմ են բոլորը միմյանց հետ, հասկանալու այն հոգատարությունը, որ բժիշկները ունեն հիվանդների նկատմամբ։ Շնորհակալ եմ զինվորներին, քանի որ այն, ինչ նրանք արել են և անում են, իրենց համար չէ, այլ Հայաստանի։ Յուրաքանչյուր մարդ ամեն օր աշխատում է՝ փորձելով Հայաստանը դարձնել լավագույն վայրերից մեկը, և ես դա գնահատում եմ, որովհետև ես սփյուռքահայ եմ։ Իմ սիրտը բաբախում է Հայաստանի համար, ես Ամերիկան էլ եմ սիրում, բայց իմ տունը Հայաստանն է։ Ես գնացել եմ հայկական դպրոց, հայկական կերակուրներ եմ սիրում՝ դոլման, իհարկե, խորոված, ես էլ լավ խորոված եմ պատրաստում։ Ես դաստիարակվել եմ հայեցի, որի համար շատ շնորհակալ եմ իմ ծնողներին, որոնք իսկական հայ են և օտարության մեջ անգամ պահպանում են իրենց արմատները։ Իսկ ինչ վերաբերում է իմ երկրորդ ընտանիքին, որ ձեռք եմ բերել այստեղ, ուզում եմ շեշտել, որ անչափ սիրում եմ նրանց և կիսում հոգսերն ու մտահոգությունները։

Լսել եմ, որ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ը հնարավոր է՝ մասնավորեցվի, և ես անհանգստանում եմ, որ միգուցե իմ սիրելի հիվանդանոցը այլևս չգործի։ Ես այստեղ տեսել եմ, թե ինչ հսկայական աշխատանք է արվում զինվորների ու տատիկ-պապիկների համար։  Ես հույս ունեմ, որ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը մի օր կնշի իր 100 տարին, և ես դա կտեսնեմ։ Այս մեկ ամսվա համար շատ շնորհակալ եմ բոլորին, որ ինձ հնարավորություն տվեցին աշխատել այստեղ և օգնել զինվորներին։

- Նորից Հայաստան կգա՞ք:

- Դեկտեմբերին կամ մյուս սեպտեմբերին ես պլաններ ունեմ վերադառնալու, բայց նաև ուզում եմ ամեն տարի գալ Հայաստան։ Ես ուզում եմ տեսնել իմ երկրորդ ընտանիքին, որ արդեն ունեմ, ես ուզում եմ տեսնել այն զինվորներին, որոնց օգնել եմ, ուզում եմ տեսնել նրանց լիովին առողջացած։ Ուզում եմ բոլոր հայերին տեսնել սփյուռքում և ամենուր։ Արդեն 11 զինծառայողի օգնել եմ։ Գիտեն, որ գնալու եմ, ասում են՝ մնա, բայց դա դժվար է, ես ԱՄՆ-ում էլ դեռ գործեր ունեմ։ Հայաստանը իմ տունն է, ես անպայման հետ կգամ։ Ես իրենց կատակով խնդրում եմ՝ շատ կկարոտեք ինձ, հա: Իրենք էլ ասում են՝ դու էլ մեզ կկարոտես։ Ես իրենցից շնորհակալ եմ, իրենք ամենաուժեղ տղաներից են։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանը լավագույն վայրերից է, և մեր հայրենիքը մենք ենք պահելու, մենք միշտ պիտի պաշտպանենք այն։ Ես շատ շնորհակալ եմ հատկապես այն զինծառայողներին, որոնք այլևս մեզ հետ չեն։ Այն ամենը, ինչ մենք անում ենք, անում ենք իրենց համար, այն, ինչ նրանք արել են, մենք գնահատում ենք։ Հայերը շատ ուժեղ ազգ են։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17036 դիտում

Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը

Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան

Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ

Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը

Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը

Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են

Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը

Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա

Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան

Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել

Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ

Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ

2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում

Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պայթել է. կա 3 վիրավnր

Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Աննիտա Դիմիտրիու

Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո

Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը



OSZAR »