Երևան
12 °C
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երբեք այսքան հաջող չէր սկսել աշխարհի առաջնությունների ընտրական փուլերը: Ավելին, հավաքականը երբեք այսպիսի հաջող մեկնարկ չէր ունեցել որևիցե պաշտոնական մրցաշարում։ Միայն մեկ դեպքում՝ 2000թ․-ի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մեկնարկում էր, որ հայ ֆուտբոլիստներն առաջին երկու խաղերում պարտություն չկրեցին․ վաստակեցին 4 միավոր՝ հաղթելով Անդորրային ու ոչ-ոքի խաղալով Իսլանդիայի հետ։
Սակայն բուռն ուրախության հետ միասին նաև պետք է կարողանալ պահպանել սառնասրտությունը։ Ընդամենը երկու օր անց Խոակին Կապառոսի թիմը պետք է անցկացնի երրորդ հանդիպումը, և մրցակիցն ավելի լուրջ է․ Ռումինիայի հավաքականը երիտասարդ ու հեռանկարային կազմ է հավաքել և Երևան է ժամանելու միմիայն երեք միավորի հետևից։
Իսլանդիայի հավաքականի հետ խաղում Կապառոսը երկու փոփոխություն էր կատարել՝ Լիխտենշտեյնի հետ խաղի համեմատ․ պաշտպանության կենտրոնում Անդրե Չալըշըրին փոխարինել էր Տարոն Ոսկանյանը, իսկ կիսապաշտպանության ձախ թևում Խորեն Բայրամյանի փոխարեն խաղը մեկնարկային րոպեներից սկսեց «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը։ Ոսկանյանի ընտրությունը հավանաբար պայմանավորված էր նրանով, որ իսլանդացիները շատ են բարձրից խաղում, և «Ալաշկերտի» ֆուտբոլիստի որակները նման խաղում ավելի պետքական էին։ Ինչ վերաբերում է Հակոբյանին, ապա, առաջին հայացքից նման որոշումը առնվազն տարօրինակ էր թվում՝ հատկապես հաշվի առնելով Բայրամյանի հիանալի խաղը Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում։ Սակայն խաղի ընթացքը ցույց տվեց մարզչի բացարձակ իրավացիությունը այդ հարցում։
Կապառոսը երկրորդ անգամ ընդգրկեց Հակոբյանին մեկնարկային կազմում, և երկրորդ անգամ՝ եզրային կիսապաշտպան դիրքում։ Սակայն եթե Ազգերի լիգայի վճռորոշ՝ Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում դա ստիպված որոշում էր, ապա այս անգամ որոշումը մարտավարական էր․ Հակոբյանը, որն իր ակումբում հիմնականում հանդես է գալիս ձախ եզրային պաշտպանի կամ հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսլանդացիների հետ խաղում հասցնում էր օգնել թե՛ կենտրոնական կիսապաշտպաններին, թե՛ Կամո Հովհաննիսյանին պաշտպանության ձախ թևում։ Երկրորդ կեսում Հակոբյանի փոխարեն պետք է դաշտ դուրս գար թարմ Բայրամյանը՝ ակտիվացնելով հարձակման ձախ եզրը՝ հոգնած մրցակցի ֆոնին։ Իդեալական կլիներ, եթե մինչ այդ հավաքականն արդեն առջևում լիներ հաշվի մեջ։
Միտեր Կապառոսի ծրագիրը աշխատեց 100 տոկոսով։ Առաջին կեսում, հատկապես՝ առաջին 15 րոպեներից հետո, զսպելով իսլանդացիների մեկնարկային ճնշումը՝ Հայաստանի հավաքականը սկսեց աստիճանաբար վերահսկել խաղը։ Լրացուցիչ ֆուտբոլիստի օգնություն ստանալով՝ Արտակ Գրիգորյանն ու Սոլոմոն Ուդոն սկսեցին իշխել կենտրոնում։ Առաջին կեսում պայքարը լարված էր, բայց առաջադրանքը կատարվեց․ Հայաստանի հավաքականը զսպեց հյուրերի հարձակման փորձերը, նաև սկսեց դաշտում թելադրել իր կամքը։ Երկրորդ կեսի սկիզբը նույնպես մի փոքր տագնապալի սկսվեց, բայց այս անգամ հայ ֆուտբոլիստներն ավելի արագ կարողացան կարգավորել խնդիրները, իսկ Տիգրան Բարսեղյանի խփած գեղեցիկ գոլն ընդհանրապես փոխեց խաղի ընթացքը։
Բարսեղյանի խաղը, իհարկե, առանձին թեմա է։ Տիգրանի խաղային առաջընթացի մասին ամենալավը վկայում է իր տրանսֆերային արժեքի աճը։ Բարսեղյանը դառնում է հավաքականի երկու առաջատարներից մեկը, երբ դաշտում չէ Հենրիխ Մխիթարյանը, հավաքականի շարժիչը, որի աշխատանքն ապահովում է հավաքականի անխափան ընթացքը։ Բարսեղյանի գործողություններն իդեալական չեն, որոշումները միշտ չեն, որ հաջող են, բայց նրա արագությունը, էներգիան և ռիսկի գնալու հատկությունը օդի ու ջրի պես անհրաժեշտ են այսօրվա ազգային հավաքականին։
Խփած գոլից հետո արդեն եկավ Բայրամյանի ժամը, ճիշտ է, Հակոբյանի վնասվածքը միգուցե նպաստեց ավելի արագ փոխարինմանը, բայց Բայրամյանը, դաշտ մտնելով, իսկապես շատ ակտիվացրեց հարձակման ձախ եզրը, իսկ նրա խփած գոլը հանեց հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը։ Ընդ որում, Խորենը, խաղի վերջում հասցնում էր գրեթե ամեն ինչ․ օգնում էր պաշտպաններին, հասցնում էր լինել երկու եզրերում։
Եվ, իհարկե, անհնար է չհիշատակել թիմի ավագ Վարազդատ Հարոյանի գերազանց խաղը պաշտպանությունում ու 19-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանի նորամուտը հավաքականում։ Հարոյանը ոչ միայն երկրորդ հարկում գրեթե շանս չտվեց բարձրահասակ իսլանդացի հարձակվողներին, այլև իրեն դրսևորեց որպես իսկական առաջատար, իսկ Շաղոյանը շատ վստահ մտավ խաղի մեջ․ կարողանում էր պահել գնդակը, համարձակ էր գործում։
Խաղից մեկ օր առաջ Երևանում ձյուն էր տեղում, և ՀՖՖ-ն «Թվիթեր»-ի միջոցով նույնիսկ դիմեց իսլանդացիներին՝ «Բարի գալուստ․․․ տո՞ւն»։ Սակայն հյուրընկալությունն ավարտվեց այն պահին, երբ թիմերը դուրս եկան խաղադաշտ։ Իսկ վերջում հայ երկրպագուները Հայաստանի հավաքականին ճանապարհեցին իսլանդացիների համար ավանդական «հո՜ւհ»-ով։ Առջևում Ռումինիայի հավաքականի հետ հանդիպումն է, որը տեղի է ունենալու մարտի 31-ին։ Երեք խաղից բաղկացած այս ցիկլը ցանկալի է ավարտել դրական արդյունքով։ Ախորժակն ուտելիս է բացվում, իսկ Կապառոսի օրոք այդ ախորժակը փակվելու միտում ընդհանրապես չունի։
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱյ հիստերիկ, այս մարդն ընթրիքին մասնակցել, նվիրատվություն է արել այլոց աջակցելու համար. Հակոբյանը՝ լրագրողին
Դպրոցակնների բասկետբոլի լիգայում հաղթել է Երևանի թիվ 51 դպրոցի թիմը. վարչապետը շնորհավորել է նրանց
Հայաստանը չի փակել իր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. ինչի մասին են լռում մանիպուլյատորները. Թորոսյան
ԱՄՆ-ն ոչնչացրել է Ֆորդոյի միջուկային ներուժը. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ն ի վիճակի չէ պատերազմել Իրանի հետ. փոխնախագահ Վենս
Ընթացքի մեջ են Ջրարբի-Ջրառատ տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. տեսանյութ
Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրանին
Իրանի խորհրդարանը վճռել է փակել Հորմուզի նեղուցը. որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության խորհուրդ
Բնակարաններ, ավտոմեքենաներ, հանգստի համար՝ միլիոնավոր դրամներ. Լևոն և Սիրուշո Քոչարյանների հայտարարագիրը
Իրանը հարվածել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, կենսաբանական հետազոտությունների և հրամանատարական կետերին
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել
Ռաֆայել Գրոսսին Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ արտահերթ նիստ կհրավիրի
Թուրքիան մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետեւանքներով
Սյունիքում իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է «Նիսսան»-ին՝ սեղմելով ժայռին. կան տուժածներ
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանում միջուկային օբյեկտների վրա
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պարգևատրել է պահեստազորայիններին. լուսանկարներ
Կադրեր ԱՄՆ-ի կողմից GBU-57 բունկերային ռումբով Իրանին հասցված հարվածներից. արձակվել է 6 ռումբ
Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել. ՄԱԳԱՏԷ
Հրդեհ Գետաշենի տներից մեկում. բնակիչն այրվածքներ է ստացել
Երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները
Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ
Ընդդիմությունը երթ է կազմակերպել Մայր Աթոռ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի
Իրանի միջուկային օբյեկտները ջնջվել են երկրի երեսից. Թրամփ
Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս տղաներ
Lավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի տիկնոջը և զավակին, բացահայտի մոմի վաճառքի շահույթը. Փաշինյան
Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ. տեսանյութ
Տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով
Խոշոր ավտովթար Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
ԱՄՆ-ի hարձակումը երկարաժամկետ հետևանք կունենա, Իրանն իրեն վերապահում է պաշտպանվելու բոլոր տարբերակները. Արաղչի
Պարզվում է՝ եթե տերտերը մեկ անգամ է սիրում քեռակնոջը, դա կուսակրոնության խախտում չէ, այլ անկում է. Սաֆարյան
ԱՄՆ-ն ուղիղ հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտարարել Թրամփը և ինչու է լարվում տարածաշրջանային իրավիճակը
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Իսրայելից երկու տասնյակ ՀՀ քաղաքացի է տարհանվել. ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել
Մահացել է Գայանե Քալանթարյանը
Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ
Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել
Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ
Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է
Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT