Երևան
12 °C
Արցախյան վերջին պատերազմին մասնակցած 18-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանը 6 ամիս է՝ գտնվում է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Այստեղ է տեղափոխվել հոկտեմբերի 14-ին, երբ Քարվաճառի Օմարի լեռնանցքը պաշտպանելիս հոկտեմբերի 13-ին գլխի շրջանում ստացել է բեկորային ծանր վիրավորում:
Հայկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, բայց՝ կայուն։
«Առաջին օրը, որ մենք իրեն տեսանք, իմացանք, որ վիրահատել են։ Գիտակցությունը բավարար էր, զգում էինք, որ հասկանում է, հիշում է մեզ։ Մի անգամ ասացի՝ հիշո՞ւմ ես՝ հոպարդ եկել է մոտդ, բայց իրականում չէր եկել, ինքը մտածեց, ասաց՝ չէ, չի եկել։ Հեռախոս էի տվել իրեն, իր ուզած ծրագրերը նայում էր, զբաղվում էր, իր հոպարի աղջկա հետ էր խոսում հեռախոսով, ասում էր՝ լավ եմ: Մի օր բժիշկներին ասել էր՝ մամայիս եմ ուզում տեսնել: Հիմա տղայիս այցելում ենք ամեն օր երկու անգամ, ժամը 12-ից էստեղ ենք գալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝ Արթուր Զաքարյանը:
Առաջին բուժօգնությունը Հայկին ցուցաբերել են Վարդենիսի զինվորական հոսպիտալում, որտեղ էլ վիրահատել են, այնուհետև՝ տեղափոխել Երևան: Ծնողները, սակայն, չեն իմացել, որ իրենց տղան վիրավոր է: Հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, որը նրանց հարևանուհին է, տեսել է Հայկին, մտածել է՝ գուցե սխալվում է՝ Հայկը չէ, կանչել է իր տղային, որը Հայկի մտերիմ ընկերն է, վերջինս էլ ճանաչել է նրան և տեղեկացրել ծնողներին: «Մեզ իր հրամանատարը պատմեց՝ վիրավորվել է, տեղափոխել են Վարդենիս, ճանապարհին ասել է՝ հրամանատար, ինձ կփրկեք, չէ, այդ օրն էլ առաջին անգամ իր հրամանատարը ներարկիչ է վերցրել ձեռքն ու տղայիս ցավազրկող է ներարկել։ Հայկս գիտակից վիճակում է եղել հոսպիտալում, ասում են՝ ընդդիմացել է, էնքան ուժեղ է եղել, որ բոլոր կողմերից իրեն բռնել են, որ կարողանան ներարկել»,- պատմեց հայրը։
Հայկը ընտանիքի երկրորդ զավակն է։ Սովորել է Երևանի Պեյո Յավորովի անվան 131 դպրոցում, այնուհետև՝ 194 ավագ դպրոցում: Զբաղվել է ձիարշավով, գիմնաստիկայով։ Ուսումն ավարտելուց հետո՝ 2019 թվականի հուլիսի 9-ին, զորակոչվել է բանակ։ Սկզբում ծառայել է Նուբարաշեն վարչական շրջանի զորամասերից մեկում, որտեղ էլ սեփական ցանկությամբ կամավոր գրանցվել և մասնակցել է դիպուկահարի դասընթացներին: Չորս ամիս անց տեղափոխվել է Արցախ, ծառայության անցել Քարվաճառի զորամասերից մեկում: «Ամեն օր 5-6 անգամ «Բանակում» սերիալն էր նայում, երևի մտածում էր՝ ոնց սերիալում է, էդպես էլ իրական կյանքի բանակում է: Հետո զորակոչվեց, ուրախ գնաց բանակ։ Ես մի քիչ անհանգիստ էի, որ ուզում էր դիպուկահար դառնալ, բայց իր կամքով մասնակցում էր դասերին, քննություններ էր հանձնում, միշտ առաջինների մեջ էր: Մի անգամ զանգեց ասաց՝ պապ, 4 ստացա, բայց չեմ հասկանում՝ ինչի տենց եղավ, էլի»,- հիշում է հայրը։
Մեկուկես տարվա ծառայության ընթացքում Հայկը երբեք չի դժգոհել ծառայությունից, ասում են ծնողները։ Ծառայության ընթացքում էլ արժանացել է պատվոգրերի։ Մանկուց ակտիվ, իր ասածին տեր Հայկը բանակում ստիպված համակերպվել էր կանոններին։ Հիմա ծնողները ժպիտով վերհիշում են, թե իրենց հետ զրույցներում ինչի մասին էր խոսում նա․ «Մի անգամ զանգեց, ասաց՝ մամ, մի քանի հոգի պատվոգրեր են ստացել, մեկը ես եմ։ Զրույցներից մեկի ընթացքում էլ ասաց՝ զորացրվեմ, ուսումս շարունակելու եմ, հոգեբանի մասնագիտությունն էր ուզում ընտրել։ Նրբերշիկն էլ իր սիրած ուտելիքն էր, մի օր խոսում էինք, ասացի՝ Հայկո, բա ո՞նց ես դիմանալու առանց դրա, ասաց՝ էստեղ սնվում ենք՝ ոնց տանը, պապ ջան, տարբերություն չկա։ Այսինքն՝ ինձ հետ խոսելիս երբեք չէր դժգոհում»։
Պատերազմը սկսվելու առաջին օրն էլ հովազի նման արագաշարժ Հայկը պահում էր իր գնդին վստահված «Հովազ 2» դիրքը։ Առաջին օրից կապ ունեցել է ծնողների հետ, ինքը Արցախից է նրանց ոգեշնչել, նրանք էլ՝ Երևանից իրեն։ Հայրն ասել է՝ Հայկո ջան, վախենալու ոչինչ չկա, մեր ազգի համար ես պայքարում․ «Ասացի՝ Հայկո ջան, սա բոլորիս պայքարն է, իմացիր՝ դու ինչ էլ որ անես, մեր հայրենիքի համար ես անում։ Ինքն էլ շատ բան չէր ասում, մենք էլ վախենում էինք իր անվտանգության համար, մենակ լսում էի՝ լավ եմ ու վերջ։ Ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, պապ ջան, ամեն ինչ լավ ա»։
Հիմա Հայկի վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է կայուն, հանվել է շնչառական ապարատը, բայց գիտակցություն դեռ չունի: Սկզբնական շրջանում նրա առողջական վիճակը մի քանի անգամ վատթարացել է, խնդիրներ են եղել բոլոր օրգանների հետ: Հեռացվել է նաև նրա գանգոսկրի ճակատային հատվածը: Բուժման ընթացքում Հայկը վարակվել է կորոնավիրուսով, ինչպես նաև՝ մենինգիտով: «Իր վիճակը մի պահ վատացավ, դադարեց բերանով հաց ուտել, սնուցման զոնդ դրեցին: Թոքաբորբ ընկավ, հաստ աղիքը բորբոքվեց, բոլոր մկանները խնդիրներ ունեցան: Միգուցե հակաբիոտիկներից էր, որ ընդունում էր, ասում են, չէ, դեղերը մի կողմից օգուտ են տալիս, մյուս կողմից վնասում են. 6 ամիս է պառկած վիճակում է, գուցե նաև դրանից էր: Էդ ժամանակ դադարեց բերանով հաց ուտել, զոնդ դրեցին, հետո ստամոքսը լայնացավ, էլ հնարավոր չեղավ էդ զոնդով կերակրել, ավելի բարակը տեղադրեցին հաստ աղիքի մեջ, հատուկ ուտելիք կա, զոնդի միջոցով սնում էին դեպի հաստ աղիքը, բայց որոշ ժամանակ անց ստամոքսի լայնացումը բուժվեց, էլի բժիշկների շնորհիվ էդ վիճակից դուրս եկավ։
Հիմա զոնդը կա, բայց՝ ստամոքսից: Միայն գլխի վնասվածքն է ծանր, իր մարմինը վնասված չէ, դիմաճակատային ոսկորն էլ ամբողջությամբ հեռացված է, կոկորդին սարք է դրված: Բժիշկները կասկածում են՝ գիտակցություն ունի, թե չէ: Եղել են պահեր, որ ես մտածել եմ՝ լավ էլ գիտակցում է երեխես, բայց որոշ ժամանակ հետո ուզեցել եմ նորից փորձել, չի ստացվել: Օրինակ՝ ասել եմ՝ աչքերդ փակի, փակել է, բայց մտածում ենք՝ դա միամիտ է եղել, թե ինքը պետք է փակեր, բայց բժիշկները դեռ չեն հաստատում, որ ինքը մեր հրահանգները կատարում է: Բժիշկներն ասել են՝ բոլոր պոտենցիալները ունի ապաքինվելու»,- ասաց Հայկի հայրը:
Փետրվար ամսվա ընթացքում Հայկին տրվել է հաշմանդամության առաջին խումբ։ Նրան շաբաթը երկու անգամ այցելում են նաև զինծառայողների վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապևտները և լոգոպեդը, ովքեր համապատասխան մերսումների միջոցով աշխատում են վերականգնել նրա բերանի կլման ակտի աշխատանքը և մկանային համակարգը։
Իրեն բուժող բժիշկները 18-ամյա զինվորի համար որակյալ բուժօգնություն են ապահովել, շեշտում են ծնողները, բայց խորհուրդ են տվել տղային տեղափոխել Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար։ Այդ խնդրանքով Զաքարյանները դիմել են պաշտպանության նախարարությանը, որն էլ շատ չանցած՝ արձագանքել է իրենց դիմումին։ Ապրիլի 7-ին նախարար Վաղարշակ Հարությունյանը այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, բժշկական կենտրոնի ղեկավարության, բուժող բժիշկների հետ քննարկվել Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցը։
«Մեր տղայի բուժման հարցով դիմեցինք Պն, դիմումը գրելուց հետո մի շաբաթ էլ չէր անցել՝ արագ արձագանքեցին։ Ապրիլի 7-ին հանդիպեցինք նաև նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, Անդրանիկ Քոչարյանի հետ, միաձայն որոշեցին Հայկոյին տեղափոխել Գերմանիա։ Ամբողջ ծախսերը հոգալու է նախարարությունը։ Համապատասխան կլինիկան արդեն գտնվել է, փաստաթղթային հարցերը՝ կարգավորվել, հիմա սպասում ենք՝ երբ ենք տեղափոխվելու»,- ասաց Արթուր Զաքարյանը։
Նրա խոսքերով՝ հիվանդանոցի բուժանձնակազմը ուրախ է, որ Հայկին տեղափոխելու են արտերկիր, բայց ասում են՝ ինչ ենք անելու, որ գնա, Հայկը իրենց ընտանիքի մի մասնիկն է դարձել․ «Հայկս աստղով երեխա է, ուր գնում է, սիրվում է բոլորի կողմից։ Հեռախոսներս դադար չունի, ամեն տեղից՝ սփյուռքից, արտերկրից, զանգում են ծանոթ-անծանոթ մարդիկ, իր մասին հարցնում։ Բուժքույրերն էլ գնում-գալիս, իր այտերն են պոնչո անում։ Իր հրամանատարներն էլ են մեզ հետ կապի մեջ»։
Սեպտեմբերի 28-ից Զաքարյանները կանոնավոր պարբերականությամբ գնում են եկեղեցի, ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ հիմա մոմ վառում բոլոր զինվորների և իրենց տղայի առողջության համար: Հույսն ու հավատը չեն կորցնում, ասում են՝ իրենց տղան պատերազմ է տեսել, սա էլ կհաղթահարի:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹրամփն Իրանին հարվածելու կամ չհարվածելու որոշում կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում․ Սպիտակ տուն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ գրառում է տարածվում
ԱԳ փոխնախարարն ու Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ներկայացուցիչն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին
Թող չթվա, որ ՀԷՑ-ի աշխատողները ստրուկ են, կարելի է տանել միտինգի. դատվելու են, եթե ստիպեն. Ալեքսանյան
ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստին մասնակցելու համար պատվիրակություն կգործուղվի Բելգիա. ովքեր են կազմում
Զուգարանային արդարադատը՝ պՌիվետ Ռոբը, դժգոհել է դատաիրավական համակարգից. Չախոյան
ՏԿԵ նախարարի հանձնարարականով ՀՀ-Իրան սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գնով են մարդկանց տանում Երևան
«Արմենալ»-ի տարածքից ջերմային այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 34-ամյա տղամարդ
Դրանց սիրուհիներն ամեն օր մի դրվագ են պատմում կեղտոտ անկողիններից. Տաշիրի Սամոն թաքնվել է պղծված վեղարի տակ
ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել
Կոնկուրենտ է տեսել, որոշել է փչացնել. Սաֆարյանը՝ Քոչարյանի՝ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նոր դատավոր ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել
Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար. տեսանյութ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցել է Կենտրոնական Ասիայի կին ձեռնարկատերերի համաժողովին
Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին
Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը
Կարապետյանը, իմանալով, որ ՀԷՑ-ի հետևից գալու են, կտրուկ դառնում է ակտիվ ընդդիմադիր, կա 2 տարբերակ. Իոաննիսյան
Ճգնաժամային կառավարում է հիմա, ունեմ քաղաքական զսպվածություն. Գյումրու քաղաքապետարանի հին ու նոր պաշտոնյաները
Մեր ընդդիմադիր պատգամավորներին արդեն կարելի է գտնել հարուստների առանձնատների պատերի տակ. Հակոբյան. տեսանյութ
Երևանում «Մերսեդես» է այրվել
IDBank-ը և Henley & Partners-ը Երևանում անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking»-ը
Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր»-ի Էջմիածնի մասնաճյուղի գործունեությունը
Կողես բնակավայրի գյուղնշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
Հայաստանի և Վրաստանի ղեկավարության, կառավարող ուժերի միջև փոխվստահության բարձր մակարդակ է առկա. Հարությունյան
Որպես ՌԴ քաղաքացի և ռուս գործարար, կալանավորված Սամվել Կարապետյանին անհրաժեշտ օգնություն կտրամադրվի. Զախարովա
ՎՏԲ-Հայաստան բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր
Թբիլիսին ակնկալում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպման ձևաչափի շարունակականություն
Կարևորվել է առողջապահական ոլորտում փորձի փոխանակումը. Արսեն Թորոսյանը հանդիպել է Զազա Լոմինաձեի հետ
Մեր զարգացման տեսլականով Հայաստանի ու Վրաստանի շահերը համընկնում են. Արայիկ Հարությունյան
Իմ կարգավիճակը փոխվում է՝ ես կողմից դառնում եմ անկողմնակալ. Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր
Թուրքիայում տեղի է ունեցել Ալիևի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանով և Ադրբեջանով ՌԴ մոտ 550 քաղաքացի է տարհանվել Իրանից. Զախարովա
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմեկնի Թուրքիա
Հայ-վրացական ռազմավարական գործընկերության հռչակագիրը ժողովուրդների փոխվստահության կարևոր երաշխիք է. Ծառուկյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Արարատ համայնքին է վերադարձվել Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը. դատախազություն
«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում. Fip
ՀՀ քննչական կոմիտեի վարչություններից մեկը նոր պետ ունի
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Ռուբեն Վարդանյան օպերացիան իրագործածները պարտադրում են ՀՀ-ին «թույլ տալ» Սամվել Կարապետյան օպերացիան. Սաֆարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT