Լուկաշենկոն առաջին անգամ մեկնաբանել է Ryanair-ի հետ կապված իրավիճակը. պնդումները, սակայն, անմիջապես էլ հերքվում են

Բելառուսի նախագահն առաջին անգամ մեկնաբանել է մայիսի 23-ին Մինսկում հարկադիր վայրէջք կատարած Ryanair ինքնաթիռի հետ կապված իրավիճակը և Nexta տելեգրամ-ալիքի խմբագիր Ռոման Պրոտասևիչի ու նրա ընկերուհու ՝ ռուս  Սոֆյա Սապեգայի կալանավորումը:

Լուկաշենկոյի ելույթը ուղիղ հեռարձակմամբ չի հեռարձակվել: Նրա խոսքերը փոխանցել են բելառուսական լրատվամիջոցները և նախագահականին մոտ կանգնած տելեգրամ ալիքները:

Սկզբում Լուկաշենկոն ասել է, որ ինքնաթիռը ականապատ լինելու մասին ազդանշանը եկել է Շվեյցարիայից, և այս մասին հաղորդագրությունը միաժամանակ հասել է Աթենք, Վիլնյուս և Մինսկ: Շվեյցարիան, սակայն, անմիջապես հայտարարել է, որ ինքնաթիռի վիճակի մասին որևէ տեղեկություն չունի և չի էլ փոխանցել:

Ավելի վաղ Բելառուսի տրանսպորտի նախարարության  պաշտոնյան՝ Արտեմ Սիկորսկին ասել էր, որ օդանավում ականի առկայության մասին հաղորդագրությունը տարածել  են «ՀԱՄԱՍ-ի զինվորները»:

 «ՀԱՄԱՍ-ն է, ՀԱՄԱՍ-ը չէ,  նշանակություն չունի: Անձնակազմը ժամանակ ուներ որոշում կայացնելու: Թռիչքի տարածքում էր  բելառուսական ատոմակայանը, որի մոտ էլ ինքնաթիռը շրջվեց: Եվ եթե հանկարծ մի բան այն չլինե՞ր. Չեռնոբիլը մեզ բավարար չէ՞. իրավիճակին ինչպե՞ս էր արձագանքելու այդ դեպքում ԱՄՆ-ը», - հարցնում է Լուկաշենկոն Pul Pervyi հեռագրային ալիքի հրապարակած տեսանյութում:

Լուկաշենկոն բացատրել է նաև Ryanair- ին ուղեկցելու համար կործանիչ օդ բարձրացնելու անհրաժեշտությունը ատոմակայանի հարևանությամբ: Նախագահն ասել է, որ չէր կարող թույլ տալ, որ ինքնաթիռն ուղղակի  «ընկնի մարդկանց գլխին»: 

Բացի այդ, ըստ Լուկաշենկոյի, Ryanair ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինսկում, քանի որ Վիլնյուսի, Վարշավայի, Լվովի և Կիևի օդանավակայանները չէին ցանկացել  ընդունել այն:

BBC- ի ռուսական ծառայությունը հարցում է ուղարկել այս օդանավակայաններին: Կիևի «Ժուլյանի» օդանավակայանից ասել են, որ Ryanair ինքնաթիռից մայիսի 23-ին իրենց հետ չեն կապվել, ահազանգ չի եղել: Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Վարշավայի Ֆրեդերիկ Շոպեն օդանավակայանի ներկայացուցիչը:

«Հենց ինքնաթիռը վայրէջք կատարեց Մինսկում, անմիջապես տարածվեցին մեղադրանքները Արևմուտքից ու դրան հաջորդեց  թռիչքների արգելքը: Նրանք շատ արագ արձագանքեցին, բայց Արևմուտքը հրաժարվեց մասնակցել ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետաքննությանը»,- Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է BELTA գործակալությունը:

Բացի այդ, Լուկաշենկան հայտարարել է, որ Բելառուսի և Արևմուտքի միջեւ «հիբրիդային ժամանակակից պատերազմ» է ընթանում: «Մենք նրանց համար մարզադաշտ ենք նախքան Արևելք դուրս գալը: Մեզ հետ փորձարկումներից հետո նրանք կգնան այնտեղ», -նկարագրել է Լուկաշենկոն:

Նա ավելացրել է, որ բելառուսական տելեգրամ հայտնի մի ալիք «արդեն աշխատում է հզոր և հիմնական Ռուսաստանի դեմ» և ցույց է տալիս «արևմտյան ստրատեգների իրական նպատակը»:

Այս խոսքերից հետո Լուկաշենկան խոստացել է հանրաքվե անցկացնել նոր Աահմանադրության վերաբերյալ «ամենաբարձր մակարդակով» ու փոխել Սահմանադրությունը:

Բելառուսի նախագահը մեկնաբանել է նաև եվրոպական շատ ավիաընկերությունների  կողմից Բելառուսի վրայով չվերթ իրականացնելուց հրաժարվելն ու «Բելավիա»-ին եվրոպական երկրների օդային տարածք չթողնելու մասին հայտարարությունները:

Նա նշել է, որ եթե այդ երկրները չեն ցանկանում թռչել անվտանգ Բելառուսի վրայով, թող թռչեն վտանգավոր երկրների օդային  տարածքում: Լուկաշենկոն հավելել է, որ «Բելավիա»-ն թռչելու է Միջերկրական ծովի չեզոք տարածքում ՝ Բալթյան օդում, ու կարող է անգամ «թռչել Հյուսիսային բևեռի վրայով»:

Իր ելույթի ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ շուտով Բելառուսը կներկայացնի իր բոլոր ասածների ապացույցները՝ նկատի ունենալով Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհուն ՝ Սոֆտիա Սապեգային ձերնակալելու մոտիվները:

Պրոտասևիչը, ըստ Լուկաշենկոյի, պատրաստվում էր կազմակերպել «ջարդեր ու արյունալի ապստամբություն» երկրում: «Հիմա թող նրա բազմաթիվ արևմտյան պաշտպանները պատասխանեն այն հարցին, թե ո՞ր հատուկ ծառայության համար է աշխատել այդ մարդը: Ոչ միայն նա, այլև նրա հանցակիցը», - ասաց նա: 

Բելառուսի Հատուկ ծառայությունների ղեկավարն ասել է, որ Պրոտասևիչը ցուցմունք է տալիս «իր հովանավորների ու հաճախորդների» մասին:

Լուկաշենկոյի վարչակազմին մոտ տելեգրամ ալիքներում նախօրեին հայտնվել էին տեսանյութեր, որոնցում Պրոտասևիչը խոստովանում էր անկարգությունների կազմակերպման մասին, իսկ Սապեգան ասում էր, որ ինքը ղեկավարում էր Telegram ալիքը:

Բելառուսը տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարարությանը, որ ռուս կնոջ՝ Սոֆիա Սապեգային մեղադրանքներ են առաջադրվելու տասն օրվա ընթացքում:

Սոֆիա Սապեգայի փաստաբան Ալեքսանդր Ֆիլանովիչը BBC- ին հայտնել է, որ Բելառուսի քննչական կոմիտեում բողոք է ներկայացրել Սոֆիայի ձերբակալման վերաբերյալ:

Բելառուսի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, բողոքը ենթակա է քննարկման դատարանում `երկու օրվա ընթացքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1818 դիտում

Գյուղերից մեկում երիտասարդը տնամերձ հողամասում կանեփի բույս է աճեցրել

ՆԳ նախարարն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Միկա» մարզահամալիր. մեկնարկում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ի եզրափակիչը

Գերմանիան պատրաստվում է Իսրայելից և Իրանից 5000 մարդու տարհանել

Իսրայելը չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չեզոքացնելու սցենարը

Հունիսի 17-18-ին կդադարեցվի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը

Անկարան կարևորում է տարածաշրջանում խաղաղության պահպանումը. Էրդողան-Փեզեշքիան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Անհայտ անձինք ՔԿՀ-ի տարածք փաթեթներ են ներնետել

Որ դեպքում Իրան-Իսրայել կոնֆլիկտը կվերածվի տարածաշրջանային պատերազմի. կմտնի՞ Ադրբեջանը խաղի մեջ. տեսանյութ

Հագեցած և հետաքրքիր բացահայտումներ. «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Չինաստանում է. տեսանյութ

Երևանում բախվել են թիվ 54 երթուղու «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսն ու ավտոմեքենան

Անտառից առանց փաստաթղթի ավտոմեքենայով փայտ տեղափոխող տղամարդիկ վիճաբանել, ապա ապտակել են էկոպարեկին

Դավիթ Դանիելյանը հանդիպել է Կարճևանի բնակիչների հետ, Մեղրիի համայնքապետի ուղեցությամբ շրջել գյուղով. տեսանյութ

Ոչ մի դատարան չի կարող հերքել «Հոկտեմբերի 27»-ը, «Մարտի 1»-ը, «Պոպլավոկի» դեպքը. Անդրանիկ Քոչարյան. տեսանյութ

Թրամփը չի ստորագրել Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters

ՄԻՊ-ն ու ԱՄՆ դեսպանատան պաշտոնյան նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները

Տանիքներ է քշել տարել քամին, մեքենաներ վնասել. նման բան չէր եղել Ապարանում. մարզպետ. տեսանյութ

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Ուղիղ եթերի պահին Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության կենտրոնական շենքին. տեսանյութ

Իրանը պատրաստվում է շատ հզոր հարված հասցնել Իսրայելին. Fars

Դավիթ Խուդաթյանը Գերմանիայում հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ Արմին Վիլինգմանի հետ

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը

Անկարայում հանդիպել են ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարները. ինչ է քննարկվել

«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը

Սա պատերազմական հանցագործություն է. Իսրայելը հարվածել է Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքի հիվանդանոցին. Բաղայի

Լոռիում մեքենայի կողաշրջման հետևանքով մեկ զինծառայող թեթև վնասվածք է ստացել. ՊՆ

ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժածը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի. անձրևները չեն դադարի, հյուսիսային շրջաններում տեղումները կլինեն հորդառատ

28 հազար 916 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Երբ և որտեղ կկայանան «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումները. ինչպես մասնակցել

«Azimuth Airlines»-ի Բաթումի թռչող ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է շարժիչի ծածկը

Թաքնված տաղանդը. բացվում է այն ողբերգական պատկերը, որ բոլորով ստեղծեցին Արցախի գլխին. Սաֆարյանը՝ Խաչատրյանին

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 29 հարց է ընդգրկված

Ինչ նոր «կոռուպցիոն բացահայտումներ» է արել բլոգեր Չախոյանը. Կոստանյանը փաստաթղթեր և մանրամասներ է հրապարակել

Գյումրու քաղաքապետի խորհրդականներն ինձ համար խիստ խնդրահարույց են. Շիրակի մարզպետ

Սուրենավանում «Ֆորդ տրանզիտ»-ը բախվել է «Մերսեդես սպրինտեր»-ին․ կան վիրավորներ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 16-ին

Հայաստանին պետք են կարգ, կարգապահություն, կամք, միասնականություն, մնացած ամեն ինչ դավաճանություն է. Բաբաջանյան

Իսրայելը հայտնել է իրանական հարվածների հետևանքով զոհերի, վիրավորների և որսված հրթիռների թիվը. տեսանյութ



OSZAR »