«Ջոկերներն» իրականում «վեցնոցներ» դուրս եկան. Հակոբ Կարապետյանը՝ Դավիթ Խաժակյանի գրառման մասին

Երեւանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է արել՝ անդրադառնալով ու մեկնաբանելով տարածված այն տեղեկությունները, թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցանկացել է հրաժարական տալ, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգնեցրել է նրան՝ այդ հրաժարականը համարելով անընդունելի: 

Հայկ Մարությանի ենթադրյալ հրաժարականի մասին ակտիվ քննարկումներ են սկսվել վերջին մեկուկես շաբաթում, սակայն քաղաքապետն օրեր առաջ այդ խոսակցությունները ժխտող ծավալուն գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Իսկ այսօր Դավիթ Խաժակյանը հեգնել է, որ Փաշինյանի կողմից Մարությանի հրաժարականը չընդունելու որոշումը միանգամայն ճիշտ էր եւ միտված Հայաստանի ժողովրդավարացմանը։

«Մարությանը պետք է շարունակի պաշտոնավարել, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս կարողանան տարբերակել պոպուլիզմը իրական ծրագրերից, տարբերակի կոռուպցիան՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, տարբերակի սրտացավությունը՝ երեսպաշտությունից։ Մի խոսքով... Մարությանի պաշտոնավարումից դեռ շատ դասեր կան քաղելու: Այս հարցում ես լիարժեք համակարծիք եմ Փաշինյանի հետ, որ Մարությանը պետք է մնա եւ կենդանի դաս լինի քաղաքացու համար։ Իհարկե, շատ են հնչում պնդումներ, թե «քաղաքն ափսոս է»։ Իհա՛րկե, կան և կլինեն նաև անդառնալի վնասներ, բայց դրանք նյութական են, մեծ ջանքով և ժամանակով՝ դառնալի, իսկ քաղաքակրթական դասերը շատ ավելի արժեքային են եւ մնայուն»,- գրել է Խաժակյանը:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում եւս մեկ անգամ հերքեց Հայկ Մարությանի հրաժարականի մասին տեղեկությունները՝ հորդորելով այն հարցի պատասխանը, թե ինչու չեն դադարում քաղաքապետի հրաժարականի մասին խոսակցությունները, ստանալ նրա՝ վերոնշյալ գրառման տեքստից:

Հիշեցնենք, որ այդ գրառմամբ Հայկ Մարությանը հայտնել էր, որ բարձր տրամադրությամբ հետեւում է նախկին կոռումպացված իշխանականներին սպասարկող որոշ լրատվամիջոցների տարածած բամբասանքներին՝ կապված իր երեւակայական «հրաժարականի» հետ: Քաղաքապետն իր հրաժարականի մասին լուրերը հերքել էր՝ դրանք որակելով բամբասանքներ: «Բայց առավել զվարճալի է մեր շուրջը գտնվող որոշ խմբակների արձագանքը այդ բամբասանքներին: Խմբակներ, որոնք իրենց սահմանափակ մտքի շրջանակում առաջին օրվանից փորձել են խոչընդոտել մեր բնականոն աշխատանքին»,- մասնավորապես գրել էր նա։

Քաղաքապետի խոսնակը, անդրադառնալով Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի գրառմանը, նկատեց, որ այդ կապակցությամբ կարող է հիշեցնել նմանատիպ բազմաթիվ գրառումներ, որոնցում Խաժակյանն ինչ-որ դատողություններ կամ վերլուծություններ է անում դեղին մամուլում հնչած բամբասանքների կամ ակնհայտ ապատեղեկատվությունների հիման վրա:

«Բավարար է հիշել այն դեպքը, երբ պարոն Խաժակյանն ու իր քաղաքական թիմի ղեկավարն ակնհայտ ապատեղեկատվություն եւ զրպարտանք էին տարածում այն մասին, թե իբր Երեւան համայնքը ոչ թե բիզնեսի սոցիալական պատասխանատվության ծրագրով է կամազներ նվեր ստացել, այլ «քեշ փող» է ստացել: Նրանք հայտարարում էին, որ իրենց ձեռքում «ջոկերներ» կան, որոնք շուտով կբացահայտեն, բայց կարճ ժամանակ անց բոլորս էլ տեսանք, որ այդ «ջոկերներն» իրականում «վեցնոցներ» դուրս եկան»,- ասաց Հակոբ Կարապետյանը՝ նկատելով, որ Խաժակյանի նման պնդումները բազմաթիվ են, որոնք հիմնված են բացառապես բամբասանքների վրա:

Քաղաքապետի խոսնակը նաեւ ցավով նկատեց, որ ավագանու ընդդիմադիր թիմի անդամն իր խոսքը կառուցում է նման մակարդակի ապատեղեկատվության հիման վրա:

Ինչ վերաբերում է քաղաքային ծրագրերի իրագործման, քաղաքապետի եւ քաղաքային իշխանության թիմի աշխատանքների մասին Խաժակյանի հայտարարություններին, Կարապետյանը նկատեց՝ դրանք երեւանցիների աչքի առաջ են: «Կանաչապատման մեծածավալ աշխատանքներ, վերելակների փոխարինման, աղբի ճգնաժամի հաղթահարման, դրա տեսակավորման ու կառավարման միանգամայն նոր մշակույթի ներդրման հսկայածավալ աշխատանքներ, 22 մանկապարտեզի հիմնանորոգում եւ այլն: Դժվար է հիշել վերելակների նման ծավալի աշխատանք երբեւէ, սրանք ծրագրեր են, որոնց մի մասն արդեն կատարված է, մի մասը՝ ընթացքի մեջ, իսկ մյուսը՝ նախագծման փուլում: Եվ ինչպես իր ուղերձում էր օրերս նշել Մարությանը, շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի եւ ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների»,- եզրափակեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4064 դիտում

Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով 2 ատոմակայան ենք ստացել. վարչապետ

Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը․ վարչապետ

Հրայր սարկավագ Հակոբյանը ևս կալանավորվել է

Կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է նախաձեռնում. այն կմեկնարկի հուլիսի 1-ին

Տիգրան Գալստյանը նույնպես 2 ամսով կալանավորվեց

Հանրության մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր «Հոկտեմբերի 27» է կանխվել․ ՀՀ վարչապետ

Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն ԱԱՀ համակարգ

Բացահայտվել է պետականության դեմ հանցագործություն, իրավապահ համակարգի աշխատակիցները կպարգևատրվեն․ վարչապետ

Ըստ փաստաբանի՝ ձայնագրությունները տարբեր օրերի են. երևի «անասուն» մի օր են ասել, «էշ»՝ մի ուրիշ. Ալեքսանյան

Որևէ մեկի հետ շփումն օգտագործում է այդ մարդու դեմ, վախկոտ է, ատում է մարդկանց. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

Նոր հեքիաթ. Հակոբյանը հերքել է Անթալիայում 100 հազար եվրո արժեքով հանգստի լուրը և հայտնել՝ Սյունիքում էին

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը, արգելում նրանց մուտքը

Մահվան ելքով ՃՏՊ Գյումրիում. վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը

Մարդ գյուլլող, ջարդող-փշրող «սրբազանին» պաշտպանող ցանկացած ոք նրա հետ կիսում է պատասխանատվությունը. Չախոյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը կալանավորվել է

Տեռորիստներին աջակցություն հայտնած ոչ ոք չի մոռացվի, անունները կմնան նաիրիհունանյանների մատյանում. Ալեքսանյան

Գալստանյանը դատարանում խոստովանեց՝ ձայնագրություններն իրական են, ոչ մի AI գործիք, իր խոսքերն են. Գաբրիելյան

Որոշ արկածախնդիրներ փորձել են մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով. Բաղդասարյան

Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի. վարչապետ

Բագրատ Գալստանյանը կալանավորվել է

Երեկ պետականակործան պատուհասը՝ ԼՏՊ-ն, հանդիպել էր եկեղեցակործան պատուհասի՝ Կտրիճի հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել «Հոմպլեքս Մոլ» կենտրոնի բացման արարողությանը. տեսանյութ

«Սրբազան պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը կալանավորվեց

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը կալանավորվեց

Արմեն Ալեքսանյանը կալանավորվեց

Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը կալանավորվեց

ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը կալանավորվեց

Հրատապ է Սուրբ եկեղեցին մաքրել սրբապիղծ, պետականության դեմ «մարտնչող» գործակալ-ստահակներից. Վարդապետյան

Սամվել Կարապետյանը գիտակցված թե չգիտակցված, այս շղթայի մաս է. Ալեն Սիմոնյան

Ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում էր, չենք կարող տարբերություն դնել սրա և Հոկտեմբերի 27-ի մեջ. Սիմոնյան

Հայաստանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Դավաճա՛ն սրիկաներ, ձեր հորինած Վասակ Սյունու ճակատագրին երանի եք տալու. Պապիկյան

Ուզում էին արյուն հոսի, ավելի շատ, քան որևէ մեկը երբևէ ուզել էր, էս էջը Հայաստանում պետք է փակվի. Փաշինյան

Ցավ եմ ապրում, իմ դասախոսները արդարացնում են պետականության դեմ վեղարավորին մեղսագրվող ծանր հանցագործությունը

Ոչ ոք չէր կարող այնպես լեգիտիմացնել ՀԷՑ-ի ազգայնացումը, քան ինքը՝ հենց ՀԷՑ-ը. Պապոյան

Ջաջուռի ոլորաններում մեքենա է գլորվել. տուժածները հոսպիտալացվել են

Երկրաշարժ Հայաստանում

Գերագույն հոգևոր խորհուրդը նույնպես միացավ մարդկանց գյուլլողների պաշտպանության արշավին. Ռուբինյան

Միրզոյանն ու ԱՄԷ փոխվարչապետը տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր են քննարկել

Տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման 43-րդ հանդիպումը հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի մասնակցությամբ



OSZAR »