Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետին կից այս տարի առաջին անգամ ձեւավորվել է «Սոցիալական աջակցության տրամադրման խորհուրդ»: Սա այն խորհրդատվական մարմինն է, որը պիտի աջակցի քաղաքապետին՝ որոշելու աջակցության ծրագրերն ու դրա տրամադրման ձեւը:
Այն ստեղծվել է սոցիալական ոլորտի բարեփոխումների շրջանակում, սոցիալական աջակցության տրամադրումն արդյունավետ իրականացնելու նպատակով: Նպատակն է նաեւ, որ ծրագրերի տրամադրումը մեկ անձի որոշման արդյունք չլինի՝ չնայած խորհրդի անդամներին իր որոշմամբ, 1 տարի ժամկետով, նշանակում է Երեւանի քաղաքապետը:
15 հոգուց բաղկացած խորհրդի կազմում 4-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ են, 3-ը՝ ավագանու անդամներ, 2-ը՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, 3-ը՝ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, իսկ 3-ը` անհատ փորձագետներ:
Խորհրդի նախագահն է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Կազմում են՝
Լուսինե Հովհաննիսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ
Տաթեւիկ Ավետիսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության սոցիալական պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող
Քրիստինե Ավետիսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի պետ
Անի Խաչատրյան՝ Երեւան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցություն
Գայանե Վարդանյան՝ Երեւան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցություն
Միքայել Մանրիկյան՝ Երեւան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
Ոսկան Ղազարյան՝ Վորլդ Վիժեն Հայաստան ՄԲԿ սոցիալական ծրագրերի համակարգող
Աննա Եղիազարյան՝ «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության գլխավոր քարտուղար
Աննա Գրիգորյան՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ սոցիալական ծրագրերի զարգացման ղեկավար
Անահիտ Մելքումյան՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի շահերի պաշտպան
Անահիտ Հայրապետյան՝ ՄԱԿ փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու
Ռոզա Սոլոմոնյան՝ Մանկական զարգացան հիմնադրամ սոցիալական աշխատող
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ, խորհրդի անդամ Լուսինե Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց, որ նորաստեղծ այս մարմինը զբաղվելու է միայն անհատական ծրագրերի եւ աջակցության տրամադրման գործընթացով: «ՏԻՄ օրենքով սեփական լիազորությունների շրջանակում կամավոր լիազորությունները սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է իրականացվի ավագանու հաստատած կարգով եւ համապատասխան չափորոշիչներով: Իսկ այդ կամավորի կարգի շրջանակում մենք նախաձեռնեցինք ստեղծել այս խորհուրդը, որպեսզի սոցիալական աջակցությունն ավելի հասցեական եւ ըստ կարիքի տրամադրվի»,- հայտնեց նա:
Հովհաննիսյանը նաեւ նշեց՝ խնդիր են դրել, որպեսզի վարչական շրջանի ղեկավարներն ինքնուրույն չորոշեն, թե ում եւ ինչ օգնություն են հատկացնելու. «Ենթադրենք հաշմանդամություն ունեցող 10 անձի տալու են անկողնային պարագաներ եւ բլենդեր, բայց արդյո՞ք այդ մարդիկ առաջնայինը դրա կարիքն ունեն: Սոցիալական աշխատողները կլինեն տվյալ ընտանիքներում, կգնահատեն նրանց կարիքներն ու ըստ այդմ կներկայացնեն խորհրդի կազմին»:
Խորհրդի անդամը շեշտեց՝ իրենք տալու են միայն բազմամասնագիտական կարծիք, թե տվյալ ծրագիրը որքանով օգտակար կլինի տվյալ ընտանիքի համար, երկարաժամկե՞տ աջակցություն է պետք, թե՞ կարճաժամկետ եւ այլն:
«Նախկինում սոցիալական աջակցությունը շահառուի կարիքներից ելնելով չի եղել, թիրախը չի ընտրվել, ում ինչ ուզել, տվել են: Հիմա սոցիալական աջակցությունը պետք է շատ հիմնավոր լինի եւ լուծվեն առաջնային պահանջները: Բազմաթիվ ծրագրեր կարող ենք անել, որը կարող ենք իրագործել նաեւ հասարակական կազմակերպությունների հետ»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ կա նաեւ մեկ այլ կարեւոր կետ, այն է՝ ծրագրերի դեպքում, որոնց իրագործման համար 5 միլիոն դրամ է պահանջվում, գումարը կհատկացվի քաղաքապետի միանձնյա որոշումով, իսկ 5 մլն-ից ավելիի դեպքում հարցը կներկայացվի Երեւանի ավագանու հաստատմանը: Խորհրդի նիստերի գումարումը պայմանավորված է լինելու սոցիալական ծրագրերի քանակով, դրանք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն ամիսը երկու անգամ: Խորհրդի նիստերը կարող են գումարվել նաեւ արտահերթ կամ հեռավար կարգով:
Նկատենք, որ Երեւանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ հայտարարությունը քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրվել էր սույն թվականի օգոստոսի 3-ին: Դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել մինչեւ օգոստոսի 21-ը, սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ երկարաձգվել էր մինչեւ օգոստոսի 28-ը: «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ երկարաձգման պատճառը խորհրդի կազմում թափուր տեղերի առկայությունն է եղել: Դիմողները քիչ են եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆԳՆ-ն հրապարակել է Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը
Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ
Վարչապետի շարասյունը ավտովթարի չի ենթարկվել Արմաշ գյուղում. մանրամասներ
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը
Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը
Ռուսաստանը փոխանակման տարածք է ուղարկել ուկրաինացի զինվորների մարմինների առաջին խմբաքանակը
Հայտնի տիկտոկերը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզայի խախտման համար
Կիրանց. ՀՀ սահմանի անջատման գոտու մոտ. Փամբուխչյանը լուսանկար է հրապարակել
Շնորհակալ եմ գրկաբաց ընդունելության համար. Գորիսում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման 38-րդ հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում
Հողամասեր, բնակարան, աշխատավարձ և վարկ. ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Սուրեն Պապիկյանն ու նրա կինը
Փրկարարները տուժած քաղաքացուն պատգարակով իջեցրել են դժվարամատչելի հատվածից
Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է. ՊՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Շեվրոլետ Վոլտ»-ը
Մարզերում ու Երևանում սպասվում են կարճատև անձրևներ, որոշ շրջաններում՝ կարկուտ
2008-ին մոտ 1 ժամ սպասեցնելուց հետո Տեր-Պետրոսյանը Ամենայն հայոցին թույլ չտվեց բացել իր տան դուռը. Խաչատրյան
Գնդակոծություն Եմենի մզկիթում. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 12-ը
Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը. տեսանյութ
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր
Քաոս և բախումներ Լոս Անջելեսում. Թրամփը ոտքի է հանել Ազգային գվարդիան, հայտարարել՝ ապստամբություն է
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար
Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը. լուսանկարներ
Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ
Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից
Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ մյուսները ի զորու չեն փոխել այն իրականությունը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի. Չախոյան
Տեր-Պետրոսյանը վերածվել է Սերժ-Քոչարյան երկվորյակների խորթ եղբոր. չեն սիրում, բայց օգտագործում են. Ալեքսանյան
Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Ծինփինի հուշարձանը կանգնեցնել
Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, քարերին ու կողաշրջվել
Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո
Հուսանք՝ սփոփանքի այց կկատարի նաև Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Հայաստանում թալանի սիմվոլի. Ալխաս Ղազարյան
Մենության մեջ մնա բլրի գլխի սև քարանձավում, հիշիր ընկերներիդ, որոնց գլուխը կերար. Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին
Երևանի Չեխովի փողոցում տուն է հրդեհվել. բարդության «1 ԲԻՍ» աստիճանով մեկնել է 5 խումբ
Երեկոն Գորիսի Red Roof հյուրանոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. Նիկոլ Փաշինյանը սաղմոս է մեջբերել
Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT