Արմեն Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն դատի են տվել Էդմոն Մարուքյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է ապրիլի 15-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն պահանջում են զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:

Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Մարուքյանի տեսաուղերձն է եւ դրա բովանդակությունը, որոնք, ըստ իրենց գնահատման, պարունակում են զրպարտության հատկանիշներ:

Թե կոնկրետ ինչ զրպարտություն մասին է խոսքը, եւ որքան փոխհատուցում է հայցվորը պահանջում, Մնացականյանը չասաց:

Նշենք, որ մարտի 17-ին Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով անդրադարձել էր «Լոռի» ֆուտբոլայի ակումբի Հայաստանի առաջնությունը լքելու որոշմանը:

Նրա խոսքով՝ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում: Մարուքյանը նշել էր, թե բոլոր ոլորտներում այս իշխանության բերած կադրերը իրենց պահում են ամենավերջին խայտառակ ձեւով:

«Ես ուզում եմ խստիվ դատապարտել ֆուտբոլի ֆեդերացիայի այս պահվածքը: Որքանով հասկանում եմ, քրեորեն հետապնդելի արարքների մասին փաստեր կան, շրջանառվում են նման տեղեկություններ: Հիմնավոր կասկած ունեմ, որ ՀՖՖ ղեկավարությունը ոչ միայն ապագայում դուրս է մնալու ֆուտբոլային աշխարհից, այլեւ անապագա վիճակում է հայտնվելու»,- ասել էր ԼՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ նրանց սպասվում է քրեակատարողական ապագա:

Մարուքյանի այս հայտարարությանը ՀՖՖ-ն արձագանքել էր՝ նշելով, որ վերջինս փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը: Իսկ քրեորեն հետապնդելի արարքների վերաբերյալ պահանջել էին փաստեր ներկայացնել կամ հրապարակային ներողություն խնդրել ՀՖՖ ղեկավարությունից՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար: Մարուքյանը սրան չէր արձագանքել, ինչին էլ հետեւել է այս դատական հայցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5269 դիտում

Եթե 2025-ին ապրիլին պետական համակարգը չստանար աշխատավարձ, թոշակները կբարձրանար 1400 դրամով․ վարչապետ

2016 թվականին հնարավո՞ր էր մատչելի գնով գնել ինքնաթիռի տոմս և ճամփորդել․ վարչապետ

Իլոն Մասկը Թրամփի «մեծ, գեղեցիկ» օրինագիծը «զզվելի գարշանք» է անվանել

Քննարկվել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության ուղղությունները. քաղաքապետն Իսպանիայում է

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 43 մլն դրամ

Ամոթ չէ, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի․ վարչապետ

ՀՀ քաղաքացիների երջանկությունը պետբյուջեի ծախսային հոդվածների որոշակի տրամաբանությունն է. վարչապետ

Ucom-ն ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների կապը ռոումինգում

Պետք է խստիվ վերահսկողություն սահմանվի, որպեսզի ոմանք պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն․ վարչապետ

Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը

Չեմ նեղվում, որ Թագուհի Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու. Ավանեսյանը հերքում է պահանջում

Պետք է ուղիղ և աներկբա ասենք՝ սիրելի՛ երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք․ ՀՀ վարչապետ

Մահացել է Վահան Շիրխանյանը

Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. Նիկոլ Փաշինյան

2024-ի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ 200 մլն դրամ. վարչապետ

Երդումն ուրացած, պղծված հոգևորականը չի կարող հոգևոր սնունդ տալ իր հոտին. Չախոյան

Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Նորդիկ-Բալթյան երկրների հետ հարաբերություններին. կա պարզ պատճառ. Միրզոյան

Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Նիկոլ Փաշինյան

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները. ԱԱԾ

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք

ՔՊ վարչության նիստում քննարկվել են հանրային կարևորություն ունեցող և կուսակցական հարցեր. լուսանկարներ

Մակունցը Դեյվիդ Սալվոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների, խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցեր

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում տարվող աշխատանքները․ Սարգսյանն ընդունել է Մարագոսին

Չեմ սոսկայ նրանց բիւրաւոր զօրքերից, որոնք ամէն կողմից պաշարել էին ինձ. վարչապետը հերթական սաղմոսն է մեջբերել

Բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է. վարչապետ

Թուրքիայի խորհրդարանում նոր նախագահ կընտրվի

Իրանում ՀՀ դեսպանն ու Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին անդրադարձել են երկկողմ համագործակցության որոշ ուղղությունների

Պետբյուջեի միջոցներով Վանաձորում փողոցաշինական աշխատանք է մեկնարկել

Շարունակում ենք մեր գործը՝ առանց աղմուկի, առանց շոուի. Գալջյանը՝ Երևանի տրանսպորտային ծրագրերի ընթացքի մասին

Էջմիածնի լռությունը այլ կերպ չես մեկնաբանի, քան այն, որ ընդունում են Գարեգին Բ-ի վերաբերյալ լուրերը. Սաֆարյան

Ով է Աջապահյանը, իր ցնդաբանություններով լցնում է եթերը, մի՛ ֆետիշացրեք նրան կամ մի սառեցված սրբազանի. Ադամյան

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ՆԳ նախարարը նոր նշանակում է արել

Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Կիպրոսի հետ

Օդի որակի բարելավման Մադրիդի հաջողված փորձը կկիրառվի Երևանում. Ավինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Դիմելու եմ թագավորին՝ խնդրելու նախարարների հրաժարականը. Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է տալիս

Արփինե Սարգսյանը ՆԳՆ և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Կարելի է քեռակնոջ հետ կենակցել՝ պրոբլեմ չէ, բառը պրոբլե՞մ է. Պապոյանը՝ վարչապետի կիրառած «դոմփել» բառի մասին



OSZAR »